Հղիության հիպերէմեզիս

Հղիության հիպերէմեզիս
ՊատճառԱնհայտ[1]
Հիվանդության ախտանշաններԾանր սրտխառնոց և փսխում, որոնք բերում են քաշի կորստի և ջրազրկման[2]
Բժշկական մասնագիտությունԳինեկոլոգիա
Աղեստամոքսաբանություն
ՀՄԴ-9643
ՀՄԴ-10O21.1
Ռիսկի գործոններԱռաջին հղիություն, բազմապտուղ հղիություն, ճարպակալում, նախկինում կամ ընտանիքի անդամների մոտ ունեցած հղիության հիպերէմեզիս, գեստացիոն տրոֆոբլաստիկ հիվանդություն, սնման խանգարման պատմություն[1][3]
ԱխտորոշումԱխտանիշների հիման վրա[1]
Տարբերակիչ ախտորոշումՄիզուղիների ինֆեկցիաներ, վահանաձև գեղձի հորմոնների բարձր մակարդակ[4]
ԲուժումՀեղուկների ընդունում, թեթև սնունդ, ներերակային հեղուկներ[5]
ՏևողությունՍովորաբար թեթևանում է, բայց կարող է պահպանվել ամբողջ հղիության ընթացքում[5]
Հանդիպման հաճախականությունՀղի կանանց մոտ 1%[6]
 Hyperemesis gravidarum Վիքիպահեստում

Հղիության հիպերէմեզիս (ՀՀ) կամ հիպերէմեզիս գրավիդարում, հղիության բարդություն է, որը բնորոշվում է ծանր սրտխառնոցով, փսխումով, քաշի կորուստով և ջրազրկմամբ[2]։ Նաև կարող է առաջանալ գլխապտույտ[5]։ Այն հանդիսանում է հղիության սրտխառնոցի և փսխման ավելի ծանր տեսակ[5]։ Ախտանիշները հաճախ բարելավվում են հղիության 20-րդ շաբաթից հետո, սակայն որոշ դեպքերում կարող են պահպանվել ամբողջ հղիության ընթացքում[5][7][8][9][10]։

Հղիության հիպերէմեզիսի հստակ պատճառները անհայտ են[1]։ Ռիսկի գործոններից են առաջին հղիությունը, բազմապտուղ հղիությունը, ընտանիքի անդամների մոտ կամ տվյալ հղիի նախկինում եղած ՀՀ-ն, գեստացիոն տրոֆոբլաստիկ հիվանդությունը կամ հղիի մոտ սնման խանգարումների պատմությունը[1][3]։ Ախտորոշումը հիմնականում դրվում է առկա նշանների և ախտանիշների հիման վրա[1]։ ՀՀ-ն հիմնականում բնորոշվում է օրվա ընթացքում փսխման ավելի քան 3 դրվագների առկայությամբ, որոնք բերում են հղիի քաշի 5%-ով կամ 3 կիլոգրամով նվազման և մեզում կետոնների առկայության[1]։ Այս ախտանիշների այլ հնարավոր պատճառները պետք է հերքվեն, օրինակ՝ միզուղիների ինֆեկցիաները և հիպերթիրեոզը[4]։

Բուժումը իր մեջ ներառում է հեղուկների ընդունում և թեթև սննդով դիետայի պահպանում[5]։ Խորհուրդ է տրվում նաև օգտագործել էլեկտրոլիտները փոխարինող հեղուկներ, թիամին և սպիտակուցով հարուստ սնունդ[1][11]։ Որոշ դեպքերում ներերակային հեղուկների անհրաժեշտություն է լինում[5]։ Դեղամիջոցներից ավելի նախընտրելի են պիրիդօքսինը և մետոկլոպրամիդը[4]։ Այս դեղամիջոցների անարդյունավետության դեպքում կարելի է կիրառել պրոքլորպերազին, դիմենհիդրինատ, օնդանսետրոն (վաճառվում է Զոֆրան անվան ներքո) կամ կորտիկոստերոիդներ[1][4]։ Ծանր ախտանիշների դեպքում հնարավոր է հոսպիտալացման կարիք լինի[1][9]։ Հոգեթերապիան կարող է բարելավել հիպերէմեզիսի ախտանիշները[1]։ Ասեղնաբուժության արդյունավետության մասին փաստերը շատ քիչ են[1]։

