Հարսիկը (անգլ.՝ Child Bride, Child Marriage, հինդի՝ "बालिका वधू"), հնդկական հեռուստասերիալ՝ ստեղծված Colors TV հեռուստաալիքի կողմից։ Այդ հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել 2008 թվականի հուլիսի 21-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը, ունի 2248 դրվագ։ Գործողությունները ծավալվում են Հնդկաստանի հյուսիսարևմտյան Ռաջաստան նահանգում։ Ներկայացվում է մանուկ հասակում ամուսնացած աղջկա կյանքը։ Առաջին եթերաշրջանը նվիրված է Անանդիի և Ջագդիշի կյանքին, որոնք արդեն ամուսնացած էին երեխա ժամանակ։ Երկրորդ եթերաշրջանը արտացոլում է Անանդիի աղջկա՝ բժիշկ Նանդինիի կյանքը, որը նույնպես երեխա-հարսնացու էր։ «Հարսիկը» հեռուստասերիալը շատ զգայուն է ներկայացնում՝ երեխաների աղետալի վիճակը, որոնց իրենց կամքին հակառակ ստիպում են ամուսնանալ հանուն ավանդույթի և պատասխանատվություն կրել իրենց հետագա կյանքի համար[1]։
Հեռուսասերիալը համարվում է առաջին հնդկական սերիալը, որն ունի 2000 և ավելի դրվագներ։
Հեռուսասերիալի բոլոր սերիաները կարող եք դիտել erevanjan կայքում։
Շոուն ունի 2 եթերաշրջան. առաջին եթերաշրջանը կոչվում է Balika Vadhu – Kacchi Umar Ke Pakke Rishte (անգլ.՝ Child Bride — Strong Relationships of Tender Age, Child Marriage — Strong Relationship of Tender Age, հայերեն՝ Հարս-երեխա, Երեխայի ամուսնությունը - ամուր հարաբերությունները վաղ տարիքում), իսկ երկրորդը՝ Balika Vadhu — Lamhe Pyaar Ke (անգլ.՝ Child Bride — Moments of Love, Child Marriage — Moments of Love, հայերեն՝ Հարս-երեխա - սիրո դրվագները, Երեխայի ամուսնությունը - սիրո դրվագները )[2][3][4]։
«Հարսիկը» հեռուստասերիալը պատմում է Անանդիի և Ջագդիշի մասին, ովքեր ամուսնացած են եղել դեռ մանկուց։ Անանդին ութ տարեկան հասակում ստիպված է լինում համակերպվել և սովորել նոր անծանոթ ընտանիքին, որպեսզի նրան ընդունեն որպես ընկեր, սիրեկան, կին և հարս մանկությունից։ Երբ նրանք մեծացան, Անանդին սիրահարվեց Ջագդիշին, բայց մյուս կողմից էլ Ջագդիշը սիրահարվում է իր ընկերուհուն՝ Գաուրիին, ում հետ սովորում է քոլեջում։ Նա բաժանվում է Անանդիից և ամուսնանում Գաուրիի հետ։ Ջագդիշի ընտանիքը խստորեն է վերաբերվում ամուսնական սովորույթներին և մերժում Ջագդիշի և Գաուրիի ամուսնությանը։ Քանի որ, ընտանիքում նրան չընդունեցին, Գաուրին սկսեց վրեժ լուծել իր հանդեպ այդպիսի վերաբերմունքի համար, ինչը խնդիրներ է ստեղծում ընտանեկան կյանքում։ Անանդին իր հերթին սկսում է հանդիպել նոր խնդիրների, քանի որ, նա ցանկանում է ունենալ իր սեփական անհատականությունն աշխարհում։
