Հելսինկիի գերմանական դպրոց | |
---|---|
Տեսակ | տարրական դպրոց, upper secondary school in Finland? և comprehensive school? |
Հիմնադրված է | 1881 |
Տնօրեն | Ֆրանկ Կուհլ |
Աշակերտներ | 600 |
Դասարաններ | 1-12 |
Երկիր | Ֆինլանդիա[1] |
Տեղագրություն | Հելսինկի[1] |
Հասցե | Malminkatu 14 |
Կայք | dsh.fi(ֆին.)(գերմ.) |
Հելսինկիի գերմանական դպրոց կամ ՀԳԴ, միջնակարգ գերմանական դպրոց, որը գտնվում է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Դպրոցում առօրյայում կիրառվող լեզուները հիմնականում երկուսն են՝ գերմաներենը և ֆիններենը։
Դպրոցը հիմնադրվել է 1881 թվականին Ֆինլանդիայում Գերմանիայի հյուպատոս Ֆրեիհեր վոն Լանազանի հովանավորությամբ։ Դպրոցի ստեղծման գործում մեծ ավանդ ունի նաև մի գերմանացի հարուստ ընտանիք և գերմանական բողոքական եկեղեցին[2]։ Դպրոցը ի սկզբանե իր դասընթացներն անցկացրել է տարբեր մասնավոր բնակարաններում, սակայն այժմ ունի սեփական տարածք։
Դպրոցը հասանելի է բոլորի համար, ինչպես վարժ գերմաներեն իմացողների, այնպես էլ գերմաներենով հետաքրքրվածների։ Դպրոցի աշակերտների մեծ մասը գերմանական ընտանիքի երեխաներն են, որոնք ապրում են Ֆինլանդիայում։ Ըստ դպրոցի աշակերտների նախահաշվարկի, դպրոցի սովորողների 80 %-ը Ֆինլանդիայի Հանրապետության քաղաքացիներ են[3]։
Դպրոցի սովորողները ուսումնասիրում են մի շարք լեզուներ։ Պարտադիր պայման է հանդիսանում անգլերենի և գերմաներենի ուսուցումը։ Կամավոր կերպով աշակերտները կարող են սովորել շվեդերեն, լատիներեն, ֆրանսերեն և ռուսերեն։ 7-րդ դասարան փոխադրված աշակերտները կամավոր կերպով ընտրություն են կատարում շվեդերենի և ֆրանսերենի միջև։ 8-րդ դասարանում աշակերտները սկսում են սովորել նաև լատիներեն։
Հելսինկիի գերմանական դպրոցն առաջարկում է ուսուցման երկու մեթոդ։ Առաջին մեթոդը 1-ից մինչև 9-րդ դասարանների կրթություններն են, որը պարտադիր կերպով ներառում է ֆիններենի և գերմաներենի մասնագիտացված ուսուցումը։ Երկրորդ մեթոդով աշակերտները դպրոցում սովորում են նաև 10-րդից 12-րդ դասարաններում և հետագայում կարող են ընդունվել համալսարան Ֆինլանդիայում և Գերմանիայում[3][4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելսինկիի գերմանական դպրոց» հոդվածին։ |