Հղիության ընթացքում առաջացող սրտխառնոցն ու փսխումը նկարագրված են եղել դեռ մ․թ․ա․ 2000 թվականին, սակայն դրա առաջին բժշկական նկարագրությունը տրվել է 1852 թվականին Փոլ Էնթոնի Դուբայի կողմից[12]։ Հաշվարկված է, որ ՀՀ-ն ախտահարում է հղի կանանց մոտ 0.3–2.0%-ին, սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ այդ թիվը հասնում է 3%-ի[6][7][9]։ Չնայած նախկինում հիպերէմեզիսը հայտնի է եղել որպես հղիության ընթացքում մահվան տարածված պատճառ՝ ներկայումս համապատասխան բուժման արդյունքում մահերը շատ հազվադեպ են[13][14]։ Հղիության հիպերէմեզիսով կանանց մոտ նվազում է վիժման ռիսկը, սակայն բարձրացած է վաղաժամ ծննդաբերության ռիսկը[3]։ Որոշ կանայք ՀՀ-ի պատճառով նախընտրում են կատարել աբորտ (հղիության արհեստական ընդհատում)[11]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր փսխումը կարող է բերել հետևյալ հետևանքների[15]՝

Ախտանիշները կարող են հրահրվել քաղցի, հոգնածության, պրենատալ վիտամինների (հատկապես երկաթ պարունակող) ընդունման կամ դիետայի կողմից[18]։ ՀՀ-ով տառապող շատ կանայք գերզգայուն են շրջակա միջավայրի տարբեր հոտերի նկատմամբ․ որոշ հոտեր կարող են հրահրել ախտանիշների առաջացումը։ Որոշ կանանց մոտ նաև դիտվում է չափից դուրս շատ թքարտադրություն։

Հղիության հիպերէմեզիսը հիմնականում առաջանում է հղիության առաջին եռամսյակում[16] և շատ ավելի երկար է պահպանվում քան հղիության սրտխառնոցն ու փսխումը։ Հղիության սրտխառնոցի և փսխման դեպքում շատ կանանց մոտ ախտանիշները սկսում են թեթևանալ կամ ամբողջության անցնում են հղիության երկրորդ եռամսյակին մոտենալուն պես, իսկ ՀՀ-ով տառապող որոշ կանանց մոտ ախտանիշները պահպանվում են մինչև ծննդաբերությունը, իսկ երբեմն անգամ ծննդաբերությունից հետո[19]։

Կա հղիների շատ փոքր զանգված, որոնց մոտ փսխումը շատ հազվադեպ է լինում, սակայն ծանր սրտխառնոցը կարող է բերել գրեթե նույն հետևանքների, ինչ հիպերէմեզիսը փսխումով[20]։

Կան ՀՀ-ի ծագմանը վերաբերվող մի շարք տեսություններ, բայց վերջնական պատճառը մնում է վիճելի։ Ենթադրվում է, որ ՀՀ-ն առաջանում է մի շարք գործոնների համակցությունից, որոնք կարող են տարբերվել տարբեր կանանց մոտ․ դրանց շարքին է դասվում գենետիկան[15]։ Այն կանայք, որոնց ընտանիքի անդամները ունեցել են ՀՀ, ունեն վերջինիս զարգացման ավելի մեծ ռիսկ[21]։։

Գործոններից մեկը հղիության ժամանակ բարձրացող հորմոնների քանակի կողմնակի ազդեցությունն է, հատկապես բետա մարդու խորիոնային գոնադոտրոպինի բարձրացած մակարդակը (β-hCG)[22][23]։ Այս տեսությունը նաև բացատրում է այն, թե ինչու է հղիության հիպերէմեզիսը ավելի հաճախ հանդիպում հղիության առաջին եռամսյակում (հիմնականում հղիության 8-12-րդ շաբաթներում), քանի որ β-hCG-ի մակարդակը ամենաբարձրն է հենց այդ ժամանակ, ինչից հետո այն աստիճանաբար նվազում է։ ՀՀ-ի առաջացման մեկ այլ ենթադրյալ պատճառներից է մոր օրգանիզմում էստրոգենների քանակի բարձրացումը (նվազեցնում են աղիների շարժունակությունը և ստամոքսի դատարկման արագությունը, ինչն էլ բերում է ստրախռնոցի/փսխման)[15]։

Վերջերս հայտնաբերվել է ՀՀ-ի նաև մեկ այլ պատճառ․ «Փաստերը ցույց են տվել, որ GDF-15 հորմոնի անոմալ մակարդակը կապված է ՀՀ-ի զարգացման հետ։ Երկրորդ ռիսկի տեսակի ստուգումը, rs1054221, ավելի է ամրապնդում GDF-15-ի դերը ՀՀ-ի պատճառագիտության մեջ։ Ինչպես նաև ապացուցվել է, որ մայրիկի գեները ավելի մեծ դեր ունեն հղիության սրտխառնոցի և փսխման ծանրության ստիճանի հարցում քան հոր ԴՆԹ-ն»[24]։

Ախտաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղիության սրտխառնոց և փսխում

Չնայած նրան, որ ՀՀ-ի ախտաֆիզիոլոգիան լավ ուսումնասիրված չէ, ամենատարածված տեսությունը այն է, որ β-hCG-ն (բետա-մարդու խորիոնային գոնադոտրոպին) է այս հիվանդության հիմնական պատասխանատուն[4]։ Լեպտինը, որը ընկճում է քաղցի զգացումը, նույնպես կարող է որոշակի դեր ունենալ[25]։

Հիպերէմեզիսի զարգացման մեջ հնարավոր ախտաֆիզիոլոգիական գործընթացները ընդհանրացված են ստորև ներկայացված աղյուսակում[26]։

Աղբյուր Պատճառ Ախտաֆիզիոլոգիա
Ընկերք β-hCG՝ բետա-մարդու խորիոնային

գոնադոտրոպին

  • Աղիների շարժունակության նվազում
  • Լյարդի ֆերմենտների քանակի բարձրացում
  • Ստորին կերակրափողային փականի ճնշման նվազում
  • Լյարդի դռներակային համակարգում սեռական հորմոնների բարձրացած մակարդակ[27]
Աղեստամոքսային ուղի Helicobacter pylori Շրջանատող ստերոիդային հորմոնների բարձր մակարդակ[28]

Հղիության հիպերէմեզիսը հանդիսանում է ժխտման ախտորոշում (այսինքն ախտորոշումը հաստատվում է, երբ մնացած բոլոր հնարավոր պատճառները ժխտվում են)[15]։ ՀՀ-ն կարող է բերել ինչպես մոր, այնպես էլ պտղի մոտ շատ ծանր հետևանքների՝ Վերնիկեի էնցեֆալոպաթիա, կոագուլոպաթիա և ծայրամասային նեյրոպաթիա[4]։

Հիպերէմեզիսով տառապող հղիները շատ հաճախ լինում են ջրազրկված, և չնայած նորմալ սնվելու փորձերին՝ քաշ են կորցնում[29][30]։ Հղիության հիպերէմեզիսի դեպքում սրտխառնոցը և փսխումը հիմնականում սկսվում են մինչև հղիության 20-րդ շաբաթը[15]։

Տարբերակիչ ախտորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ախտորոշումները պետք է հերքվեն՝ մինչև հղիության հիպերէմեզիս ախտորոշում դնելը[26]՝

Տեսակ Տարբերակիչ ախտորոշում
Վարակ

(որը սովորաբար ուղեկցվում է տենդով կամ նյարդաբանական այլ ախտանիշներով)

Աղեստամոքսային հիվանդություններ(որոնք սովորաբար ուղեկցվում են որովայնի ցավով)
Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
Դեղամիջոցներ
Գեստացիոն տրոֆոբլատիկ հիվանդություն

(ժխտվում է մեզի մեջ β-hCG-ի քանակը որոշելով)

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ օգտագործվող հետազոտություններն են՝ արյան մեզ միզանյութի քանակի և էլեկտրոլիտների որոշում, մեզի ընդհանուր քննություն[30] և վահանաձև գեղձի ֆերմենտների որոշում։ Արյան հետազոտությունները ներառում են հեմատոկրիտի որոշումը, որը սովորաբար բարձրացած է ՀՀ-ի ժամանակ[30]։ Կարելի է օգտագործել նաև ուլտրաձայնային հետազոտություն՝ պտղի վիճակը պարզելու և բշտիկային կամ մասնակի բշտիկային հղիությունը ժխտելու համար[31]։

Չոր, թեթև սնունդը և օրալ ռեհիդրատացիոն թերապիան առաջին գծի բուժումներն են[32]։ Քանի որ ՀՀ-ն կարող է բերել ծանր ջրազրկման և այլ բարդությունների՝ այն դիտարկվում է որպես անհետաձգելի վիճակ։ Եթե դիետային պահպանումը անարդյունավետ է, ապա հնարավոր է կարիք լինի դիմել ավելի ագրեսիվ բուժումների՝ հակափսխումային դեղամիջոցների և ներերակային հեղուկների։ Եթե բերանացի սնուցումը անբավարար է, ապա պետք է օգտագործել ներերակային սնուցում[16]։ Այն կանայք, որոնք բուժումը ստանում են հիվանդանոցային պայմաններում պետք է ստանան ցածր մոլեկուլային քաշով հեպարին կամ օգտագործեն թրոմբոէմբոլիկ զուգագուլպաներ՝ թրոմբների առաջացումը կանխարգելելու նպատակով[26]։

