Հերկուլեսի քարանձավներ | |
---|---|
Տեսակ | քարանձավ |
Երկիր | Մարոկկո |
Վարչատարածք | Տանժեր և Tangier-Tetouan? |
Հայտնաբերման տարի | 1096 |
Հերկուլեսի քարանձավներ (արաբ․՝ مغارة هرقل), քարանձավ Մարոկկոյի Տանժեր Տետուան մարզում։
Կրաքարակարստային Հերկուլեսի քարանձավները տեղակայված են Սպարտել հրվանդանում գտնվող Տանժեր խոշոր քաղաքից 14 կմ արևմուտք[1]՝ Մարոկկոյի արքայի ամառանոցի մոտ։ Երկրի զբոսաշրջային հայտնի տեսարժան վայրերից մեկն է․ քարանձավի այցն արժե 5 դիրհամ[1]։ Քարանձավներից 2 ելք կա՝ դեպի ցամաք և դեպի ծով։ Կա վարկած, ըստ որի, վերջին տարբերակը ստեղծվել է փյունիկեցիների կողմից։ Հետաքրքիր է, որ ծովային ելքն իր ձևով հիշեցնում է Աֆրիկա աշխարհամասը, այդ պատճառով քարանձավը կոչվում է նաև «Աֆրիկայի քարանձավ»[1][2]։ Հերկուլեսի քարանձավներն ի սկզբանե բնական էին, այնուհետև ընդարձակվել են բերբերների կողմից, որոնք քարանձավի պատերից աղացաքարի անիվներ էին սարքում[3], որպեսզի այդ տարածքներում աճող ձիթապտղից ձեթ սարքեն[4]։
Երկար ժամանակ քարանձավը համարվում էր «անհատակ»։ Ըստ լեգենդի՝ այս քարանձավով անցնելով 24 կմ՝ կարելի է անցնել Ջիբրալթարի նեղուցի տակով[3] և դուրս գալ Ջիբրալթարի քարաժայռի Սուրբ Միքայելի քարանձավ։ Ըստ լեգենդի՝ հենց այսպես են մագոթները Աֆրիկայից Ջիբրալթար եկել։
Ըստ մեկ այլ լեգենդի՝ Հերկուլեսի քարանձավներն իր անունը ստացել է Հերկուլեսից[3], որը կանգ է առել այստեղ հանգստանալու՝ իր 11-րդ սխրագործությունը կատարելուց առաջ․ այն է հավանաբար Լիքսուսում գտնվող Հեսպերիդեսի այգուց ոսկե խնձորներ գողանալը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերկուլեսի քարանձավներ» հոդվածին։ |
|