Երկրորդ եթերաշրջանը նվիրված է բժիշկ Նանդինի կյանքին և մոր՝ Անանդիի մահից հետո։ Մի շարք միջադեպերից հետո, որոնք ի վերջո հանգեցրին իր և եղբոր՝ Շիվամի բաժանմանը, Նանդինիին որդեգրում է պարոն Շեկավատը, ով դաստիարակում է նրան և թույլ է տալիս երազել այն մասին, որ նա կդառնա բժիշկ տասնհինգ տարի անց։ Նանդինին իր հանգուցյալ մորը խոստացել էր, որ ինքը կկատարի նրա երազանքը և կբացի բժշկական սպասարկման կենտրոններ Ռաջաստանի ամեն անկյունում, որոնք Նանդինին ցանկանում էր անվանել Անանդիի պատվին։ Նա մեծ աջակցություն է ստանում իր ուսուցչից՝ բժիշկ Ամիտա Նարեշ Գոելից, ով նրա հանդեպ զգացմունքներ ուներ։ Շիվամը դառնում է ավազակ և թաքնվում է Նանդինիից։ Ավելի ուշ Նանդինին ծանոթանում է Կրիշ անունով մի մարդու հետ, ով փորձում է գրավել նրա սիրտը, և ի վերջո նրան հաջողվում է։ Նանդինին հետագայում ամուսնանում է Կրիշի հետ միայն այն բանի համար, որ ցանկանում է անակնկալի բերել Կրիշի խորթ հորը՝ Աբխայրամին, նրա նախկին ամուսինը՝ Կունդանը, ով ցանկանում էր վրեժխնդիր լինել այն բանի համար, որ նա պատասխանատու էր իր հոր մահվան համար։ Կունդանը ուժեղ հարվածում է Շիվամին, և նա կորցնում է հիշողությունը։ Դրանից հետո նա օգնում է Սուբհային։ Վերջ ի վերջո բոլորը, այդ թվում Կրիշան և նրա մայրը՝ Կարունան իմանում են, Ամխայրամի իրական նպատակները, և որ նա եղել է Նանդինիին նախկինում վնասողներից մեկը։ Նանդինին ընտանիքի հետ միասին կանգնեցնում է Կունդանին, ով ի վերջո սպանվում է ոստիկանության կողմից, երբ փորձում էր սպանել Նանդինիին։ Նանդինին ավելի ուշ իմանում է, որ այն մարդը, ում հետ ինքը ցանկանում է, որ ամուսնանա իր որդեգրված քույրը՝ Սուդհան, եղել է իր հարազատ եղբայրը՝ Շիվամը։ Այդպես Անանդիի երեխաները վերամիավորվում են։ Հարսիկի պատմությունը ավարտվում է նրանով, որ Նանդինին ընդհանրացնում է ամբողջ պատմությունը՝ սկսած իր մայրիկի՝ Անանդիի մանկությունից մինչև իր ներկայիս կյանքը, որը ներկայացնում է նույնանուն գրքում։
- Ավիկա Գոր - Անանդի Կահաջան Սինգհ / Անանդի Ջագդիշ Սինգհը փոքր տարիքում (2008–2010) (1-516 սերիաներ, 609 սերիա)
- Ավինաշ Մուհերջի - Ջագդիշ Բհայրոն Սինգհը փոքր տարիքում / Ջագյա (2008–2010) (2-516 սերիաներ)
- Պրատյուշա Բաներջի/Տորալ Ռասպուտրա - Անանդի Ջագդիշ Սինգհ / Անանդի Շիվրաժ Շեխար (2010-2013/2013-2016) (516-1214 սերիաներ) /(1218-2164 սերիաներ)
- Շաշանկ Վյաս/Շակտի Անանդ - Ջագդիշ Բհայրոն Սինգհ/Ջագյա/Ջագատ (2010-2015/2015-2016) (517-1969 սերիաներ) / (1974-2164 սերիաներ)
- Սիդհարտ Շուկլա-Շիվրաջ Ալոկ Շեխար/Շիվրաջ Անուփ Շեխար/Շիվ (2012-2015) (1000-1795 սերիաներ) (Անանդիի երկրորդ ամուսինը)
