Հենրիխ Շաբո թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Նիդերլանդներ[1] |
Տեղագրություն | Ռոտերդամ |
Վայր | Kraaijeveld House? |
Ղեկավարության նստավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2] |
Հասցե | Museumpark 11[2]Museumpark? (11) |
Հիմնադրվել է | 1993 |
Կայք | chabotmuseum.nl/english/(անգլ.) և chabotmuseum.nl(նիդեր.) |
Հենրիխ Շաբո թանգարան (հոլ.՝ Chabot Museum, Նիդերլանդերեն արտասանություն` [ʃaːˈbɔt myˈzeːjɵm]), թանգարան, որը նվիրված է հոլանդացի նկարիչ և քանդակագործ Հենրիխ Շաբոյին և գտնվում է Ռոտերդամում (Նիդեռլանդներ)։ Թանգարանը գտնվում է Թանգարանների այգում, շքեղ առանձնատան մեջ, Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանի և Նիդեռլանդների ճարտարապետական ինստիտուտի մոտ։
Թանգարանը բացվել է 1993 թվականին։
2016 թվականին Շաբո թանգարանն արժանացել է տեսողական արվեստի Հենրիխ Շաբո մրցանակին, որը հիմնվել է Փրինս Բերնհարդ մշակութային հիմնադրամի կողմից։
Շաբո թանգարանը գտնվում է Ռոտերդամի կենտրոնում գտնվող Թանգարանների այգում[3], Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանի և Նիդեռլանդների ճարտարապետական ինստիտուտի միջև [3]: Թանգարանը գտնվում է շքեղ առանձնատան շենքում, որը նախագծվել է 1938 թվականին, նոր օբյեկտիվիզմի ոճով, ճարտարապետներ Գերթ Վիլեն Բաասի և Լեոնարդ Ստոկլայի կողմից։
Առանձնատունը ազգային ժառանգության կարգավիճակ է ստացել 2000 թվականից[4]։
Թանգարանը նվիրված է նկարիչ և քանդակագործ Հենրիխ Շաբոյին։ Թանգարանի հավաքածուի մեջ ներառված են 1920-ականներին արված աշխատանքներ, ինչպես նաև` 26 աշխատանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Շաբո թանգարան» հոդվածին։ |