Հնարքներ իսպ.՝ Ficciones | |
---|---|
Առաջին հրատարակչություն | |
Հեղինակ | Խորխե Լուիս Բորխես |
Տեսակ | պատմվածքների ժողովածու |
Կազմված է | Բաժանվող արահետների այգին և Խորամանկություններ |
Բնօրինակ լեզու | իսպաներեն |
Էջեր | 203 էջ (1944) 197 էջ (1956) |
Երկիր | Արգենտինա |
Հրատարակիչ | Emecé Editores? |
Հրատարակման տարեթիվ | 1944 |
OCLC | 3431254 |
Պարգև(ներ) |
Հնարքներ (իսպ.՝ Ficciones), արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի ամենահայտնի պատմվածքների ժողովածուն, որը հաճախ համարվում է հեղինակի լավագույն ստեղծագործությունը։ «Հնարքները» չպետք է շփոթել «Լաբիրինթոսներ» ժողովածուի հետ, չնայած երկուսն էլ շատ ընդհանրություններ ունեն։ «Լաբիրինթոսները» Բորխեսի ստեղծագործությունների առանձին անգլերեն թարգմանությունն է Ջեյմս Ի. Այրբիի կողմից, որը ինչպես «Հնարքները» լույս է տեսել 1962 թվականին։ Այս երկու թարգմանությունները նպաստեցին Բորխեսի 1960-ականների ճանաչմանը։ Որոշ պատմվածքներ լույս են տեսել միաժամանակ երկու թարգմանության մեջ։
1941 թվականին լույս տեսավ Բորխեսի երկրորդ պատմվածքների ժողովածուն՝ «Բաժանվող արահետների այգին» (El Jardín de senderos que se bifurcan), որը կազմված էր ութ պատմվածքից։ 1944 թվականին այս ութ պատմվածքին ավելացվեցին ևս վեցը՝ «Խորամանկություններ» անվամբ, որոնք միասին անվանվեցին «Հնարքներ»։ Վերջինիս ևս երեք պատմվածք ավելացվեցին 1956 թվականի հրատարակությանը[1]։
«Հնարքները» հայերեն թարգմանել է Հովհաննես Բոդուկյանը, որը լույս է տեսել՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» ժողովածուում՝ 1992 թվականին («Ապոլոն» հրատարակչություն)։
Հնարքները ընդգծում և ուշադրություն են գրավում իր հորինված բնույթի վրա։ Գրական միջոցները և ընտրությունը կարևոր են պատմվածքներում։ Նաոմի Լիդստորմը բացատրում է, որ Բորխեսը ջանք է գործադրել, որ պատմվածքները ավելի իրական թվան[2]։
|