- Սրիտի Ջհա/Սարգուն Մեհտա/Ասիյա Կազի-Գանգա Ռատան Սինգհ/Գանգա Ջագդիշ Սինգհ(2013-2016) (1169-1426 սերիաներ) / (1427-1756 սերիաներ) / (1758-2164 սերիաներ)(Ռատան Սինգհի առաջին կինը,Ջագդիշի երրորդ կինը)
- Սուրեխա Սիկրի - Կալյանի Դևի Դհարամվիր Սինգհ/Կալո/Դադիսա (2008–2016) (2-2162 սերիաներ)(Բհայրոնի ու Վասանտի մայրը,Սումիտրայի ու Գեհնայի սկեսուրը,Ջագդիշի ու Սուգնայի տատը,Վասունդարայի քույրը)
- Անուպ Սոնի - Բհայրոն Դհարամվիր Սինգհ (2008–2014) (1-1594 սերիաներ)(Կալյանի Դևիի որդին,Սումիտրայի ամուսինը,Ջագդիշի ու Սուգնայի հայրը)
- Սմիտա Բանսալ - Սումիտրա Բհայրոն Սինգհ (2008–2014) (2-1594 սերիաներ)(Կալյանի Դևիի հարսը,Բհայրոնի կինը,Ջագդիշի ու Սուգնայի մայրը)
- Սատյաջիտ Շարմա - Վասանտ Դհարամվիր Սինգհ / Վասանտ Մահավիր Սինգհ (2008–2014) (2-1641 սերիաներ)(Կալյանի Դևիի որդին,Գեհնայի ամուսինը,Նանդուկիշորի հայրը)
- Նեհա Մարդա/Շիթալ Խանջալ - Գեհնա Բասանտ Սինգհ / Գեհնա Նիրանջան (2008–2012)/(2012–2015) (50-919 սերիաներ) / (920-1830 սերիաներ)(Կալյանի Դևիի հարսը,Վասանտի կինը,նանդուկիշորի մայրը)
- Ռահուլ Լոհանի-Նիրանջան (2009,2014-2015) (181-356 սերիաներ,1690-1830 սերիաներ) (Երաժիշտ,Գեհնային սովորեցնում էր երգել,Գեհնայի ամուսինը)
- Անջում Ֆարուկ/Դեբլինա Չատերջե-Գորի Ջագդիշ Սինգ/Գորի Սինգ (2010-2012,2014) (579-1085 սերիաներ/1646-1670 սերիաներ)(Ջագդիշի երկրորդ կինը)
- Մահիմա Մակվանա-Գուդիյա (2010) (469-505 սերիաներ) (Գորին մանուկ հասակում)
- Վիբհա Անանդ/Ջանվի Չհեդա - Սուգնա Շիամ Սինգհ (2008–2011)/(2011–2013) (2-604 սերիաներ)/(691- 1350 սերիաներ)(Կալյանի Դևիի թոռնուհին,Բհայրոնի ու Սումիտրայի դուստրը,Շիամի կինը)
- Վիկրանտ Մասեյ/Սաչին Շրոֆ - Շիամ Մադան Սինգհ (2009–2011)/(2011–2013) (190-588 սերիաներ)/(691-1350 սերիաներ)(Մադան Սինգի ու Ռատայի որդին,Սուգնայի ամուսինը)
- Ամար Շարմա -Մադան Սինգ (2008-2014) (37-1496 սերիաներ)(Ռատայի ամուսինը,Շիամի հայրը,Սուգնայի սկեսրայրը)
- Ասմիտա Շարմա - Ռատա Մադան Սինգ (2008-2014) (57-1496 սերիաներ)(Մադան Սինգի կինը,Շիամի մայրը,Սուգնայի սկեսուրը)
- Աբհիջիտ Լահիրի-Ռամչարան Սինգ (2009-2010) (231-585 սերիաներ)(Մադան Սինգի եղբայրը)
- Արչանա Սահի-Սավիտրի Ռամչարան Սինգ (2009-2011) (231-848 սերիաներ)(Ռամչարան Սինգի կինը)
- Վինայ Յադավ-Մաքան (2008-2015) (126 -1892 սերիաներ) (Կալյանիի Դևիի տան սպասավորը,աշխատողը)
- Գիտա Տյագի-Ջամոնա Վասանտ Սինգհ (2008) (2-19 սերիաներ) (Վասանտի առաջին կինը)
- Շիվշակտի Սաչդեվ-Չամփա (2008) (1-66 սերիաներ) (Անանդիի ընկերուհին,Գուլիի մայրը)
