![]() | |
Ենթատեսակ | թխվածքաբլիթ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Հոդուգուաջա (կորեերեն՝ 호두과자), ընկույզով թխվածքաբլիթ, որն ուտում են Կորեական թերակղզում։ Հացի նման ուտելիք է, որը թխում են խմորի մեջ ավելացնելով ընկույզ և կարմիր լոբու մածուկ։
Այսօր ընկույզի թխվածքաբլիթները հիմնականում վաճառում են Կորեական թերակղզում, ինչպես նաև Տորոնտոյի և Լոս Անջելեսի կորեական շուկաներում։
Հուդուգուաջա տերմինը գրանցված է Կորեական լեզվի ազգային ինստիտուտում։ Հոդուգուաջա ձևից բացի օգտագործվում է նաև «հոդուի խորտիկ» ձևը, որտեղ հոդոն «կորեերեն՝ 호도(胡桃)» չինարեն նշանակում է ընկույզ։ Ընկույզի թխվածքաբլիթ արտադրող ընկերություններից մեկը ապրանքային նշան էր գրանցել հոդոգուաջա «կորեերեն՝ 호도과자» անունով, հրուշակեղենի մնացած բոլոր ընկերությունները ստիպված եղան օգտագործել հոդուգուաջա «호두과자» ձևը։ Անգլերեն բառացի թարգմանելու դեպքում «Ընկույզի տորթ», բայց այս դեպքում, քանի որ տորթի մեջ մտնող ընկույզը ձևը «հոդուգուաջա», ռոմանիզացվել է և«հոդոգուաջա» օգտագործում են անգլախոս ներգաղթյալները։
2008 թվականի դեկտեմբերի 23-ին Չոնանի մասնագիտացված ընկույզի արտադրողների ասոցիացիան «գյուղատնտեսական կորպորացիա»-ն գրանցեց չոնան ընկույզ (չոնան հոդո, կորեերեն՝ 천안 호두) անունը հնարավորություն տալով օգտագործել միայն Չոնանի տարածքում[1]։
Ընկույզի թխվածքաբլիթները առաջին անգամ պատրաստել է Ջա Գվի Գըմը (Չոնան, Հարավային Չունգչոնգ, ծնվել է 1907-1987 թվականներ), որը այն առաջին անգամ պատրաստել է «Հագհվա ընկույզով թխվածքաբլիթ»-ում Չոնան կայարանի մոտ և մինչև օրս նրա ժառանգներին է պատկանում հոդոգվաջա ապրանքանիշը և խանութը[2][3]։
Նախաուտեստ է, որը պատրաստվում է ընկույզի տեսքով, պարունակում է ընկույզ և կարմիր լոբու մածուկ, Չոնանի Գվանգդոկմյոնի տարածաշրջանային արտադրանք է[4]։
Ընկույզի թխվածքաբլիթներ պատրաստելու համար ալյուրը, ձուն խառնում են այնուհետև լցնում ընկույզի կեղևի ձև ունեցող կաղապարի մեջ,այնուհետև ավելացնում ընկույզի կտորներ և կարմիր լոբու մածուկ, ծածկել ալյուրով և թխել։ Ավանդական մեթոդով կարմիր լոբու պաստան պատրաստվում է սպիտակ լոբին եփելով և փոշիացնելով, որոշ դեպքերում օգտագործվու է կարմիր լոբու մածուկ։ Ընկույզի կտորներն այնպես են դնում, որ ինչ-որ չափով երևա։ Պատրաստ թխվածքաբլիթները մեկ առ մեկ փաթաթում են կորեական թղթի մեջ։
Ընկույզի թխվածքալիթի մեջ օգտագործում են Չոնանի Գվանգդոկմյոնում աճեցրած ընկուզ։ 2009 թվականի դրությամբ Չոնանի Գվանգդոկում արտադրել են ավելի քան 60 տոննա ընկույզ, շատ ընկերութուններ օգտագործում են Ռուսաստանից, Մոնղոլիայից, Չիաստանից, Վիետնամից և Հյուսիսային Կորեայից[5], որոշ ընկերություներ բռնվելն են ծագման երկիրը կեղծելու համար[6]։ 2013 թվականի նոյեմբերի 3-ից Չոնան հրուշակեղենի արտադրությունը ներառյալ «Հագհվա» մասնաճյուղը, որոշեցին օգտագործել միայն տեղական ցորեն, ընկույզ և կարմիր լոբի[7]։
Ընկույզի թխվածքաբիթները սովորաբար վաճառվում են ընկույզի թխվածքաբլիթների մասնագիտացված խանութներում և մայրուղիների հանգիստ վայրերում։ Չոնանի (Սեուլ) հանգստյան վայրերում ընկույզի թխվածքաբլիթների խանութներում գրանցել է 5.96 միլիարդ վոնի վաճառք[8]։
Ընկույզի թխվածքաբլիթների համը որոշվում է ոչ միայն կարմիր լոբու համով այլև խմորի փափկությամբ և ընկույզի չափսերով։