Ներերակային հեղուկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ հաճախակի փսխումը բերում է էլեկտրոլիտների քանակի նվազման՝ վերջիններիս քանակը պետք է լրացնել ներերակային հեղուկների միջոցով։ Ինչպես նաև պետք է լրացնել կորցրած վիտամին B1-ի՝թիամինի քանակը՝ կանխարգելելու համար Վերնիկեի էնցեֆալոպաթիայի զարգացումը[33]։ Վիտամին A-ի և B-ի պաշարները սպառվում են 2 շաբաթվա ընթացքում, այդ իսկ պատճառով երկարատև թերսնուցուման դեպքում պետք է ստուգել այդ վիտամինների քանակը և անհրաժեշտության դեպքում լրացնել դրանք։ Նաև պետք է մշտադիտարկել և լրացնել էլեկտրոլիտների քանակը, մասնավորապես նատրիումի և կալիումի քանակը։

Ներերակային ռեհիդրատացիան ավարտելուց հետո պացիենտները սովորաբար կարողանում են ընդունել հաճախակի և փոքր չափաբաժիններով հեղուկներ և թեթև սնունդ։ Ջրազրկումը շտկելուց հետո բուժումը պետք է կենտրոնանա ախտանիշների վրա՝ սննդի նորմալ ընդունումը ապահովելու համար։ Սակայն, երբեմն ռեհիդրատացիայի և ջրազրկման ցիկլերը կարող են կրկնվել՝ անհրաժեշտ դարձնելով շարունակական խնամքը։ Հիվանդանոցային պայմաններում կարելի է տեղադրել ծայրամասային կենտրոանական կաթետր, որի միջոցով պացիենտը ինքը տնային պայմաններում կարող է կազմակերպել ներերակային հեղուկների և սնուցման ընդունումը[34]։ Տնային պայմաններում բուժումը սովորաբար ավելի էժան է և նվազեցնում է հիվանդանոցային վարակի ձեռք բերման ռիսկը՝ ի համեմատ հիվանդանոցային պայմաններում երկարատև կամ կրկնվող բուժմանը։

Դեղամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն հղիության ընթացքում անվնաս և արդյունավետ մի շարք հակափսխումային դեղամիջոցներ՝ պիրիդօքսին/դօքսիլամին, հակահիստամինայիններ (օրինակ դիֆենհիդրամին) և ֆենոթիազիններ (օրինակ պրոմեթազին)[35]։ Արդյունավետության առումով դեռ պարզ չէ, թե վերոնշյալ դեղամիջոցներից որն է ավելի լավ ազդում սրտխառնոցի կամ փսխման վրա[35]։ Տպագրված հետազոտությունների կողմից առաջարկվող սահմանափակ փաստերը խորհուրդ են տալիս հղիության հիպերէմեզիսը բուժել դեղամիջոցներով[36]։

Մինչդեռ պիրիդօքսին/դօքսիլամին-ը, որ իրենից ներկայացնում է վիտամին B6 և դօքսիլամինի կոմբինացիա, բավականին արդյունավետ է հղիության սրտխառնոցի և փսխման բուժման համար[37], որոշ մասնագետներ հարցականի տակ են դրել նրա արդյունավետությունը ՀՀ-ի պարագայում[38]։

Օնդանսետրոնը նույնպես կարող է արդյունավետ լինել, սակայն, կան որոշակի մտավախություններ, որ այն նորածնի մոտ կարող է առաջացնել քիմքի ճեղքվածք[39], ինչպես նաև շատ քիչ են բարձրորակ տվյալները[35]։ Մետոկլոպրամիդը նույնպես արդյունավետ է և համեմատաբար լավ տանելի[37]։ Կորտիկոստերոիդների օգտագործման արդյունավետության մասին փաստերը թույլ են․ կան որոշակի փաստեր առ այն, որ հղիության ընթացքում կորտիկոստերոիդների օգտագործումը կարող է նորածնի մոտ մեծացնել շրթունքի և քիմքի ճեղքվածքի ռիսկը և կարող է ընկճել պտղի մակերիկամների ակտիվությունը[15][40]։ Սակայն, հիդրոկորտիզոնը և պրեդնիզոլոնը ապաակտիվանում են պլացենտայում և կարող են օգտագործվել հղիության հիպերէմեզիսի բուժման համար՝ հղիության 12-րդ շաբաթից հետո[15]։

