Հուկ (անգլ.՝ hook), դասական հարված ավանդական բռնցքամարտում։ «Հուկ» բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «կեռիկ», որը համընկնում ռուսական անվան հետ[1][2]։ Այնուամենայնիվ, ներկայումս անգլերեն տարբերակը ավելի լայն տարածում ունի։
Հուկը կողային հարված է։ Այն հասցվում է արմունկում ծալված թևով միջին և մոտ հեռավորությունների վրա։ Սովորաբար հարվածը հիմնականում հասցվում է ծնոտին, բայց կարող է նաև հարվածներ հասցվել իրանին․ հատկապես լյարդի վրա[3]։ Այն կիրառվում է ինչպես առջևի այնպես էլ հետևի ձեռքերով։
Հուկը շատ վտանգավոր նոկաուտային հարված է։ Այն չի պահանջում ճոճ, կիրառվում է մոտ հեռավորության վրա, և խցանման ռոտացիայի շնորհիվ չափազանց հզոր է։ Եթե մարդը աջլիկ է ապա նա հիմնականում հուկը պետք է հարվածի ձախ ձեռքով, որպեսզի ավելի մեծ վտանգ հասցնի հակառակորդին։
{{cite web}}
: External link in |description=
(օգնություն)