- Մրուդուլա Սատհե-Ռանի (2008) (1-12 սերիաներ) (Գովինդի այրի քույրը,Անանդիի ընկերուհին)
- Ջայ Պատակ-Մադհավ (2008-2010) (141- 540, 603 սերիաներ) (Սումիտրայի եղբայրը)
- Ջեհանգիր Վակիլ-Պրատապ Հուկում Սինգհ (2008-2009) (14-148 սերիաներ) (Սուգնայի առաջին ամուսինը)
- Ֆարիդա Ջալալ-Վասունդարա Դեվի/Մեծ մորաքույր/Բադի Ջիջի/Բադի մոսիջի (2009,2012) (166 - 210 սերիաներ, 944–967 սերիաներ)(Կալյանի Դևիի մեծ քույրը)
- Ռաջենդրա Գուպտա-Մահավիր Սինգ (2009-2012) (264 -385 սերիաներ,565-633 սերիաներ,919-928 սերիաներ)(Կալյանի Դևիի ամուսնու եղբայրը,Վասանտի իրական հայրը)
- Ֆաիզա Ֆաիզ/Մամտա Չատուրյա - Փուլի Ջագան Սինգ/Փուլի Բհարատ Սինգ/Փուլի (2008-2010)/(2010-2012) (1-516 սերիաներ) / (517-970)(Անանդիի մանկության ընկերուհին)
- Սումիտ Մալխան-Բհարատ Սինգ (2011) (706-890 սերիաներ) (Փուլիի երկրորդ ամուսինը)
- Սվետլանա Միշրա-Չատուրի Բհարատ Սինգ (2011) (883-890 սերիաներ) (Բհարատի իրական կինը)
- Պրիյա Ահուջա-Սուման (2010) (497 -506 սերիաներ) (Շիամին սիրահետող աղջիկ)
- Սակշի Տանուար-Տիպրի (2010) (430-490 սերիաներ)(Կալյանի Դևիի նախկին հարևանուհու աղջիկը,Բհայրոնի մանկության ընկերուհին,ով սիրում էր Բհայրոնին)
- Մանավ Սոհալ-Տիպրիի ամուսինը (2010) (463-490 սերիաներ)
- Սադիա Սիդուքույ-Սանդհյա (2008-2013) (1-791 սերիաներ, 1218- 1223 սերիաներ)(Անանդիի ուսուցչուհին, ով պայքարում է մանկական ամուսնությունների դեմ)
- Սանջայ Բատրա-Հաիդ Սինգ (2010-2014) (616- 1585 սերիաներ) (Կալյանի Դևիի ընտանիքի թշնամին,նախարար)
- Ֆահադ Ալի-Շրավան (2011) (849-873) (Հաիդ Սինգի վարձու մարդը,ով վարկաբեկում է Անանդիին)
- Նիվեդիտա Բհատաչարյա-Շիվանի (2011,2014) (804-892 սերիաներ,1646-1670 սերիաներ) (Այն կինը ում կյանքը փրկեց Գորին,Գորիի ընկերուհին)
- Արպիտ Ջոշի/Սունիտ Սուրանա/Սեմալ Բհատ-Լալ Սինգ (2010-2015) (524,525, 549-1001 սերիաներ/1084-1267 սերիաներ/1299-1826 սերիաներ) (Ջագդիշի ընկերը,բժիշկ)
- Ռաքուել Ռեբելո-Կոյալ Լալ Սինգհ (2011-2013) (725-1413 սերիաներ)(Լալ Սինգի կինը)
- Սմիթա Օակ-Կունդատաի (2011) (705 -894 սերիաներ) (Ջագդիշի ու Գորիի Մումբայի վարձով տան տիրուհին)
- Նեհա Գոսահիյ-Աշա Աբհիշեկ Սինգ (2011-2012) (807-1243 սերիաներ) (Ռամչարան Սինգի այրի հարսը,հետագայում ՝Աբհիշեկի կինը)
- Չետանհյա Ադիբ-Կահաջան Սինգ (2008-2015) (1-1321 սերիաներ, 1497-1498 սերիաներ, 1774-1829 սերիաներ) (Բհագվատիի ամուսինը,Գուվինդի եղբայրը,Անանդիի հայրը)
- Բհաիրավի Ռաիչուրա-Բհագվատի Կահաջան Սինգ (2008-2012) (1-1054 սերիաներ) (Կահաջանի կինը,Անանդիի մայրը)