Հղիության հիպերէմեզիսի բուժման համար նաև օգտագործվում է բժշկական կանաբիս[41]։

Օժանդակ սնուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կանայք, որոնց ախտանիշները չեն բարելավվում ներերակային հեղուկներից և դեղամիջոցներից, հնարավոր է օժանդակ սնուցման կարիք ունենան։ Պացիենտները կարող են ստանալ պարէնտերալ սնուցում (ներերակային սնուցում ծայրամասային տեղադրված կենտրոնական կաթետրի միջոցով) կամ էնտերալ սնուցում (նազոգաստրալ կամ նազոյեյունալ զոնդի միջոցով)։ Կան շատ սահմանափակ փաստեր, որ վիտամին B6-ի օգտագործումը բարելավում է ելքերը[36]։ Որոշ դեպքերում հեղուկների ծավալի անհրաժեշտ մակարդակը և քաշի ավելացումը ապահովելու համար հնարավոր է կարիք լինի դիմել սնուցման գերմատակարարման՝ հիպերալիմենտացիայի[31]։ Բժիշկը նաև կարող է նշանակել վիտամին B1 (Վերնիկեի էնցեֆալոպաթիան կանխարգելելու նպատակով) և ֆոլաթթու[26]։

Այլընտրանքային միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասեղնաբուժությունը (ինչպես P6, այնպես էլ ավանդական եղանակներով) ապացուցված է, որ անարդյունավետ է[36]։ Կոճապղպեղի կամ այն պարունակող ապրանքների կիրառումը կարող է օգտակար լինել, սակայն, նրա արդյունավետության փաստերը շատ քիչ են և հակասական, չնայած՝ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղը ավելի արդյունավետ է քան պլացեբոն[36]։

Բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ՀՀ-ն չի ենթարկվում նորմալ բուժման, ապա կարող են առաջանալ սակավարունություն[15], հիպոնատրեմիա[15], Վերնիկեի էնցեֆալոպաթիա[15], երիկամային անբավարարություն, կենտրոնական պոնտինային միելինոզ, կոագուլոպաթիա, ատրոֆիա, Մելորի-Վեյսի համախտանիշ[15], հիպոգլիկեմիա, դեղնուկ, թերսնուցում, պնևոմեդիաստինիում, ռաբդոմիոլիզ, խորանիստ երակների թրոմբոզ, թոքային էմբոլիա, փայծաղի պատռվածք կամ ուղեղային զարկերակների վազոսպազմ. Դեպրեսիան և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը[42] ՀՀ-ի շատ տարածված երկրորդային բարդություններ են, որոնց դեպքում հուզական աջակցությունը կարող է արդյունավետ լինել[15]։

Պտղի վրա ՀՀ-ի ազդեցությունը հիմնականում պայմանավորված է էլեկտրոլիտային հավասարակշռության խախտմամբ, որը առաջանում է մոր մոտ ՀՀ-ի պատճառով[26]։ Այն կանանց մոտ, ովքեր ծանր փսխման պատճառով հղիության ընթացքում հավաքում են 7 կիլոգրամից պակաս քաշ, ծնվում են ցածր քաշով, գեստացիոն տարիքից փոքր նորածինների՝ շատ հաճախ մինչև հղիության 37-րդ շաբաթը[16]։ Ի տարբերություն սրան, հիպերէմեզիսով տառապող, սակայն հղիության ընթացքում 7 կիլոգրամից ավել քաշ հավաքող հղիների մոտ ծնվում են նորածիններ, որոնք ոչնչով չեն տարբերվում չբարդացած հղիությունից ծնված նորածիններից[43]։ Չկա նորածնային մահացության նշանակալի տարբերություն ՀՀ-ով բարդացած և չբարդացած հղիությունների միջև[15]։ Վատ բուժված ՀՀ-ով մայրերից ծնված երեխաների մոտ մոտավորապես 4 անգամ ավելի մեծ է նյարդավարքային ախտորոշումների հանդիպման հաճախականությունը[44]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղի կանանց մոտավորապես 50%-ի մոտ դիտվում է փսխում, իսկ 25%-ի մոտ սրտխառնոց[45]։ Սակայն, հղիության հիպերէմեզիսի հանդիպման հաճախականությունը ընդամենը 0.3–1.5% է[4]։ Հղիության առաջի կեսում հղիության հիպերէմեզիսը հանդիսանում է հիվանդանոց դիմելու երկրորդ ամենատարածված պատճառը՝ զիջելով միայն վաղաժամ ծննդաբերությանը[15]։ Helicobacter pylori-ն, վահանաձև գեղձի հորմոնների քանակի ավելացումը, փոքր տարիքը, մինչև հղիությունը ունեցած ցածր մարմնի զանգվածի ինդեքսը, բազմապտուղ հղիությունը, բշտիկային հղիությունը և նախորդ հղիությունների ժամանակ հղիության հիպերէմեզիսի առկայությունը կապված են ՀՀ-ի զարգացման հետ[15]։

