Հավայան խոհանոց, ներկայացնում է Հավայիի ազգային խոհանոցը։ Տարբեր ազգերի, մասնավորապես ամերիկացիների, չինացիների, ֆիլիպինցների, ճապոնացիների, կորեացիների, պորտուգալացիների, մշտական ներգաղթի շնորհիվ Հավայիի խոհանոցը իր մեջ ներառում է բազմաթիվ կուլինարային սովորույթներ[1]։
Հացի ծառ — հանդիսանում է հիմնական սննդամթերքը. Այս ծառի պտուղները խաշում են, թխում են, չորացնում են, կամ էլ հում են ուտում։ Դրանցից նույնիսկ խմոր են պատրաստում։
Տարո — բույս է, որի պալարները օգտագործում են խաշած կամ թխած վիճակում։
Մոլուկյան եղրիզենի (կամ լումբանգ) — այս ծառի սերմերը նույնիսկ հում վիճակում ուտելի են։
Կոկոս — տրոպիկական պտուղ է։ Օգտագործվում է ինչպես հում, այնպես ել պատրաստված վիճակում։
Խիկամա — բուսատեսակ է, որը նույնպես լայնորեն օգտագործվում է սննդի մեջ։
Տավարի միսը Հավայիում տարածում է գտել 19-րդ դարից սկսած։ 20-րդ դարի կեսերից սկսած Հավայիի հողերի արդեն կեսի վրա ակտիվ անասնաբուծություն էին կատարում։ Միսը օտագործվում է չորացված կամ սոյայի սոուսով մարինացված վիճակում, որը ասիական խոհանոցի հետ ձուլման արդյունք է։
Պոի— տարո բույսի պալարներից և սոխուկից պատրաստված ուտեստ։ Այս ուտեստը համարվում է հավայան առօրյայի անբաժանելի մասը։ Ունի մածուկային կոնսիստենցիա։ Օտագործվում է նաև որպես մանկական սնունդ[2]։
Պոկե — քառակուսի կտրատված հում ձկից կամ այլ ծովամթերքից պատրաստված աղցան։