- Դիգվիջայ Պուրոիդ-Գովինդ (2008-2012) (5-1078 սերիաներ) (Կահաջանի եղբայրը,Կրիշնայի ամուսինը)
- Փրիտի Սահայ-Կրիշնա Գովինդ Սինգ (2008-2012) (1- 1077 սերիաներ) (Գովինդի կինը)
- Սմիտա Դոնգրե-Վիմլա(2010-2014) (383-1657 սերիաներ) (Գորիի մայրը)
- Կիշան Բհան-Շամբու Սինգ (2008-2014) (50-1775 սերիաներ) (Գեհնայի,Կանչանի եվ Ռամայի հայրը,ՈՒրմիլայի ամուսինը)
- Չիտրա Ջետլի-ՈՒրմիլա (2008-2014) (50-243 սերիաներ) / (328-496, 1528-1755 սերիաներ) / (1333-1336 սերիաներ) (Գեհնայի,Կանչանի եվ Ռամայի մայրը,Շամբուի կինը)
- Ամիտա Ուդգատա-Պարենա(Միսրի) ջիջի/ Ջիջի (2008-2015) (86-1804 սերիաներ) (Կալյանիի ընկերուհին,հարևանուհին)
- Անկիտ Գուպտա-Աբհիշեկ (2012) (899 - 1142 սերիաներ, 1252-1253 սերիաներ) (Աշայի ամուսինը,բժիշկ)
- Ռիշի Սոնեչա/Արավ Վելհալ/Մայուր Մոնդալ/Մոհսին Կհան-Նանդուկիշոր Վասանտ Սինգ (2010-2015) (516-669 սերիաներ/ 691-956 սերիաներ/ 998-1084 սերիաներ/ 1102-1830 սերիաներ) (Կալյանի Դևիի թոռը,Վասանտի ու Գեհնայի որդին)
- Շիվանշ Կոտա/Ռուդրա Սոնի Մանավ-Վարուն Շիամ Մադան Սինգհ (2010-2012) (528-604 սերիաներ) / (691 - 1189 սերիաներ) (Սուգնայի որդին)
- Բհակտի Նարուլա-Բահանվարի (2008-2012) (2 -1155 սերիաներ) (Գյուղերի՝ տղաների ու աղջիկների ամունական միջնորդ)
- Ակաշ Վատս-Սունդեր (2009) (229-305 սերիաներ) (Ջագդիշի ստոր ընկերը)
- Նիտհրա Կապուր /Դիգանգանա Սուրյավանշի/Նիդհի Ջհա/Սոնամ Լամբա -Գուլի (2010-2014) ( 516-683 սերիաներ/702-739 սերիաներ/ 794-1336 սերիաներ/ 1565-1693 սերիաներ) (Անանդիի մահացած ընկերուհու դուստրը,Հարդիկի կինը)
- Ռինա Աջարվար-Աշիմա (2012-2013) (1018- 1348 սերիաներ) (Շիվի դասընկերուհին,ով սիրում էր Շիվին)
- Սադհիր Պանդեյ-Փրեմկիշոր Շեխար/Դադու (2012-2015) (1062-1829 սերիաներ) (Ալոկի ու Անուփի հայրը,Սուբհադրայի եղբայրը,Իրավատիի ու Մինակշիի սկեսրայրը,Շիվի,Սանչիի ու Մահիի պապը)
- Ջանիրաջ Ռաջպուրոիդ-Ալոկ Փրեմկիշոր Շեխար (2012-2015) (1062-1829 սերիաներ)(Փրեմկիշորի որդին,Իրավատիի ամուսինը)
- Սոնալ Ջհա-Իրավատի Ալոկ Շեխար (2012-2015) (1062-1829 սերիաներ)(Ալոկի կինը,Սանչիի մայրը)
- Անիտա Կուլկարնի-Մինակշի Անուփ Շեխար (2012-2015) (1062-1829 սերիաներ)(Անուփի կինը,Շիվի իրական մայրը,Մահիի մայրը)
- Ավինաշ Վադավան/Ակշայ Անանդ-Անուփ Փրեմկիշոր Շեխար (2013-2015) (1442-1714 սերիաներ) / (1718-1827 սերիաներ) (Փրեմկիշորի որդին, Մինակշիի ամուսինը, Ալոկի եղբայրը,Շիվի իրական հայրը,Մահիի հայրը)
- Ռուփ Դուրգապալ-Սանչի Ալոկ Շեխար/Սանչի Վիվեկ Կաբրա (2012-2015) (1069-1829 սերիաներ)(Ալոկի ու Իրավատիի դուստրը,Շիվի ու Մահիի քույրը,Վիվեկի կինը)
