Հետերոհայրիշխանություն կամ հետերոպատրիարխատ (հետերոսեքսուալություն և հայրիշխանություն բառերից), սոցիալ-քաղաքական համակարգ, որտեղ ցիսգենդեր տղամարդիկ իշխանություն ունեն ցիսգենդեր կանանց, այլ սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող անձանց նկատմամբ։ Հետերոհայրիշխանությունը տերմին է, որը ընդգծում է, որ կանանց և ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ խտրականությունը հիմնված է նույն սոցիալական սեքսիստ սկզբունքի վրա[1][2][3]։
Հետերոհայրիշխանությունը ստեղծում է ռասայական և սեռական փոքրամասնությունների ճնշման և անհավասարության միջավայր[4]։ Այն հիմնվում է գենդերային դերերի այն պատկերացումների վրա, որտեղ տղամարդիկ պատկերվում են ուժեղ, կարողունակ և խելացի, իսկ կանայք՝ թույլ, անկարող և հիմար։ Հարկադիր հետերոհայրիշխանության ռեժիմում ստեղծված գենդերային և սեռական այսպիսի ինքնություններն ապահովում են հետերոսեքսուալ տղամարդկանց իշխանությունը[5]։
Հետերոհայրիշխանական հասարակության համար հիմնարար է գենդերը «կանանց խնդիրներին», իսկ սեռական կողմնորոշումը «սեռական փոքրամասնությունների խնդիրներին» վերագրելը[6]։ Հետերոսեքսուալ տղամարդկանց այսպիսի համակարգը օժտում է առավելություն այլ գենդերի և սեռական փոքրամասնություն ունեցող անձանց նկատմամբ, որը խրախուսվում է և պարգևատրվում[7]։
Ֆեմինիզմի տեսանկյունից «հայրիշխանություն» տերմինը բնութագրում է ընտանիքում հոր իշխանությունը, որտեղ կանայք դառնում են իշխանության ենթականեր։ 1980-ական և 1990-ական թվականներին քվիր տեսության առաջացման և հետերոնորմատիվության, գենդերային բինարության խնդրականացման հետ տղամարդու այսպիսի գերիշխանությունը սկսեց քննվել ոչ միայն սեռի և գենդերի, այլև սեռականության մակարդակում[1][8]։ Հայրիշխանություն տերմինի հիման վրա սկսեց ձևավորվել հետերոհայրիշխանություն տերմինը՝ ընդգծելու տղամարդու գերակայությունը հասարակության մեջ սեքսիզմի/հետերոսեքսիզմի մշակութային գործընթացների արդյունքում[9]։
Հետերոհայրիշխանությունը շատ հաճախ դառնում է ֆեմինիստական վերլուծությունների առարկա, որի օգնությամբ փորձ է կատարվում բացատրելու ժամանակակից հասարակության կառուցվածքը՝ հիմնված իշխանության և ճնշման փոխկապակցվածության հիերարխիկ համակարգի վրա։ Այս ենթատեքստում սովորաբար հասկանում են, որ տղամարդը սովորաբար զբաղեցնում է իշխանության գլխավոր դիրքը, իսկ կանայք հիմնականում ենթարկվում են սոցիալական ճնշումների[10]։ Նմանօրինակ կառուցվածքը ամրապնդվում է գենդերային նորմերով, որոնք տղամարդկանց և կանանց վերագրում են տղամարդկային և կանացի հատկանիշներ[11]։ Հետերոհայրիշխանությունը սոցիալ-քաղաքական գերիշխանության մի համակարգ է, որտեղ ցիսգենդեր հետերոսեքսուալ տղամարդկանց տրվում է առավելություն, և անձինք պարգևատրվում են տղամարդկային հատկանիշների արտահայտման համար։ Նմանապես, կանայք կամ կանացի հատկանիշներ ունեցող անձինք ստանում են ավելի քիչ արտոնություններ, որի պայմանավորում է սոցիալ-քաղաքական, տնտեսական անբարենպաստ վերաբերմունքի[12]։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետերոհայրիշխանություն» հոդվածին։ |
|