![]() | |
Տեսակ | բուսաբանական այգի |
Երկիր | ![]() |
Աշխարհագրական տեղադրաում | Հավայի |
Հիմնվել է | 1977 |
Հավայան արևադարձային բուսաբանական այգի, բուսաբանական այգի և բնական արգելոց Պապայկուում, Հավայի կղզում։ Այն գտնվում է Հիլո քաղաքից 25 կիլոմետր հյուսիս։ Միակ օվկիանոսային արևադարձային բուսաբանական այգին է ԱՄՆ-ում։ Այն աշխարհահռչակ բուսաբանական այգիներից մեկն է՝ արևադարձային բույսերի մեծ հավաքածուներով[1]։
Հիմնադրվել է 1977 թվականին, նախկին շաքարեղեգի պլանտացիայի տեղում։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է 6,9 հա[2]։
Այգում աճում են ավելի քան 2000 բուսատեսակներ՝ ավելի քան 125 ընտանիքներից և 750 ցեղատեսակից։ Այգում իր յուրահատկությամբ առանձնանում են արմավենու մեծ հավաքածունները՝ գրեթե 200 տեսակ, հելիկոնիայից՝ ավելի քան 80 տեսակ, և բրոմելազգիներից՝ ավելի քան 80 տեսակ[3]։ Մանգոյի և կոկոսի որոշ ծառեր ավելի քան 100 տարեկան են։
Բուսաբանական այգին կղզու զբոսաշրջային վայրերից մեկն է։