Հունական նավագնացություն (հուն․՝ Η ελληνική ναυτιλία), երկրի արտաքին տնտեսության մեջ կարևոր նշանակություն ունեցող ճյուղ[1]։ Մի շարք երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կանադան, Թուրքիան և Ֆրանսիան, ծովային տրանսպորտն իրականացնում է միջտարածաշրջանային փոխադրամիջոցների մեծ մասը։ Սա տրանսպորտի ամենաէժան ձևն է, որին բաժին է ընկնում արտասահմանյան առևտրի և ներքին ծովային բեռնափոխադրումների 80 %-ը։
Ծովային փոխադրումների մատչելիությունը նրանում է, որ ջրային ճանապարհների շահագործումը իրենից չի ենթադրում զգալի թվով ծախսեր՝ ի տարբերություն մյուս տրանսպորտամիջոցների կողմից շահագործվող միջոցների[2][3]։
Երկրի նավատորմերի միագումարությունը՝ իրենց անձնակազմով զբաղվում է առևտրատնտեսական գործունեությամբ։ Բազմաքանակ և բազմատեսակ հունական նավատորմը տարբերվում է իր տեսակով և նշանակությամբ։ Հունաստանի առևտրական նավահանգիստն իրականացնում է նաև բազմաթիվ ափամերձ ծառայություններ։ Դրանցից են գործարարական օրգանների կառավարումը, վերանորոգման և բունկերավորման կազմակերպումը, ծովային գործակալությունների ապահովագրումը և այլն։ Ժամանակակից բոլոր ծովային նավերը, որոնք կայանված են Հունաստանի նավատորմում ունեն ազգային կարգավիճակ։ Վերջիններիս խորհրդանիշը Հունաստանի ռազմածովային նավատորմի դրոշակն է, որը ծածանվում է բոլոր նավերի առագաստներում։
Հունական ռազմանավերը, ինչպես նաև առևտրական նավերը կայանվում են երկրի ծովափնյա քաղաքներում կառուցված նավահանգիստներում։ Մայրցամաքային Հունաստանի տարածքում գտնվող գլխավոր նավահանգիստը Պիրեյոսն է, որը ըստ Հունաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մտնում է Աթենքի մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող տարածաշրջանային միավորի կամ նոմոսի կազմի մեջ։
Մի շարք նավահանգիստներ ստեղծվել են Հունաստանի խոշոր և միջին կղզիների ափամերձ շրջաններում։ Նավագնացության համար ծառայող խոշոր հունական քաղաքները ներկայացված են ստորև՝
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հունական նավագնացություն կատեգորիայում։ |
|