Հունական բաց համալսարանի լոգո | |
Հապավում | Ε.Α.Π. |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Գիտելիքի մատչելիություն բոլորի համար |
Հիմնադրված է | 1992 |
Տիպ | պետական հավատարմագրված հեռավար կրթություն |
Ռեկտոր | Վասիլիս Կարդասիս |
Բակալավրիատ | 17,786 |
Մագիստրատուրա | 13,330 |
Ասպիրանտուրա | 76 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Greek Universities Network?[2], Open Technologies Alliance?[3] և International Council for Open and Distance Education?[4] |
Կամպուս | 10,565 մ² |
Երկիր | Հունաստան[5] |
Տեղագրություն | Պատրաս |
Կայք | eap.gr և eap.gr/en/(անգլ.) |
Error: Must specify an image in the first line. <div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
Հունական Բաց համալսարան (հուն․՝ Ελληνικό Ανοικτό Πανεπιστήμιο, անգլ.՝ Hellenic Open University), հունական պետական համալսարան, որը գտնվում է Պատրաս քաղաքում։ Աշխատում է Բրիտանական Բաց համալսարանի օրինակով և ապահովում է բացառապես հեռավար ուսուցում բակալավրի և ասպիրանտուրայի մակարդակով։ Հունաստանի միակ պետական և լիովին հավատարմագրված հեռավար ուսուցման համալսարանն է[6]։
Հունաստանի բաց համալսարանը հիմնվել է 1992 թվականին, բայց աշխատանքը սկսել է 1997 թվականից։ Առաջին 5000 ուսանողներն ընդունվել են 1999 թվականին։ Նույն թվականին էլ աշխատանքի են ընդունվել առաջին 15 գիտաշխատողները։ ԲՈՒՀ-ի վարչական անձնակազմը բաղկացած է մոտ 200 մարդուց։ Համալսարանը բաղկացած է մի քանի դպրոցներից.
Ասպիրանտական կրթության համար Պատրասի Բաց համալսարանը համագործակցում է Վրոցլավի տնտեսագիտական համալսարանի հետ[7]։
Համալսարանը մասնակցում է Լեոնարդո դա Վինչիի ծրագրին, իրականացնում է Եվրոպական հանձնաժողովի անընդհատ կրթություն և հանդիսանում է Էրասմուս փոխանակման ծրագրի անդամ։
Հունական Բաց համալսարանը համագործակցում է Եվրոպայի այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ.
Համալսարանը ըստ մեծության Հունաստանի վեցերորդ պետական համալսարանն է։ Արժանացել է Հունաստանի Կրթության նախարարության գերազանցության նշանի[8]։
|