Հասան Ալիև (ըմբիշ)

Հասան Ալիև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 14, 1989(1989-11-14) (35 տարեկան)
ԾննդավայրՂազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱկումբՆեֆթչի ՖԱ
Հասակ՝173 սանտիմետր

Հասան Հասան օղլու Ալիև (ադրբ.՝ Həsən Həsən oğlu Əliyev, նոյեմբերի 14, 1989(1989-11-14), Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի հունահռոմեական ըմբիշ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ադրբեջանի ազգային հավաքականի նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ադրբեջանի հավաքականի մարզիչ (2021 թվականից), 2010 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի չեմպիոն, Առաջին Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր (2015 թվական)։

Ալիևը նաև եղել է 2016 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և 2011, 2013 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններում, 2014 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2008 և 2009 թվականներին՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, 2009 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն, ներկայացրել է Ադրբեջանը 2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում: Սպորտի վաստակավոր վարպետ 2010 թվականից:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասան Ալիևը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանական ԽՍՀ Ղազախի շրջանում, ըմբշամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանից, հայրենի շրջանի Քոսալար գյուղի ըմբշամարտի դպրոցում՝ մարզիչ Տարիել Նասիբովի ղեկավարությամբ։ 2001 թվականին 12 տարեկանում տեղափոխվել է Բաքու, որտեղ ընդունվել է հանրապետական օլիմպիական մարզական լիցեյ, այստեղ սովորել է 6-11-րդ դասարաններում։ Ճեմարանում առաջին երկու տարիները Հասանը գոտեմարտել է Իդրիս Ասադովի, իսկ ավելի ուշ՝ փորձառու մարզիչ Վագիֆ Ֆեյզուլլաևի գլխավորությամբ։

2006 թվականից ներկայացնում է Բաքվի «Նեֆթչի» մարզաառողջարարական կենտրոնը: Նույն թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում։ 2010 թվականից սպորտի վաստակավոր վարպետ է:

2021 թվականի մարտին հեռացել է ըմբշամարտից և միացել Ադրբեջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբին[1]։

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար Թիմ Քաշային կարգ Հորիզոնական
Ամառային Օլիմպիական խաղեր 2012 {{{2}}} Ադրբեջան 60 կգ 5

Աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար Թիմ Քաշային կարգ Հորիզոնական
2009 թվականի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնություն {{{2}}} Ադրբեջան 60 կգ  Ոսկի
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2010 {{{2}}} Ադրբեջան 60 կգ  Ոսկի
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2013 {{{2}}} Ադրբեջան 66 կգ 5
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2014 {{{2}}} Ադրբեջան 66 կգ 5

Եվրոպայի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար Հավաքական Քաշային կարգ Հորիզոնական
Կադետների ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2006 {{{2}}} Ադրբեջան 46 կգ  Արծաթ
Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն 2008 {{{2}}} Ադրբեջան 55 կգ  Ոսկի
Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն 2009 {{{2}}} Ադրբեջան 60 կգ  Ոսկի
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2010 {{{2}}} Ադրբեջան 60 կգ  Ոսկի
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2011 {{{2}}} Ադրբեջան 60 կգ  Բրոնզ
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2013 {{{2}}} Ադրբեջան 60 կգ  Բրոնզ
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2014 {{{2}}} Ադրբեջան 60 կգ  Արծաթ

Աշխարհի գավաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար Թիմ Քաշային կարգ Հորիզոնական
Ըմբշամարտի աշխարհի գավաթի 2011 {{{2}}} Ադրբեջան 60 կգ  Բրոնզ
Ըմբշամարտի աշխարհի գավաթի 2014 {{{2}}} Ադրբեջան 66 կգ  Բրոնզ
Ըմբշամարտի աշխարհի գավաթի 2015 {{{2}}} Ադրբեջան 66 կգ  Ոսկի

Եվրոպական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար Թիմ Քաշային կարգ Հորիզոնական
Եվրոպական խաղեր 2015 {{{2}}} Ադրբեջան 66 կգ  Բրոնզ
  • Աշխատանքի III աստիճանի շքանշան (2024 թվականի օգոստոսի 13)՝ Փարիզի XXXIII ամառային օլիմպիական խաղերում բարձր նվաճումների և ադրբեջանական սպորտի զարգացմանն ուղղված ծառայությունների համար[2]
  • «Պրոգրես» մեդալ (29.06.2015)՝ 1-ին Եվրոպական խաղերում բարձր նվաճումների և Ադրբեջանում սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար[3][4]
  • 2010 թվականի հոկտեմբերին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի FILA-ի կողմից ընտրվել է «Տարվա լավագույն ըմբիշ»[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Титулованный азербайджанский спортсмен завершил карьеру». Արխիվացված է օրիգինալից 2023-04-26-ին. Վերցված է 2023-04-26-ին.
  2. «Распоряжение Президента Азербайджанской Республики О награждении членов Национальной олимпийской команды Азербайджана». Արխիվացված օրիգինալից 2024-08-15-ին. Վերցված է 2024-08-15-ին.
  3. Распоряжение Президента Азербайджанской Республики О награждении победителей I Европейских игр и лиц, имеющих заслуги в развитии спорта в Азербайджане
  4. Prezident Ilham Əliyev medal qazanmış idmançıları və məşqçilərini mükafatlandırdı Archive copy Wayback Machine-ի միջոցով:(ադրբ.)
  5. Həmyerlilərimiz dünyada ilin ən yaxşı idmançıları seçildilər Archive copy Wayback Machine-ի միջոցով:(ադրբ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասան Ալիև (ըմբիշ)» հոդվածին։