Հարավաֆրիկյան դրամահատարան | |
---|---|
Տեսակ | դրամահատարան |
Հիմնադրված է | 1890 |
Վայր | Centurion, Ցվանե, Գաուտենգ, ՀԱՀ |
Երկիր | ![]() |
Կայք | samint.co.za |
Հարավաֆրիկյան դրամահատարան, մասնավոր դրամահատարան Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որը Հարավաֆրիկյան պահուստային բանկի անունից պատասխանատու է Հարավային Աֆրիկայի ռենդ բոլոր մետաղադրամների արտադրության համար։ Գտնվելով Սենտուրիոնում, Գոտենգ նահանգ, Պրետորիայի մոտ, դրամահատարանն արտադրում է մետաղադրամներ և պլանչետներ (ֆլան) ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաների համար[1]։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ոսկու հայտնաբերումից հետո, Վիտվատերսռենդյան ոսկու տենդի պատճառով, Երկրի նախագահ Պաուլուս Կրյուգերը որոշում է կայացրել դրամահատարան ստեղծել, որը հիմնադրվեց 1890 թվականի հուլիսի 6-ին և բացվեց 1892 թվականին Պրետորիայում։ Մի քանի տարի անց երկիրը գրավեցին բրիտանացիները, որոնք ստեղծեցին Տրանսվաալ գաղութը, իսկ դրամահատարանը փակեցին, երբ ֆունտ ստեռլինգը համարվեց օրինական վճարամիջոց:։ 1919 թվականի Դրամահատման ակտի համաձայն, բրիտանացիները 1923 թվականի հունվարի 1-ին հիմնադրեցին Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանի մասնաճյուղը, որն արտադրել է 83,114,575 ֆունտ ստերլինգի սովերեն ոսկե մետաղադրամներ։ Երբ Հարավային Աֆրիկան սկսեց խզել կապերը Մեծ Բրիտանիայի հետ, դրամահատարանը 1941 թվականի հունիսի 30-ին փակվեց և հետագայում վերաբացվեց այժմյան Հարավային Աֆրիկայի դրամահատարան անունով[2][3]։
Արտադրանքի մեծ մասը շրջանառության մետաղադրամներ են և հուշադրամներ։ Դրանց թվում են.
Հանրահայտ Կրյուգերանդ ոսկե մետաղադրամները հատվել են այստեղ 1967 թվականին։ 1996 թվականից սկսած Սենտուրիոնում, Գոտենգ, դրամահատարանն իրականացնում է մանրածախ առևտուր, և գործում է թանգարան[5]