Հարդագողի ճանապարհով (սերբ.՝ На млечном путу), դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կողմից։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Վենետիկյան փառատոնում։ Ֆիլմի հիմքում ընկած է սիրո պատմություն բոսնիական պատերազմի ժամանակահատվածում։
Դեպքերը զարգանում են բոսնիական քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Գլխավոր հերոսը (Էմիր Կուստուրիցա) կաթնավաճառ է, որն ամեն օր իր էշի վրա մթերք է տեղափոխում ճակատային գծում զինվորների համար, խուսափելով մահից շնորհիվ պատահական հաջողության, մեկ անգամ նույնիսկ փամփուշտից կորցնելով ականջը։ Նա երազում է պատերազմի դադարեցման մասին և պլաններ է գծում խաղաղ ժամանակահատվածի համար։ Պատահմամբ նա հանդիպում է խորհրդավոր իտալուհու (Մոնիկա Բելուչի), ով ոտքից գլուխ փոխում է իր կյանքը։ Այսպես սկսվում է արգելված կրքոտ սիրո պատմություն, որի պատճառով հերոսներն ընկնում են արկածների ու հետապնդումների մեջ։
- Մոնիկա Բելուչի — հարսնացու
- Էմիր Կուստուրիցա — Կոստա
- Սերգեյ Տրիֆունովիչ
- Սլոբոդա Միչալովիչ
- Պրեդրագ Մանոյլովիչ
- Բայրամ Սեվերձան
- Զորան Ցվիյանովիչ
- Մարիյա Դարկինա
- Դավոր Յանժիչ
- Պետար Միրչևսկի
«Հարդագողի ճանապարհով» ֆիլմի մրցանակներն ու նոմինացիաները
|
Տարի
|
Կինոմրցանակ / Կինոփառատոն
|
Անվանակարգ / Մրցանակ
|
Նոմինանտ
|
Արդյունք
|
2016
|
Վենետիկյան կինոփառատոն
|
«Ոսկե առյուծ» լավագույն ֆիլմի համար
|
«Հարդագողի ճանապարհով»
|
Նոմինացիա
|
Էմիր Կուստուրիցայի ֆիլմեր |
---|
| |
|