Հետքթային հոսք

Հետքթային (պոստնազալ) հոսք, որը նաև հայտնի է որպես վերին շնչուղիների հազի համախտանիշ (ՎՇՀՀ), առաջանում է, երբ ավելորդ լորձ է արտադրվում քթի խոռոչի լորձաթաղանթի կողմից: Ավելորդ լորձը կուտակվում է քթի խոռոչի հետին սահմաններում և ի վերջո կոկորդում, երբ այն անցնում է քթըմպանով: Այն կարող է պայմանավորված լինել ռինիտով, սինուսիտով, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի հիվանդությամբ (ԳԷՌՀ) կամ կուլ տալու խանգարմամբ: Այլ պատճառներից են`ալերգիա, մրսածություն, գրիպ և դեղերի կողմնակի ազդեցություններ:

Հետքթային հոսք, վերին շնչուղիների հազի համախտանիշ

Այնուամենայնիվ, որոշ մասնագետներ պնդում են, որ քթի խոռոչից լորձի հոսքը ըմպանի հետին պատով համարվում է ֆիզիոլոգիական գործընթաց, որը տեղի է ունենում բոլոր առողջ մարդկանց մոտ[1]: Նաև որոշ մասնագետներ հետքթային հոսքը չեն համարում համախտանիշ, փոխարենը պնդելով, որ դա ախտանիշ է, հաշվի առնելով տարբեր հասարակություններում առկա տարբերությունները: Ավելին, այս հերքումը ամրապնդվում է ընդհանուր ընդունված սահմանման բացակայությամբ, հյուսվածքների պաթոլոգիական փոփոխություններով և հասանելի կենսաքիմիական թեստերով[1]:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետքթային հոսքը կարող է դրսևորվել որպես մշտական անհանգստություն վերին շնչուղիներում: Այն համարվում է որպես «կոկորդում լցվող լորձի» զգացողության դասական օրինակ, և կարող է դրսևորվել նաև քթահոսությամբ, կոկորդի մշտական «մաքրելու» ցանկությամբ և հազով, թեև որոշ ախտանիշներ կարող են շատ ոչ սպեցիֆիկ լինել[2]: Հետքթային հոսքի ժամանակ քրոնիկ հազը ամենատարածված պատճառներից մեկն է, որը սահմանվում է որպես հազ, որը շարունակվում է ավելի քան 8 շաբաթ[3]:

Հետքթային հոսքը կարող է լինել կոկորդի բորբոքման և խռպոտության պատճառ՝ բերելով ձայնալարերի դիսֆունկցիայի ախտանիշների առաջացման[4][5][6]:

Պատճառագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս համախտանիշն ունի բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են լինել սուր կամ քրոնիկ, օրինակ`

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ) հաճախ կապված է վերին շնչուղիների ախտանիշների տարածվածության հետ, որոնք նման են հետքթային հոսքի ախտանշաններին, ինչպիսիք են` հազ, հաճախակի կուլ տալու ցանկություն, խռպոտություն և ձայնի փոփոխություններ: Ռեֆլյուքսը առաջացնում է կոկորդի գրգռում, ինչը խթան է հանդիսանում կոկորդում լորձի արտազատման ավելացման, որը, ինչպես ենթադրվում է, խորացնում է և, որոշ դեպքերում, առաջացնում է հետքթային հոսք[2]:

Ալերգիկ ռինիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգիկ ռինիտը (ԱՌ) տարածված հիվանդություն է, որի դեպքում ալերգենների ազդեցությունը հանգեցնում է բորբոքային միջնորդների արտազատմանը, ինչպիսիք են` հիստամին, առաջացնելով փռշտոց, քթահոսություն, աչքերի քոր և քթի փակվածություն[7]:

Ոչ ալերգիկ ռինիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ալերգիկ ռինիտը (ՈԱՌ) վիճակ է, որի դեպքում կան ռինիտի ախտանիշներ, ներառյալ քթահոսություն և քթի փակվածություն, սակայն մաշկային և շիճուկային ալերգիկ թեստերի հերքման արդյունքներով[7]: Այն կարելի է բաժանել հետևյալ խմբերի`

  • Ոչ ալերգիկ ռինիտ էոզինոֆիլիայով
  • Հորմոնալ ռինիտ (օրինակ՝ հղիության ընթացքում)
  • Դեղորայքային ռինիտ
  • Ատրոֆիկ ռինիտ
  • Գրգռիչ և մասնագիտական ռինիտ (ներառյալ ծխախոտի ծուխը, մաքրող միջոցները և այլն)
  • Անհայտ ծագման ոչ ալերգիկ ռինիտ

Ռինոսինուսիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինոսինուսիտ, որը իրենից ներկայացնում է հայմորյան խոռոչների բորբոքում կամ վարակ: Սուր ռինոսինուսիտի ախտանիշները անցնում են մինչև 4 շաբաթվա ընթացքում, մինչդեռ քրոնիկ ռինոսինուսիտը տևում է ավելի քան 12 շաբաթ[8]: Այս մշտական գրգռումը կարող է բերել լորձի արտադրության ավելացման՝ շնչառական ուղիների բորբոքման միջոցով, հետքթային հոսքի համախտանիշի ախտանշաններ[7]:

