Հողմաղացը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն |
տարի | 1645-1648 |
բարձրություն | 87,5 |
լայնություն | 105,5 |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | բնանկար[1] |
նյութ | կտավ/յուղաներկ |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ[1] և Orleans Collection? |
սեփականատեր | Humphry Ward?[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Mill (Rembrandt) Վիքիպահեստում |
«Հողմաղացը», հոլանդացի բարոկկո ոճի նկարիչ Ռեմբրանդի ստեղծագործությունը, որը նա ստեղծել է 1645-1648 թվականներին։ Գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահի հավաքածուում[3]։ Երկար ժամանակ նկարը Ռեմբրանդին վերագրելը կասկածի տակ է եղել։ Վերջին տարիներին ստեղծագործությունը վերականգնվել է և համընդհանուր չի ընդունվել։ Նախապես կտավը գտնվել է Օռլեանների հավաքածուում։ Որոշ ժամանակ այն պատկանել է նաև Բրաուն Ուայդեներին[4]։
Տասնիններորդ դարի գիտակները Ռեմբրանդտի «Հողմաղաց» կտավը համարել են նրա մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Մութ, փոթորկոտ երկնքի ֆոնին վեր է խոյանում հողմաղացը, որին ռոմանտիկ աուրա և ոսկեգույն տոներ հաղորդում է հենց խավար և անգույն լաքը։
Երբ 1977-1979 թվականներին կտավը վերականգնվում է, հեռացվում է հին լաքը, ինչը փոխում է կտավի խորհրդանշական բնույթը։ Կապտամոխրագույն երկնքի տակ դիտողի հայացքը կենտրոնանում է բարձունքին պատնեշով կանգնած հողմաղացի պտտանիվների վրա
Հավանական է, որ Ռեմբրանդը կտավում պատկերել է հոր Լեյդենի հողմաղացը։ Նա երևակայորեն ստեղծել է հողմաղացի կերպարը որպես պահապան, որը պաշտպանում է իր հողներն ու բնակիչներին։
|