Նախկինում Եվրոպայում ՀՀ-ի բուժման համար նշանակվում էր թալիդոմիդ, մինչև չապացուցվեց, որ թալիդոմիդը ունի տերատոգեն ազդեցություն և բերում է նորածնի մոտ ֆոկոմելիայի առաջացման[46]։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերէմեզիս գրավիդարում տերմինը ծագում է հունարեն hyper-, որը նշանակում է շատ (չափից դուրս), և emesis, որը նշանակում է փսխում, և լատիներեն gravidarum, ածականի սեռական հոլով, իգական սեռ, հոգնակի թիվ, որը այստեղ օգտագործվում է որպես գոյական և նշանակում է «հղի [կին]», բառերից. Այսպիսով, հիպերէմեզիս գրավիդարումը նշանակում է «հղի կնոջ չափից դուրս շատ փսխում»։

Հատկանշական դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում էր, որ գրող Շառլոթ Բրոնտեն ունեցել է հղիության հիպերէմեզիս։ Նա մահացել է 1855 թվականին՝ լինելով 4 ամսական հղի, և հղիության ամբողջ ընթացքում ունեցել է չափազանց ծանր սրտխառնոց և փսխում և չի կարողացել ընդունել սնունդ և անգամ ջուր[47]։

Ուելսի արքայադուստր Քեթրին իր առաջին հղիության ժամանակ հոսպիտալացվել է հղիության հիպերէմեզիսի պատճառով, և հաջորդ երկու հղիությունների ժամանակ նույն խնդրի համար ստացել է բուժում[48][49]։