Հետքթային հոսքի ճշգրիտ մեխանիզմը կախված է դրա առաջացման պատճառից, բայց սովորաբար ներառում է քթի խոռոչում լորձազատման ավելացում: Հոտառությունից բացի, քթի խոռոչը կատարում է ներշնչվող օդի տաքացման և խոնավեցման, ինչպես նաև ախտահանման դեր[7]: Քթի լորձաթաղանթը, որը պատում է քթի խոռոչը, կատարում է սեկրետոր ֆունկցիա, արտազատելով` լորձ, որը խոնավեցնում և պաշտպանում է քթի խոռոչը: Լորձի արտադրությունը ակտիվանում է վեգետատիվ նյարդային համակարգի կողմից, մասնավորապես, խոլիներգիկ նեյրոպեպտիդները պատասխանատու են լորձի արտադրության ավելացման համար[7]: Ավելորդ լորձը կարող է հետհոսել վերին և ստորին շնչուղիներ, որոնք այլ ֆիզիկական և քիմիական գրգռիչների հետ միասին, կարող են ակտիվացնել շնչուղիների ընկալիչները՝ հանգեցնելով պաշտպանիչ ֆիզիոլոգիական հազի[9]:

Այս համախտանիշի ախտորոշումը կախված է ինչպես հիվանդության պատմությունից, այնպես էլ կլինիկական հետազոտություններից, որոնք կօգնեն ախտորոշել դրա էթիոլոգիան: Նման բան կարող է սկսվել քթով շնչառության դժվարացմամբ կամ «քթի փակվածություն»՝ քթից արտահոսքով[10]: Եթե կա ալերգիկ ռինիտի կասկած, կարելի է գնահատել ալերգիկ հիվանդությունների ընտանեկան ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև անամնեզում այլ ուղեկցող հիվանդությունների առկայությունը, ինչպիսիք են` սննդային ալերգիաներ, ասթմա և ատոպիկ դերմատիտ[10]: Ալերգիկ ռինիտի դեպքում հաճախակի առաջանում են ախտանիշներ, ինչպիսիք են` փռշտոցի նոպաներ, աչքերի քոր և շնչառության հետ կապված խնդիրներ, թեև միայն ախտանշանների հիման վրա դժվար է տարբերակել ռինիտի տեսակները[10][7]:

Որևէ հստակ ախտորոշիչ թեստերի բացակայության դեպքում կարող է դժվար լինել այս հիավանդության ախտորոշումը միայն ախտանշանների անամնեզի հիման վրա, քանի որ էթիոլոգիան լայն է, իսկ ախտանշանները կարող են լինել շատ ընդհանուր: Այսպիսով, դրա փոխարեն կարելի է կատարել ռինիտի և ավելորդ լորձային արտազատումների հայտնաբերման պրոցեդուրաներ, ինչպիսին է` նազոէնդոսկոպիա, ախտորոշման հստակեցման նպատակով[11][2]:

Բուժման տարբերակները կախված են անհատի հետքթային հոսքի բնույթից և դրա պատճառներից: Հակաբիոտիկները կարող են նշանակվել, եթե հետքթային հոսքը բակտերիալ հայմորիտի արդյունք է: Այն դեպքերում, երբ հետքթային հոսք առաջանում է ալերգիկ ռինիտի կամ գրգռիչ ռինիտի հետևանքով, անհրաժեշտ է խուսափել ալերգեններից կամ գրգռող գործոններից, ինչպիսիք են` թեփ, ծխախոտի ծուխ և մաքրող միջոցներ[7]: Առաջին սերնդի հակահիստամինային դեղերը, ինչպիսիք են քլորֆենիրամինը և կլեմաստինը, ավելի արդյունավետ են, բայց ունեն ավելի ընդգծված հանգստացնող ազդեցություն: Այլ սերնդի հակահիստամինները կարող են օգտագործվել այս ազդեցությունները նվազեցնելու համար[7]: Ազելաստին` տեղային հակահիստամինային դեղամիջոց է, հաստատված է ինչպես ալերգիկ, այնպես էլ ոչ ալերգիկ ռինիտի բուժման համար՝ շնորհիվ իր յուրահատուկ հակաբորբոքային ազդեցության, որը կապված չէ հիստամինային ընկալիչների անտագոնիզմի հետ[7]:

Ներքթային ստերոիդ դեղամիջոցները կարող են օգտակար լինել նաև այն հիվանդների համար, որոնց մոտ հակահիստամինային դեղամիջոցները որևէ ազդեցություն չունեն[12]: Դեկոնգեստանտները, ինչպիսիք են պսևդոէֆեդրինը, կարող են նեղացնել քթի լորձաթաղանթի արյունատար անոթները և բերել լորձի արտազատման նվազման [7]: Հակախոլիներգիկ միջոցները, ինչպիսիք են ipratropium bromide-ը, կարող են օգնել նվազեցնել սեկրեցիան, արգելափակելով պարասիմպաթիկ ազդեցությունը քթի լորձաթաղանթի վրա[7][13]:

