Հույները Հունգարիայում

Հույները Հունգարիայում (հուն․՝ Έλληνες, Ellines, հունգ.՝ Görögök), համարվում են Հունգարիայում պաշտոնապես ճանաչված տասներեք ազգային փոքրամասնություններից մեկը, Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մասին օրենքը հունգարական պառլամենտում ընդունվել է 1993 թվականի հուլիսի 7-ին[1]։ Հունգարական օրենքը ճանաչում է «փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները, հաստատում է էթնիկ փոքրամասնությունների կոլեկտիվ իրավունքների հայեցակարգը և հայտարարում է փոքրամասնությունների կոլեկտիվ անօտարելի իրավունքը՝ պահպանելու իրենց էթնիկ ինքնորոշումը»։ Օրենքը նաև թույլատրում է էթնիկական կամ ազգային բնույթի միավորումները, քաղաքական կուսակցությունները և շարժումները, մայրենի լեզվի կիրառումը։ Որպեսզի համարվի ճանաչված, էթնիկ խումբը պետք է ամենաքիչը 100 տարի ապրած լինի երկրում և նրա անդամները պետք է Հունգարիայի քաղաքացիներ լինեն[2]։

Հույների առաջին բնակեցումը նախկին Հունգարիայում (որպես Ավստրո-Հունգարիայի մաս) թվագրվում է դեռևս 15-16-րդ դարերի, բայց այն կրում էր եզակի բնույթ և հիմնականում բարձր կրթություն ունեցող անձինք էին[3]։ Զանգվածային գաղթ տեղի չունեցավ մինչև 17-րդ դարը[3][4], ամենախոշոր ալիքները տեղի են ունենում 1718 և 1760—1770 թվականներին, դրանք կապված էին այդ շրջանի տնտեսական հանգամանքների հետ[3]։ Մոտավոր հաշվարկով 18-րդ դարի երկրորդ կեսին Հունգարիա է տեղափոխվել մոտ 10 հազար հույն[4]։

Ժամանակակից հույն համայնքը բաղկացած է հիմնականում Հունաստանում քաղաքացիական պատերազմի փախստականներից[5] և 2001 թվականի տվյալներով կազմում է 2509 մարդ[6]։

Բելոյաննիս գյուղի (որը հիմնել են հույն փախստականները 1950 թվականին) 1200 բնակիչներից մոտ 300-ը հույներ են[5]։

Հունգարական պատմության որոշ ակնառու դեմքեր, ինչպես Պալ Տալեկին, ունեցել են հունական ծագում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Self-government in Hungary: the Romani/Gypsy experience and prospects for the future». Project on ethnic relations. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Hungary». United States Department of State: Country Reports on Human Rights Practices - 2004. Վերցված է 2007 թ․ փետրվարի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Oi ellinikes paroikies tis Kentrikis Evropis». Greek Migration to Europe (15th-19th c.). Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 18-ին.
  4. 4,0 4,1 «Oi ellinikes paroikies stin Ungaria». Greek Migration to Europe (15th-19th c.). Արխիվացված է օրիգինալից 2011-09-20-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 18-ին.
  5. 5,0 5,1 «Bilateral relations between Greece and Hungary». The website of the Greek Embassy in Budapest. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 18-ին.
  6. «Population by mother tongue, nationality and sex, 1900–2001». Hungarian Central Statistical Office. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]