Հեզլի Ռիվերա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 4, 2008 (16 տարեկան) |
Ծննդավայր | Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Հեզլի Ռիվերա (անգլ.՝ Hezly Rivera,հունիսի 4, 2008, Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի մարմնամարզիկ և Փարիզ-2024 օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ռիվերան 2023 թվականի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր թիմի անդամ էր։ Նա նաև արծաթ է նվաճել 2023 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում՝ հատակի վարժություններում: Ներգրավվելով 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար ԱՄՆ-ի հավաքականի կազմում՝ նա դարձավ ամենաերիտասարդ մարզուհին ԱՄՆ-ի ողջ պատվիրակությունում[1]։
Ռիվերան ծնվել է 2008 թվականին Հեքենսեքում Հայդի Ռուիսի և Հենրի Ռիվերայի ինժեների ընտանիքում՝ ծագումով Դոմինիկյան Հանրապետությունից[2][3]։ Նա մեծացել է Օրադելում: Նա ունի ավագ քույր՝ Կարհելիսը և կրտսեր եղբայր՝ Հենլին[4]։ Ռիվերան սկսեց զբաղվելլ մարմնամարզությամբ 2013 թվականին՝ մարզասրահում ընկերոջ ծննդյան խնջույքին մասնակցելուց հետո[4]:
Ռիվերան իսկզբանե մարզվել է Մեգի Հեյնիի գլխավորությամբ: Երբ 2020 թվականին Հեյնին դադարեցրեց աշխատանքը, Ռիվերայի ընտանիքը տեղափոխվեց Տեխաս՝ մարզվելու Վալերի Լյուկինի հետ[5]։
Ռիվերան մասնակցեց 2022 թվականի ձմեռային գավաթի խաղարկությանը, որտեղ նա զբաղեցրեց երրորդ տեղը բազմամարտում[6]։ Արդյունքում նա ընտրվեց մասնակցելու DTB Pokal Team Challenge-ին[7]: Այնտեղ նա օգնեց Միացյալ Նահանգներին նվաճել ոսկի[8]:
Հուլիսին Ռիվերան մրցել է U.S. Classic-ում, որտեղ նա բազմամարտում զբաղեցրեց երկրորդ տեղը: Նա նաև ոսկի է նվաճել գերանի վարժությունում, արծաթ՝ հատակի վարժությունում և զբաղեցրել չորրորդ տեղը հենացատկում[9]։ Հաջորդ ամիս Ռիվերան մասնակցեց Ազգային առաջնությունում, որտեղ նա զբաղեցրեց վեցերորդը հորիզոնականը բազմամարտում և նվաճեց բրոնզը հատակի վարժությունում[10]։
Ռիվերան մասնակցել է 2023 թվականի ձմեռային գավաթի խաղարկությանը, որտեղ հաղթել է բազմամարտում։ Նա գրավեց առաջին տեղը հավասարակշռության գերանի և հատակով վարժություններում[11]: Արդյունքում, հաղթելով մրցույթում՝ Ռիվերան ընդգրկվեց թիմում՝ մասնակցելու 2023 թվականի պատանեկան աշխարհի առաջնությանը[12][13]։
Պատանիների աշխարհի առաջնության առաջին օրը Ռիվերան զբաղեցրեց երկրորդ տեղը՝ պարտվելով Ճապոնիային։ Հենացատկի ընթացքում Ռիվերայի ձեռքը սահեց պահոցների սեղանից, ինչի արդյունքում նա վարժությունից ստացավ 0 միավոր և չարժանացավ բազմակողմ եզրափակիչին: Այնուամենայնիվ, նա որակավորվեց անհավասար ձողերի և հատակի վարժությունների մրցումների եզրափակիչում[[14][15]։ Մրցույթի եզրափակիչում Ռիվերան զբաղեցրեց ութերորդ տեղը անհավասար ձողերի վրա և արծաթը նվաճեց հատակի վարժությունում՝ պարտվելով իտալացի Ջուլիա Պերոտտիին[16]։
2024 թվականին 15 տարեկանում Ռիվերան ընդունվել է մեծերի մրցումներին։ Նա իր դեբյուտը կատարեց 2024 թվականի ձմեռային գավաթի խաղարկությունում, որտեղ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը բազմամարտում և առաջինը գերանի վրա[8]։ Նա իր միջազգային դեբյուտը կատարեց City of Jesolo Trophy-ում, որտեղ օգնեց ԱՄՆ-ին նվաճել բրոնզե մեդալ Իտալիայից և Բրազիլիայից հետո: Ազգային առաջնություններում Ռիվերան բազմամարտում զբաղեցրել է վեցերորդ տեղը: Արդյունքում նա որակավորվեց Օլիմպիական խաղերի համար[17]։
Օլիմպիական խաղերում Ռիվերան զբաղեցրեց հինգերորդ տեղը բազմամարտում, առաջինը հավասարակշռության գերանում, չորրորդը անհավասար ձողերում և ութերորդը հատակի վարժություններում: Արդյունքում նա ընտրվեց 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ԱՄՆ թիմում՝ Սիմոնե Բայլսի, Ջեյդ Քերիի, Ջորդան Չայլզի և Սունիսա Լիի հետ միասին[18]։
Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Ռիվերան մրցում էր անհավասար ձողերի և գերանների վրա։ Հեզլին չմասնակցեց թիմային եզրափակչում, բայց, այնուամենայնիվ, նվաճեց ոսկի, քանի որ թիմը զբաղեցրեց առաջին տեղը[19][20]:
Տարեթիվ | Մրցաշար | Թիմ | Բազմամարտ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
2024 | Winter Cup | 20 | |||||
City of Jesolo Trophy | 9 | 4 | |||||
U.S. Classic | 24 | 28 | 26 | 29 | |||
ԱՄՆ առաջնություն | 6 | 5 | 4 | 13 | |||
Olympic Trials | 5 | 4 | 8 | ||||
Օլիմպիական խաղեր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեզլի Ռիվերա» հոդվածին։ |
|