- Աբհիշեկ Տեվարի-Մահի Անուփ Շեխար (2012-2014) (1077-1491 սերիաներ)(Անուփի ու Մինակշիի որդին)
- Չանդրեշ Սինգհ-Ռատան Սինգհ (2013-2015) (1170-1354 սերիաներ, 1492-1493 սերիաներ, 1533-1553 սերիաներ, 1884-1913 սերիաներ)(Գանգայի առաջին ամուսինը,Պադմայի ամուսինը)
- Շհուբհա ՈՒփլոփար-Պադմա Ռատան Սինգհ (2013) (1178-1354 սերիաներ)(Ռատանի երկրորդ կինը)
- Ջարյա Աշանի/Հարշ Մետա-Մահենդրա Ռատան Սինգհ/ Մահենդրա Ջագդիշ Սինգհ/Մաննու (2013-2016) (1219-1833 սերիաներ/1834-2146 սերիաներ) (Գանգայի ու Ռատանի որդին,Ջագդիշի որդին)
- Կուշմետ Գիլլ/Շաբհամ Ջհա-Ամոլ/Ամոլ Շիվրաջ Շեխար (2014-2015) (1476 -1501 սերիաներ, 1526-1530 սերիաներ/ 1533-1833 սերիաներ) (Մանկատան սան,նրան որդեգրում են Անանդին ու Շիվը)
- Պավիտրա Սարկար-Բալաչանդրա (2013) (1372-1395 սերիաներ) (Հիվանդանոցի սանիտար,ով սիրահետում էր Գանգային,ստախոս)
- Վիմարշ Ռոշան-Վիվեկ Կաբրա (2013-2015) (1415-1421 սերիաներ, 1511-1829 սերիաներ)(Սանչիի ամուսինը)
- Սոնալ Հանդա-Սորավ Կաբրա (2013-2014) (1445-1653 սերիաներ)(Վիվեկի եղբայրը)
- Շալինի Արորա-Սուման Կաբրա (2014-2015) (1510-1785 սերիաներ)(Վիվեկի ու Սորավի մայրը)
- Բոբի Պարվեզ-Ռոշան Կաբրա (2014-2015) (1510-1779 սերիաներ)(Վիվեկի ու Սորավի հայրը,Սումանի ամուսինը)
- Ֆարինա Պարվեզ-Ռակի Կաբրա (2014-2015) (1520-1779 սերիաներ)(Վիվեկի ու Սորավի քույրը)
- Գարիմա Անանդ-Կանչան (2008-2010,2014) (50-243 սերիաներ, 329-496, 508 սերիաներ)/(1529-1560 սերիաներ) (Գեհնայի ու Ռամայի քույրը,Մանիշի կինը)
- Անշուլ Սինգհ-Մանիշ (2014) (1529- 1560 սերիաներ) (Կանչանի ամուսինը)
- Սուշմիտա Մուկերջի-Սուբհադրա (2014-2015) (1567-1819 սերիաներ) (Փրեմկիշորի քույրը)
- Ակաշ Քուրանա-Շիամալ (2014) (1590-1610 սերիաներ) (Կեղծ բարեգործ)
- Շվետա Մահադիկ-Ռասիկա (2014) (1582-1621 սերիաներ) (Շիվի աշխատակիցը)
- Կարտիկ Սոնի-Նարենդրա (2014) (1592-1604 սերիաներ) (Ռասիկայի ամուսինը)
- Կամալիկա Գուհա Տակուրտա-Պրամիլա (2014) (1623-1632 սերիաներ) (Պարի դպրոցի ուսուցչուհին ու տիրուհին,ստախոս)
- Գաուրավ Բաջաջ-Հարդիկ (2014) (1629-1693 սերիաներ) (Սուբհադրայի թոռը,Գուլիի ամուսինը)
- Արջուն Անեջա-Միտալ (2014) (1683-1741 սերիաներ) (Սանչիի տնօրենը)
- Հարշ Չհայա-Պալաշ (2014) (1698-1720 սերիաներ) (նկարիչ)
- Գիտանջալի Միշրա-Սոնա/Կուսում (2014-2015) (1737-1816 սերիաներ) (Գանգայի քեռու աղջիկը,խեղճ կին)
- Նիմա Բալի-Շրիվաստավ (2014-2015) (1732-1816 սերիաներ) (Նախագահ,Կուսումի ամուսինը)
- Գրասի Գոսվամի-Նանդինի Շիվրաջ Շեխար/Նիմբոլի Կունդան Սինգ (2015-2016) (1834-2164 սերիաներ) (Անանդիի եվ Շիվի դուստրը)
