Հերբերտ Հանկե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1915[1] |
Ծննդավայր | Greenfield, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 8, 1996[1] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և օրագրի հեղինակ |
Քաղաքացիություն | ![]() |
Գրական ուղղություններ | Բիթ սերունդ |
Հերբերտ Էդվին Հանկե (հունվարի 9, 1915[1], Greenfield, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 8, 1996[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]) ամերիկացի գրող և բանաստեղծ, ամերիկայում 20-րդ դարի մի շարք զարգացող մշակութային, սոցիալական և գեղագիտական շարժումների ակտիվ մասնակից[3][4][5][6][7][8][9]։
Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Գրինֆիլդ քաղաքում, մեծացել Չիկագոյում։ Թեև ընտանիքի միակ երեխան էր, երբեք չի արժանացել այն ուշադրությանը, որն ակնկալում էր։ Սովորել է ավագ դպրոցում։
Ծնողների բաժանումից հետո՝ տասներկու տարեկանում, հեռացել է Չիկագոյից և ապրել թափառաշրջիկի կյանքով։
Հանկեն 1939 թվականին գնացել է Նյու Յորք։ Վարորդը նրան իջեցրել են 103-րդ փողոցի՝ Բրոդվեյի խաչմերուկում։ Վարորդին հարցրել է, թե ինչպես կարող է գտնել 42-րդ փողոցը, և ստացել պատասխան, որ կարող է ուղիղ գնալ և կգտնի 42-րդ փողոցը։ Հաջորդող 10 տարիների ընթացքում Հանկեն ապրել է 42-րդ փողոցում և հայտնի դարձել որպես 42-րդ փողոցի «քաղաքապետ»։
Հանկեի մշտական բնակավայրերն էին 42-րդ փողոցը և Թայմս Սքվերը, որտեղ նա շփվում էր ամենատարբեր մարդկանց հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հանկեն ծով է դուրս եկել որպես Միացյալ Նահանգների առևտրական նավատորմի անդամ։
Նավերի վրա Հանկեն հաղթահարել է իր կախվածությունները։ Վերադառնալով Նյու Յորք՝ վերադարձել է 42-րդ փողոց։
1940-ականների վերջին Հանկեն ներգրավվել է Ալֆրեդ Քինսիի ամերիկացի տղամարդկանց սեռական սովորությունների վերաբերյալ ուսումնասիրության մեջ։ Քինսին հարցազրույց է վերցրել նրանից։
Հանկեն չհրապարակված գրող էր Չիկագոյում գտնվելու օրվանից։ Նա այցելում էր բոլոր ջազ ակումբները և շփվում Բիլլի Հոլիդեյի, Չարլի Փարքերի և Դեքստեր Գորդոնի, Ալեն Գինզբերգին հետ։ Նրանք ոգեշնչված էին նրա պատմություններից։ Հանկեն նկարահանվել է Ջեք Քերուակի «Ճանապարհին» ֆիլմում որպես Էլմո Հասելի կերպար։
1940-ականների վերջին Հանկեն ձերբակալվել է ապրանքներ գողանալու մեղադրանքով և դատապարտվել բանտարկության Նյու Յորք նահանգի բանտային համակարգում։ Գինզբերգը ձերբակալվել է Հանկեի և մյուսների հետ միասին և արդյունքում ուղարկվել հոգեբուժարան[10]։
Ինքը՝ Հանկեն կյանքի պարադոքսալ ազնիվ հայացքով եզակի կերպար է եղել։ Բիթ սերունդի անդամները խրախուսեցին Հանկեին հրապարակել գրածները, ինչը նա արել է 1965 թվականին։
Նրա ինքնակենսագրությունը, որը կոչվում է «Ամեն ինչի մեղավորը», գրվել է 1940-1960-ական թվականներին, բայց հրատարակվել է միայն 1987 թվականին։ 1991 թվականին Հերբերտ Հանկեն թագադրվեց գեղարվեստի թագավոր[11]։ Նա նախագահեց թագուհի Ֆեյ Ռեյի հետ միասին։
Հանկեն մահացել է 1996 թվականին 81 տարեկանում։ Մի քանի տարի նա ապրում էր Նյու Յորքի D պողոտայի մոտակայքում գտնվող Արևելյան 7-րդ փողոցում գտնվող կիսանկուղային բնակարանում։ Վերջին մի քանի տարիներին նա ապրում էր «Չելսի» հյուրանոցում, որտեղ նրա վարձավճարը գալիս էր Գարսիայի ֆինանսական աջակցությամբ։
Հանկեն նկարահանվել է բիթ սերնդի մասին մի քանի վավերագրական ֆիլմերում՝ այդ թվում Ջանեթ Ֆորմանի «Բիթնիկների սերունդ», ամերիկյան «երազանք» ֆիլմում, Ռիչարդ Լեռների և Լյուիս Մակադամսի «Ի՞նչ է պատահել Քերուակին», Ջոն Անտոնելիի «Քերուակ, ֆիլմ» և Հովարդ Բրուքների վավերագրական ֆիլմում՝ «Ուիլյամ Բերոուզի մասին»։ Նա նաև նկարահանվել է նաև Ջեյմս Ռասինի և Ջերոմ Փոյնթոնի ֆիլմում։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
|