Կատակերգու Էմի Շումերը հղիության հիպերէմեզիսի պատճառով չեղյալ է հայտարարել իր շրջագայության մնացած մասը[50]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Jueckstock JK, Kaestner R, Mylonas I (July 2010). «Managing hyperemesis gravidarum: a multimodal challenge». BMC Medicine. 8: 46. doi:10.1186/1741-7015-8-46. PMC 2913953. PMID 20633258.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  2. 2,0 2,1 «Management of hyperemesis gravidarum». Drug and Therapeutics Bulletin. 51 (11): 126–129. November 2013. doi:10.1136/dtb.2013.11.0215. PMID 24227770. S2CID 20885167.
  3. 3,0 3,1 3,2 Ferri FF (2012). Ferri's clinical advisor 2013 5 books in 1 (1st ed.). Elsevier Mosby. էջ 538. ISBN 9780323083737.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Sheehan P (September 2007). «Hyperemesis gravidarum--assessment and management» (PDF). Australian Family Physician. 36 (9): 698–701. PMID 17885701. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Pregnancy». Office on Women's Health. 2010 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. 6,0 6,1 Goodwin TM (September 2008). «Hyperemesis gravidarum». Obstetrics and Gynecology Clinics of North America. 35 (3): 401–17, viii. doi:10.1016/j.ogc.2008.04.002. PMID 18760227.
  7. 7,0 7,1 Zimmerman CF, Ilstad-Minnihan AB, Bruggeman BS, Bruggeman BJ, Dayton KJ, Joseph N, և այլք: (2022 թ․ հունվարի 2). «Thyroid Storm Caused by Hyperemesis Gravidarum». AACE Clinical Case Reports. 8 (3): 124–127. doi:10.1016/j.aace.2021.12.005. PMC 9123575. PMID 35602873.
  8. Tan JY, Loh KC, Yeo GS, Chee YC (June 2002). «Transient hyperthyroidism of hyperemesis gravidarum». BJOG. 109 (6): 683–688. doi:10.1111/j.1471-0528.2002.01223.x. PMID 12118648. S2CID 34693980.
  9. 9,0 9,1 9,2 McParlin C, O'Donnell A, Robson SC, Beyer F, Moloney E, Bryant A, և այլք: (October 2016). «Treatments for Hyperemesis Gravidarum and Nausea and Vomiting in Pregnancy: A Systematic Review». JAMA. 316 (13): 1392–1401. doi:10.1001/jama.2016.14337. PMID 27701665. S2CID 205074563.
  10. Goodwin TM, Montoro M, Mestman JH (September 1992). «Transient hyperthyroidism and hyperemesis gravidarum: clinical aspects». American Journal of Obstetrics and Gynecology. 167 (3): 648–652. doi:10.1016/s0002-9378(11)91565-8. PMID 1382389.
  11. 11,0 11,1 Gabbe SG (2012). Obstetrics : normal and problem pregnancies (6th ed.). Elsevier/Saunders. էջ 117. ISBN 9781437719352.
  12. Davis CJ (1986). Nausea and Vomiting : Mechanisms and Treatment. Springer. էջ 152. ISBN 9783642704796.
  13. Kumar G (2011). Early Pregnancy Issues for the MRCOG and Beyond. Cambridge University Press. էջ Chapter 6. ISBN 9781107717992.
  14. DeLegge MH (2007). Handbook of home nutrition support. Sudbury, Mass.: Jones and Bartlett. էջ 320. ISBN 9780763747695.
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 Summers A (July 2012). «Emergency management of hyperemesis gravidarum». Emergency Nurse. 20 (4): 24–28. doi:10.7748/en2012.07.20.4.24.c9206. PMID 22876404.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Ahmed KT, Almashhrawi AA, Rahman RN, Hammoud GM, Ibdah JA (November 2013). «Liver diseases in pregnancy: diseases unique to pregnancy». World Journal of Gastroenterology. 19 (43): 7639–7646. doi:10.3748/wjg.v19.i43.7639. PMC 3837262. PMID 24282353.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  17. Matthews DC, Syed AA (June 2011). «The role of TSH receptor antibodies in the management of Graves' disease». European Journal of Internal Medicine. 22 (3): 213–216. doi:10.1016/j.ejim.2011.02.006. PMID 21570635.
  18. Carlson KJ, Eisenstat SJ, Ziporyn T (2004). The New Harvard Guide to Women's Health. Harvard University Press. էջեր 392–3. ISBN 978-0-674-01343-8.
  19. «Do I Have Morning Sickness or HG?». H.E.R. Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
  20. «Hyperemesis gravidarum: MedlinePlus Medical Encyclopedia». medlineplus.gov (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  21. Zhang Y, Cantor RM, MacGibbon K, Romero R, Goodwin TM, Mullin PM, Fejzo MS (March 2011). «Familial aggregation of hyperemesis gravidarum». American Journal of Obstetrics and Gynecology. 204 (3): 230.e1–230.e7. doi:10.1016/j.ajog.2010.09.018. PMC 3030697. PMID 20974461.
  22. Cole LA (August 2010). «Biological functions of hCG and hCG-related molecules». Reproductive Biology and Endocrinology. 8 (102): 102. doi:10.1186/1477-7827-8-102. PMC 2936313. PMID 20735820.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  23. Hershman JM (June 2004). «Physiological and pathological aspects of the effect of human chorionic gonadotropin on the thyroid». Best Practice & Research. Clinical Endocrinology & Metabolism. 18 (2): 249–265. doi:10.1016/j.beem.2004.03.010. PMID 15157839.
  24. Mullin P, MacGibbon K, Morgan Z, Fejzo M (2020 թ․ հունվարի 1). «82: Additional risk variant in GDF15 and a stronger maternal genetic influence linked to Hyperemesis Gravidarum». American Journal of Obstetrics & Gynecology (English). 222 (1): S68. doi:10.1016/j.ajog.2019.11.098. ISSN 0002-9378.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Aka N, Atalay S, Sayharman S, Kiliç D, Köse G, Küçüközkan T (August 2006). «Leptin and leptin receptor levels in pregnant women with hyperemesis gravidarum». The Australian & New Zealand Journal of Obstetrics & Gynaecology. 46 (4): 274–277. doi:10.1111/j.1479-828X.2006.00590.x. PMID 16866785. S2CID 72562308.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 Bourne TH, Condous G, eds. (2006). Handbook of early pregnancy care. Informa Healthcare. էջեր 149–154. ISBN 9781842143230.