- Վիրեն Վազիրանի-Շիվամ Շիվրաջ Շեխար (2015-2016) (1834-2164 սերիաներ) (Անանդիի եվ Շիվի որդին,Նանդինիի եղբայրը)
- Շասվատ Ջոշի-Աբհիմանյու Ջագդիշ Սինգ (2015-2016) (1834-2146 սերիաներ) (Ջագդիշի եվ Գանգայի որդին)
- Ապարշ Շրիվաստավ/Կարան Պահվա-Կունդան Աքիրաջ Սինգ (2015-2016) (1823 -2103 սերիաներ) / (2104-2164 սերիաներ) (Աքիրաջ Սինգի որդին,Նիմբոլիի ամուսինը)
- Սունիլ Կումար Սինգ-Աքիրաջ Սինգ (2015-2016) (1823-2164 սերիաներ) (Հարկիի ամուսինը,Կունդանի եվ Կամիլի հայրը)
- Ռուդրակշի Գուպտա-Հարկի Աքիրաջ Սինգ (2015-2016) (1823-2162 սերիաներ) (Կունդանի եվ կամիլի մայրը,Աքիրաջի կինը)
- Ռաջեշվարի Սաչդեվ-Մանգալա Դևի Սինգ/Դիսա (2015-2016) (1834-2153 սերիաներ) (Աքիրաջի այրի քույրը,Նիմբոլիի որդեգիրը)
- Ռիշի Դեվ-Գոպալ (2015) (1838-1908 սերիաներ) (Կամիլի առաջին սերը)
- Ֆարահ Հուսեյն-Կամիլ Աքիրաջ Սինգ (2015-2016) (1834-2153 սերիաներ) (Աքիրաջի եվ Հարկիի դուստրը,Կունդանի քույրը,Պուշկարի կինը)
- Պարիչայ Շարմա-Պուշկար Ջատաշանկար Սինգ (2015-2016) (1868-2153 սերիաներ) (Կամիլի ամուսինը)
- Մինակշի Արյա-Գիտա (2015) (1848-1858 սերիաներ) (Աքիրաջի կրտսեր քույրը)
- Հիտեն Թեջվանի-Անանտ (2015-2016) (1964-2155 սերիաներ) (Նիդդիի հայրը)
- Դիպալի Մուչրիկար/Վիդդի Պանդյա-Նիդդի Անանտ (2015-2016) (1859-1882 սերիաներ/1963-2155 սերիաներ) (Անանտի դուստրը)
- Մալինի Կապուր-Վասունդարա/Վասու/Պուշպա (2015-2016) (1859- 2155 սերիաներ) (Անանտի կինը)
- Տիշա Կապուր-ՈՒրմիլա Կունդան սինգ (2015) (1928-2086 սերիաներ) (Կունդանի երկրորդ կինը)
- Սիմրան Նատեկար-Պուջա (2015-2016) (1835-2099 սերիաներ) (Սարիտայի դուստրը,Մաննույի կինը)
- Դիմպլ Կավա/Ռաջինի Ռիշի-Սարիտա (2015-2016) (1822 -1943 սերիաներ)/(1957-2136 սերիաներ) (Պուջայի մայրը)
- Ջումմա Միտրա-Բհագիրատի Ջատաշանկար Սինգ (2015) (1867-1981 սերիաներ) (Պուշկարի մայրը)
- Աբայ Ջոշի-Ջատաշանկար Սինգ (2015) (1867-1981 սերիաներ) (Պուշկարի հայրը)
- Սպանդան Չատուրվեդի-Չակոր (2015) (2052-2071 սերիաներ) («Թռիչք» հեռուստասերիալի հերոսուհին,տրիշակտի տրվագներ)
- Սալ Դիոդխար-Կաստուրի (2015) (2052-2071 սերիաներ) (Չակորի մայրը)
Տրի նշանակում է երեք, իսկ շակտի նշանակում է ուժեղ։ Այսպիսով Տրիշակտի նշանակում է երեքի ուժը։ Յուրաքանչյուր Տրիշակտի սերիալներում երեք սերիաները կոտրվում են և բաժանվում մասերի, ցուցադրվելով մեկ առ մեկ։
- Խորվաթիայում այն հեռարձակվել է Doma TV հեռուստաալիքով երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 8:10 am (Central European time), անվանումը՝ Mala nevjesta (Little bride):
- Բուլղարիայում այն հեռարձակվել է Nova TV հեռուստաալիքով երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 4:30 pm (Եվրոպայի Կենտրոնական ժամանակով), անվանումը՝ Малката булка (Little bride):
- Ռումինիայում այն հեռարձակվել է National TV հեռուստաալիքով, անվանումը՝ Mica mireasa (Little bride):
- Սերբիայում այն հեռարձակվել է RTV Pink հեռուստաալիքով երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 4 pm (Եվրոպայի Կենտրոնական ժամանակով), անվանումը՝ Mala nevesta (Little bride):
- Բոսնիա և Հերցոգովինայում, հեռարձակվել է՝ Pink BH հետուստաալիքով, անվանումը՝ Mala nevjesta (Little bride):
- Մակեդոնիայում հեռարձակվել է՝ Sitel TV հեռուստաալիքով, անվանումը՝ Малечката невеста (Little bride):
- Մոնտենեգրոյում այն հեռարձակվել է Pink M հեռուստաալիքով, անվանումը՝ Mala nevjesta (Little bride):
- Ինդոնեզիայում այն հեռարձակվել է ANTV հեռուստաալիքով 2016 թվականի մարտի 15-ից, անվանումը՝ Anandhi, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 4 pm (Ինդոնեզիայի Արևմտյան ժամանակով), իսկ շաբաթ և կիրակի՝ ժամը 4:30 pm (Ինդոնեզիայի Արևմտյան ժամանակով)[5]։
- Ղրղզստանում այն հեռարձակվել է KTRK հեռուստաալիքով, անվանումը՝ Келин (Bride):
- Ղազախստանում այն հեռարձակվել է Келін (Bride) անունով Kazakhstan հեռուստաալիքով[6]։
- Վիետնամում այն հեռարձակվել է Cô Dâu 8 Tuổi անունով (8-Year-Old Bride) TodayTV հեռուստաալիքով 2014 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2017 թվականի փետրվարի 11-ը։ Հեռուստասերիալը Վիետնամում մեծ տարածում գտավ և դարձավ համար առաջին հեռուստասերիալը երկրում[7]։ Վիետնամում շոուն եղել է 2015 թվականին Google-ում ամենաշատը փնտրված իններորդ նյութը Google Trends-ի մեջ տարեվերջյան ամփոփման ժամանակ[8]։
- Շրի Լանկայում այն հեռարձակվել է TV 1 ալիքով երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 7 pm, անվանումը՝ Punchi Manaali (Little bride):
- Լիտվայում այն հեռարձակվել է "Pažadėtoji" անվանումով (The promised) TV3 Lietuva հեռուստաալիքով 2016 թվականի դեկտեմբերի 28-ից։
- Մեծ Բրիտանիայում հեռուստասերիալը թարգմանվել է անգլերեն (Child Bride) և հեռարձակվել Colors TV և Rishtey (TV Channel) հեռուստաալիքներով։
- Հարավային Աֆրիկայում հեռուստասերիալը թարգմանվել է անգլերեն և կոչվել Young Love, հեռարձակվել Glow TV-ով։
- Հայաստանում Shant TV-ով հեռուստասերիալը հեռարձակվել է 2017 թվականի մարտի 13-ից (ամեն օր` 8 pm), հայերեն թարգմանաբար՝ Հարսիկը (Bride) վերնագրով։