Հունգարական սփյուռք (հունգ.՝ Magyar diaszpóra), Հունգարիայի սահմաններից դուրս ապրող էթնիկ հունգարական բնակչության հավաքական անվանումը։ Հունգարական սփյուռքը բաժանվում է երկու խմբի։ Առաջին խմբում մտնում են այն հունգարացիները, որոնք ապրել են տարածքներում, որոնցից Հունգարիան զրկվել է 1920 թվականի Տրիանոնի հաշտության պայմանագրով (1947 թվականին սահմանները հաստատվել են Փարիզի հաշտության պայմանագրով)։ Սփյուռքի այդ մասի թվաքանակը կազմում է 3,3 միլիոն մարդ։ Երկրորդ խումբը էթնիկ հունգարացիներն են, որոնք տարբեր տարիների լքել են երկրի տարածքը (ընդ որում՝ 1956 թվականի իրադարձությունների ժամանակ կամ Հունգարիայի՝ ԵՄ մտնելուց հետո)։
Երկիր | Հունգարացի բնակչություն | Նշում | Հոդված |
---|---|---|---|
Սահմանակից են Հունգարիային | |||
Ռումինիա | 1,227,623 (2011)[2] (չանգոներին չհաշված[3]) | Տրանսիլվանիայի[4] տեղացիներ, Ռումինայի չանգոներ | Հունգարացիները Ռումինիայում |
Սլովակիա | 458,467 (2011)[5] | Տեղացի[6] | Հունգարացիները Սլովակիայում |
Սերբիա | 253,899 (2011) | Վոևոդինայի տեղացիներ | Հունգարացիները Սերբիայում |
Ուկրաինա | 156,600 (2001) | Անդրկարպատյան մարզի բնիկներ | Հունգարացիներն Ուկրաինայում |
Ավստրիա | 55,038 (2014)[7] | Բուրգենլանդի տեղացիներ | Հունգարացիները Ավստրիայում |
Խորվաթիա | 14,048 (2011)[8] | Խորվաթիայի տեղացիներ, բացի Իստրիայից և Դալմաթիայից | Հունգարացիները Խորվաթիայում |
Սլովենիա | 6,243 (2001) | Արևելյան Սլովենիայի տեղացիներ | Հունգարացիները Սլովենիայում |
Այլ երկրներ | |||
ԱՄՆ | 1,563,081 (2006)[9] | Ներգաղթյալներ | Հունգարացիներն ԱՄՆ-ում |
Կանադա | 315,510 (2006)[10] | Ներգաղթյալներ | Հունգարացիները Կանադայում |
Իսրայել | 200,000-ից մինչև 250,000 (2000-ականներ) | Ներգաղթյալներ | |
Գերմանիա | 120,000 (2004)[11] | Ներգաղթյալներ | Հունգարացիները Գերմանիայում |
Ֆրանսիա | 100,000-200,000 (2000-ականներ)[12] | Ներգաղթյալներ | Հունգարացիները Ֆրանսիայում |
Բրազիլիա | 80,000 (2002)[13] | Ներգաղթյալներ | Հունգարացիները Բրազիլիայում |
Ռուսաստան | 76,500 (2002) | Ներգաղթյալներ | Հունգարացիները Ռուսաստանում |
Ավստրալիա | 67,616 (2006)[14] | Ներգաղթյալներ | Հունգարացիներն Ավստրալիայում |
Միացյալ Թագավորություն | 52,250 (2011)[15][16][17] | Ներգաղթյալներ | Հունգարացիները Մեծ Բրիտանիայում |
Չիլի | 50,000 (2012)[18] | Ներգաղթյալներ | Հունգարացիները Չիլիում |
Արգենտինա | 40,000-50,000 (2000-ականներ) | Ներգաղթյալներ | Հունգարացիներն Արգենտինայում |
Շվեյցարիա | 20,000-25,000 (2000-ականներ) | Ներգաղթյալներ | |
Շվեդիա | 16,193 (2014)[19] | Ներգաղթյալներ | |
Չեխիա | 14,672 (2001) | Ներգաղթյալներ | |
Թուրքիա | 6,800 (2001) | Ներգաղթյալներ | Հունգարացիները Թուրքիայում |
Մեքսիկա | 3,500 (2006) | Ներգաղթյալներ | Հունգարացիները Մեքսիկայում |
Իռլանդիա | 3,328 (2006)[20] | Ներգաղթյալներ | |
Լեհաստան | 1,728 (2011)[21] | Ներգաղթյալներ | |
Նոր Զելանդիա | 1,476 (2006) | Ներգաղթյալներ | Հունգարացիները Նոր Զելանդիայում |
Հունգարիա | 4,9—5,1 մլն |
Հունգարացիների ներգաղթը Արևմտյան Եվրոպա հաճախացել է 1990-ական թվականներին, հատկապես 2004 թվականին, երբ Հունգարիան մտել է Եվրամիություն։ Հունգարացիները աշխատում են Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։