Աշխարհի հիշողության առաջնությունները հիշողության սպորտների կազմակերպված մրցույթ է, որտեղ մրցակիցները տրված ժամանակահատվածում փորձում են մտապահել այնքան ինֆորմացիա, որքան հնարավոր է[1]։ 1991 թվականից սկսած առաջնությունն անցկացվում է ամեն տարի՝ բացառությամբ 1992 թվականը[2]։ Այն կազմակերպվել է Թոնի Բուզանի կողմից։ Մրցաշարի համահեղինակն է Ռեյմոնդ Քինը։ Այն շարունակվում է կազմակերպվել նույն գործընկերության կողմից։ Աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել չորս բրիտանացի, երեք գերմանացի, մեկ չինացի, մեկ շվեդ և մեկ ամերիկացի[2]։ Առաջին հաղթողն է Դոմինիկ Օ'Բրայենը Մեծ Բրիտանիայից[3]։ Ներկայիս աշխարհի չեմպիոնը Ալեքս Մյուլենն է Միացյալ Նահանգներից[4]։
Աշխարհի առաջնությունները բաղկացած են 10 տարբեր կատեգորիաներից, որտեղ մրցակիցները պետք է փորձեն հնարավորինս շատ ինֆորմացիա մտապահել տրված ժամանակահատվածում.
# | Տարի | Վայր | Հաղթող |
---|---|---|---|
1 | 1991 | Լոնդոն | Դոմինիկ Օ'Բրայեն |
2 | 1993 | Լոնդոն | Դոմինիկ Օ'Բրայեն |
3 | 1994 | Լոնդոն | Ջոնաթան Հենքոք |
4 | 1995 | Լոնդոն | Դոմինիկ Օ'Բրայեն |
5 | 1996 | Լոնդոն | Դոմինիկ Օ'Բրայեն |
6 | 1997 | Լոնդոն | Դոմինիկ Օ'Բրայեն |
7 | 1998 | Լոնդոն | Էնդի Բել |
8 | 1999 | Լոնդոն | Դոմինիկ Օ'Բրայեն |
9 | 2000 | Լոնդոն | Դոմինիկ Օ'Բրայեն |
10 | 2001 | Լոնդոն | Դոմինիկ Օ'Բրայեն |
11 | 2002 | Լոնդոն | Էնդի Բել |
12 | 2003 | Կուալա Լումպուր | Էնդի Բել |
13 | 2004 | Մանչեսթեր | Բեն Փրիդմոր |
14 | 2005 | Օքսֆորդ | Քլեմենս Մեյեր |
15 | 2006 | Լոնդոն | Քլեմենս Մեյեր |
16 | 2007 | Բահրեյն | Գյունթեր Կարստեն |
17 | 2008 | Բահրեյն | Բեն Փրիդմոր |
18 | 2009 | Լոնդոն | Բեն Փրիդմոր |
19 | 2010 | Գուանչժոու | Վանգ Ֆենգ |
20 | 2011 | Գուանչժոու | Վանգ Ֆենգ |
21 | 2012 | Լոնդոն | Յոհաննես Մալոու |
22 | 2013 | Լոնդոն | Ջոնաս վոն Էսսեն |
23 | 2014 | Հայնան | Ջոնաս վոն Էսսեն |
24 | 2015 | Չենդու | Ալեքս Մյուլեն |
25 | 2016 | Սինգապուր | Ալեքս Մյուլեն |
Անցած մրցաշարերի և ռեկորդների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով Աշխարհի հիշողության վիճակագրության վեբկայք [2]: