![]() | |
Ծնվել է | 1560[1][2][3][…] Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 9, 1605[1] Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | բժիշկ, աստղագուշակ, գրող և փիլիսոփա |
Ալմա մատեր | Բազելի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1] |
Ուսուցիչ | Theodor Zwinger? |
![]() |
Հենրիխ Կունրաթ ( գերմ.՝ Heinrich Khunrath, Kuhnrath, 1560[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - սեպտեմբերի 9, 1605[1], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի բժիշկ, միստիկ փիլիսոփա, ալքիմիկոս և կաբալիստ: «Հավերժական իմաստության ամֆիթատրոն» հայտնի աշխատության հեղինակը (լատին․՝ Amphitheatrum sapientiae aeternae ):
Հենրիխ Կունրաթը ծնվել է 1560 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության գերմանական Լայպցիգ քաղաքում։ 1588 թվականին ավարտել է Բազելի համալսարանը բժշկագիտության դոկտորի կոչումով։ 23 տարեկանում սկսել է հետաքրքրվել Կաբալայով, մոգությամբ և աստվածաբանությամբ[5]։ Իր մասնագիտությամբ աշխատել է Վիլհելմ ֆոն Ռոզենբերգի մոտ, ինչպես նաև կենտրոնական և հյուսիսային Գերմանիայում տարբեր քաղաքներում, ինչպիսիք են Բեռլինը, Մագդեբուրգը, Գերան: Իր ճանապարհորդությունների ժամանակ հանդիպել է բրիտանացի մաթեմատիկոս Ջոն Դիին, ինչպես նաև ալքիմիկոս Ջոհան Գրանշոսիին: Նամակագրության մեջ է եղել Յոհան Արնդտի հետ։ Բժշկական պրակտիկայում Կունրաթի հիվանդներից է եղել Շվարցբուրգի կոմսը[6]։ Համալսարանն ավարտելուց հետո Կունրաթը տեղափոխվել է Համբուրգ, որտեղ ալքիմիական փորձարկումներ է անցկացրել իր մասնավոր լաբորատորիայում: Մահացել է 1605 թվականին Լայպցիգում կամ Դրեզդենում[7]։
Կունրաթը եղել է Պարացելսուսի հետևորդն և քարի և մետաղի հնարավոր փոխակերպման տեսության կողմնակիցը։ Նա նաև կարծում էր, որ հատուկ էլիքսիրի օգնությամբ հնարավոր է երկարացնել մարդու կյանքը[8]։ 1595 թվականին Կունրաթը հրատարակել է «Հավերժական իմաստության ամֆիթատրոնը» մոնումենտալ ալքիմիական աշխատությունը, որը նրա ամենահայտնի աշխատանքն է։ Առաջին հրատարակությունից մինչ օրս պահպանվել է ընդամենը չորս օրինակ։ Երկրորդ վերանայված հրատարակությունը լույս է տեսել հետմահու 1609 թվականին[7]։
Իր կենդանության օրոք ծանոթ է եղել իր ժամանակի բազմաթիվ ալքիմիկոսների հետ։ Կունրաթի ժամանակակիցները միաձայն կարծիք ունեին նրա անձի մասին, ոմանք հարգում էին նրա հեղինակությունը, ոմանք ալքիմիկոսին անվանել են «շառլատան»[9]։ Կունրաթի գործունեությունը բարձր հարգանքով է գնահատել գերմանացի միստիկ և բանաստեղծ Կուիրին Կուլմանը: Նկարագրել է Կունրաթին որպես «աստվածային կրակով վառված և ամենախորը հարցերը ուսումնասիրելու կրքոտ ցանկությամբ մարդ»[10]:
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Կունրաթ» հոդվածին։ |
|