  27. Verberg MF, Gillott DJ, Al-Fardan N, Grudzinskas JG (September–October 2005). «Hyperemesis gravidarum, a literature review». Human Reproduction Update. 11 (5): 527–539. doi:10.1093/humupd/dmi021. PMID 16006438.
  28. Bagis T, Gumurdulu Y, Kayaselcuk F, Yilmaz ES, Killicadag E, Tarim E (November 2002). «Endoscopy in hyperemesis gravidarum and Helicobacter pylori infection». International Journal of Gynaecology and Obstetrics. 79 (2): 105–109. doi:10.1016/s0020-7292(02)00230-8. PMID 12427393. S2CID 36603396.
  29. «Hyperemesis Gravidarum (Severe Nausea and Vomiting During Pregnancy)». Cleveland Clinic. 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  30. 30,0 30,1 30,2 Medline Plus (2012). «Hyperemesis gravidarum». National Institutes of Health. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
  31. 31,0 31,1 Evans AT, ed. (2007). Manual of obstetrics (7th ed.). Wolters Kluwer / Lippincott Williams & Wilkins. էջեր 265–8. ISBN 9780781796965. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  32. Office on Women's Health (2010). «Pregnancy Complications». U.S. Department of Health and Human Services. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  33. British National Formulary (March 2003). «4.6 Drugs used in nausea and vertigo – Vomiting of pregnancy». BNF (45 ed.).
  34. Tuot D, Gibson S, Caughey AB, Frassetto LA (March 2010). «Intradialytic hyperalimentation as adjuvant support in pregnant hemodialysis patients: case report and review of the literature». International Urology and Nephrology. 42 (1): 233–237. doi:10.1007/s11255-009-9671-5. PMC 2844957. PMID 19911296.
  35. 35,0 35,1 35,2 Jarvis S, Nelson-Piercy C (June 2011). «Management of nausea and vomiting in pregnancy». BMJ. 342: d3606. doi:10.1136/bmj.d3606. PMID 21685438. S2CID 32242306.
  36. 36,0 36,1 36,2 36,3 Matthews A, Haas DM, O'Mathúna DP, Dowswell T (September 2015). «Interventions for nausea and vomiting in early pregnancy». The Cochrane Database of Systematic Reviews. 2015 (9): CD007575. doi:10.1002/14651858.CD007575.pub4. PMC 4004939. PMID 26348534.
  37. 37,0 37,1 Tan PC, Omar SZ (April 2011). «Contemporary approaches to hyperemesis during pregnancy». Current Opinion in Obstetrics & Gynecology. 23 (2): 87–93. doi:10.1097/GCO.0b013e328342d208. PMID 21297474. S2CID 11743580.
  38. Tamay AG, Kuşçu NK (November 2011). «Hyperemesis gravidarum: current aspect». Journal of Obstetrics and Gynaecology. 31 (8): 708–712. doi:10.3109/01443615.2011.611918. PMID 22085059. S2CID 20818005.
  39. Koren G (October 2012). «Motherisk update. Is ondansetron safe for use during pregnancy?». Canadian Family Physician. 58 (10): 1092–1093. PMC 3470505. PMID 23064917.
  40. Poon SL (October 2011). «Towards evidence-based emergency medicine: Best BETs from the Manchester Royal Infirmary. BET 2: Steroid therapy in the treatment of intractable hyperemesis gravidarum». Emergency Medicine Journal. 28 (10): 898–900. doi:10.1136/emermed-2011-200636. PMID 21918097. S2CID 6667779.
  41. Jaques SC, Kingsbury A, Henshcke P, Chomchai C, Clews S, Falconer J, և այլք: (June 2014). «Cannabis, the pregnant woman and her child: weeding out the myths». Journal of Perinatology. 34 (6): 417–424. doi:10.1038/jp.2013.180. PMID 24457255. S2CID 28771505.
  42. Christodoulou-Smith J, Gold JI, Romero R, Goodwin TM, Macgibbon KW, Mullin PM, Fejzo MS (November 2011). «Posttraumatic stress symptoms following pregnancy complicated by hyperemesis gravidarum». The Journal of Maternal-Fetal & Neonatal Medicine. 24 (11): 1307–1311. doi:10.3109/14767058.2011.582904. PMC 3514078. PMID 21635201.
  43. Dodds L, Fell DB, Joseph KS, Allen VM, Butler B (February 2006). «Outcomes of pregnancies complicated by hyperemesis gravidarum». Obstetrics and Gynecology. 107 (2 Pt 1): 285–292. doi:10.1097/01.AOG.0000195060.22832.cd. PMID 16449113. S2CID 29255084.
  44. Fejzo MS, Magtira A, Schoenberg FP, Macgibbon K, Mullin PM (June 2015). «Neurodevelopmental delay in children exposed in utero to hyperemesis gravidarum» (PDF). European Journal of Obstetrics, Gynecology, and Reproductive Biology. 189: 79–84. doi:10.1016/j.ejogrb.2015.03.028. PMID 25898368. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  45. Niebyl JR (October 2010). «Clinical practice. Nausea and vomiting in pregnancy». The New England Journal of Medicine. 363 (16): 1544–1550. doi:10.1056/NEJMcp1003896. PMID 20942670. S2CID 205068587.
  46. Cohen WR, ed. (2000). Cherry and Merkatz's complications of pregnancy (5th ed.). Lippincott Williams & Wilkins. էջեր 124. ISBN 9780683016734.
  47. McSweeny L (2010 թ․ հունիսի 3). «What is acute morning sickness?». The Age. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  48. «Prince William, Kate expecting 2nd child». 2014 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  49. Kensington Palace (2017 թ․ սեպտեմբերի 4). «Read the press release in full ↓pic.twitter.com/vDTgGD2aGF». @KensingtonRoyal. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  50. Southern K (2019 թ․ փետրվարի 23). «Amy Schumer cancels US tour due to complications from hyperemesis in third trimester of pregnancy». Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հղիության հիպերէմեզիս» հոդվածին։