Հարվարդի բնագիտության պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Մասսաչուսեթս նահանգ, ք. Քեմբրիջ, ԱՄՆ |
Վայր | Քեմբրիջ |
Մասն է | Harvard Museums of Science and Culture? |
Ժանր | Բնագիտության պատմության թանգարան |
Պատկանում է | Հարվարդի համալսարան |
Հիմնադրվել է | 1995 |
Կայք | hmnh.harvard.edu(անգլ.) |
Հարվարդի բնագիտության պատմության թանգարան (անգլ.՝ Harvard Museum of Natural History), Մասսաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գտնվող Հարվարդի համալսարանի թանգարան-մասնաճյուղ։
Թանգարանը հիմնադրվել է 1995 թվականին՝ երեք թանգարանների միավորման արդյունքում։
Բնագիտության պատմության թանգարանը Փիբոդիի Հնագիտության և Ազգաբանության թանգարանի հետ գտնվում են նույն շենքում։ Մուտքի տոմսը իրավունք է տալիս այցելել երկու թանգարանն էլ։
Թանգարանի մշտական ցուցադրություններին այցելուները կարող են ծանոոթանալ այստեղ գտնվող հարուստ հավաքածուներին. անողնաշարավոր բրածոներից և դինոզավրերից մինչև հսկա կաթնասուններ և թռչուններ։ Թանգարանի հավաքածուների մեջ առկա է աշխարհում միակ Կրոնազավրի կմախքը[1]։ Այդ թվում կա նաև հանքաբանական հավաքածուներ, որտեղ ներկայացվում են հանքեր և երկնաքարեր։ Թանգարանի տեսարժանությունը կայանում է իր բույսերի ապակե մոդելների հավաքածուներով[1]։ Այստեղ շարունակ կազմակերպվում են ցուցահանդեսներ, հանրային դասախոսություններ և դպրոցականների համար էքսկուրսիաներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարվարդի բնագիտության պատմության թանգարան» հոդվածին։ |
|