Այլ մեթոդներ, ինչպիսիք են տաք հեղուկներ խմելը և քթի խոռոչի ֆիզիոլոգիական լուծույթներով մշակումը, կարող են օգտակար լինել հետքթային հոսքի բուժման համար, սակայն դրանց ճշգրիտ արդյունավետությունը բժշկական գրականության մեջ պարզ չէ[14]:

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ հետքթային հոսքը հաճախ բնութագրվում է որպես «ախտանիշ», այլ ոչ թե հստակ կարգավիճակ, ճշգրիտ հաճախականությունը անհայտ է և կախված է էթիոլոգիայից: Քրոնիկ ռինիտը, որը ներառում է ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտ, կարող է ախտորոշվել բնակչության 30-40%-ի մոտ[12]: Ոչ ալերգիկ ռինիտը ավելի հաճախ տարածված է կանանց, քան տղամարդկանց մոտ[7]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Morice AH (2004). «Post-nasal drip syndrome--a symptom to be sniffed at?». Pulmonary Pharmacology & Therapeutics. 17 (6): 343–5. doi:10.1016/j.pupt.2004.09.005. PMID 15564073.
  2. 2,0 2,1 2,2 Sylvester DC, Karkos PD, Vaughan C, Johnston J, Dwivedi RC, Atkinson H, Kortequee S (2012). «Chronic cough, reflux, postnasal drip syndrome, and the otolaryngologist». International Journal of Otolaryngology. 2012: 564852. doi:10.1155/2012/564852. PMC 3332192. PMID 22577385.
  3. Gibson P, Wang G, McGarvey L, Vertigan AE, Altman KW, Birring SS (January 2016). «Treatment of Unexplained Chronic Cough: CHEST Guideline and Expert Panel Report». Chest. 149 (1): 27–44. doi:10.1378/chest.15-1496. PMC 5831652. PMID 26426314.
  4. Ibrahim WH, Gheriani HA, Almohamed AA, Raza T (March 2007). «Paradoxical vocal cord motion disorder: past, present and future». Postgraduate Medical Journal. 83 (977): 164–72. doi:10.1136/pgmj.2006.052522. PMC 2599980. PMID 17344570.
  5. Gimenez LM, Zafra H (April 2011). «Vocal cord dysfunction: an update». Annals of Allergy, Asthma & Immunology. 106 (4): 267–74, quiz 275. doi:10.1016/j.anai.2010.09.004. PMID 21457874.
  6. Kenn K, Balkissoon R (January 2011). «Vocal cord dysfunction: what do we know?». The European Respiratory Journal. 37 (1): 194–200. doi:10.1183/09031936.00192809. PMID 21205712. S2CID 12436689.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Flint PW, Haughey BH, Robbins KT, Thomas JR, Niparko JK, Lund VJ, Lesperance MM (2014). Cummings Otolaryngology: Head & Neck Surgery (Sixth ed.). Philadelphia, PA. ISBN 978-0-323-27820-1. OCLC 894112159.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Rosenfeld RM, Piccirillo JF, Chandrasekhar SS, Brook I, Ashok Kumar K, Kramper M, և այլք: (April 2015). «Clinical practice guideline (update): adult sinusitis». Otolaryngology–Head and Neck Surgery. 152 (2 Suppl): S1–S39. doi:10.1177/0194599815572097. PMID 25832968. S2CID 30043393.
  9. McCallion P, De Soyza A (December 2017). «Cough and bronchiectasis». Pulmonary Pharmacology & Therapeutics. 47: 77–83. doi:10.1016/j.pupt.2017.04.010. PMID 28602999.
  10. 10,0 10,1 10,2 Probst R, Grevers G, Iro H (2017). Basic Otorhinolaryngology. Georg Thieme Verlag. doi:10.1055/b-005-148915. ISBN 978-3-13-203472-3.
  11. Pratter MR (January 2006). «Chronic upper airway cough syndrome secondary to rhinosinus diseases (previously referred to as postnasal drip syndrome): ACCP evidence-based clinical practice guidelines». Chest. 129 (1 Suppl): 63S–71S. doi:10.1378/chest.129.1_suppl.63s. PMID 16428694.
  12. 12,0 12,1 Segboer C, Gevorgyan A, Avdeeva K, Chusakul S, Kanjanaumporn J, Aeumjaturapat S, և այլք: (Cochrane ENT Group) (November 2019). «Intranasal corticosteroids for non-allergic rhinitis». The Cochrane Database of Systematic Reviews. 2019 (11). doi:10.1002/14651858.CD010592.pub2. PMC 6824914. PMID 31677153.
  13. Naclerio R (August 2009). «Anticholinergic drugs in nonallergic rhinitis». The World Allergy Organization Journal. 2 (8): 162–5. doi:10.1097/WOX.0b013e3181b35336. PMC 3650956. PMID 24228813.
  14. «Banishing Sinus Infection Misery? - Andrew Weil, M.D.».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