Հարկադրված վայրէջք

Հարկադրված կամ պարտադրված վայրէջք, ինքնաթիռի վայրէջք, որը տեղի է ունենում օդաչուի կառավարումից անկախ, այսպես՝ եղանակային պայմաններ, շարժիչի կամ ինքնաթիռի այլ համակարգերի խափանում, որոնք դարձնում են թռիչքը անհնարին։ Այս եզրույթը նույնպես օգտագործվում է այլ ինքնաթիռների կողմից պարտադրված վայրէջքի դեպքում։

US ավիաուղիների 1549 թռիչքի վայրէջքը Հյուսիսային գետի ջրերի վրա

Ինքնաթիռները կատարում են հարկադրված վայրէջք արտակարգ իրավիճակներում, երբ ի հայտ է գալիս անսպասելի և լուրջ վտանգ ինքնաթիռին կամ ուղևորների առողջությանը, կամ եթե ուղևորներից մեկի կամ անձնակազմի անդամներից մեկի համար հրատապ անհրաժեշտություն է ծագում լինել գետնի վրա, օրինակ՝ շտապ բժշկական օգնության անհրաժեշտության պարագայում։ Սովորաբար ինքնաթիռը ընտրում է ամենամոտ համապատասխան օդանավակայանը կամ ռազմաօդային բազան, որտեղ թռիչքների կառավարման անձնակազմը օժանդակում է վայրէջքին տալով բարձր առաջնահերթություն։

Ինքնաթիռը կարող է ենթարկվել պարտադրված վայրէջքի, եթե այն մտել է «հակառակորդի» օդային տարածք։ Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգի ռազմական ինքնաթիռը մոտենում է խախտում կատարած ինքնաթիռին ներքևից դեպի ձախ, որպեսզի այն լավ տեսանելի լինի պարտադրվող ինքնաթիռի հրամանատարին, ով հիմնականում նստած է ինքնաթիռի ձախ նստատեղում։ Պարտադրող ինքնաթիռը ճոճում է թևերը, որպես պարտադրված վայրէջք կատարելու պահանջ[1]։

Միջազգային օրենքը կարգավորում է խախտող ինքնաթիռի հետ վարվելակարգը՝

  • ... ինքնաթիռը, որը իրեն չի բացահայտում, մուտք է գործում օդային տարածք առանց պատշաճ թույլտվության, հրաժարվում է հետևել առաջադրված ուղղուն, ուղղվում է արգելափակված գոտի, կամ խախտում է թռիչքների արգելքը, համապատասխան կանոնակարգերի խստիվ պապանմամբ, կարող է ենթարկվել հետապնդման, բացահայտման և ուղեկցման դեպի առաջադրված ուղի կամ արգելված գոտուց դուրս, կամ կարող է պատադրվել կատարելու վայրէջք տվյալ տարածքի ռազմական ինքնաթիռների կողմից[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ... համաձայն ընդունված միջազգային պահանջների խախտող ինքնաթիռին իրեն հետևելու նշան տալու համար օդուժի կործանիչը ճոճում է թևերը The Washingtonian 1985 թվականի նոյեմբեր – էջեր 153-154
  2. «An Assessment of the Destruction of Rogue Civil Aircraft under International Law and Constitutional Law» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]