Հունգարիայի երկաթուղու պատմության թանգարան

Հունգարիայի երկաթուղու պատմության թանգարան
Տեսակերկաթուղային թանգարան և ազգային թանգարան
Երկիր Հունգարիա
ՏեղագրությունԲուդապեշտ
ՎայրԲուդապեշտ
ՀասցեTatai út 95, 1142 Budapest,[1]
Հիմնադրվել է2000
Կայքvasuttortenetipark.hu
Քարտեզ
Քարտեզ

Հունգարիայի երկաթուղու պատմության թանգարան («Հունգարական երկաթուղային թանգարան», հունգ.՝ Magyar Vasúttörténeti Park), երկաթուղային թանգարան, որը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի երկաթուղային կայարանում և Հունգարիայի պետական երկաթուղու (MÁV) արհեստանոցներում, Բուդապեշտի նախկին հյուսիսային դեպոյում։

Թանգարանն ընդգրկում է ավելի քան 70.000 քառակուսի մետր տարածք և ունի ավելի քան հարյուր ցուցանմուշ, հիմնականում տրանսպորտային միջոցներ (լոկոմոտիվներ, վագոններ և այլն) և երկաթուղային սարքավորում[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կա պարկ Հունգարիայի պետական երկաթուղու 50-ից ավելի լոկոմոտիվներ[3], սկսած նրանցից, որոնք շարժման մեջ են դրվում շոգեմեքենաների կողմից, և ավարտվում նրանցով, որոնք շարժման մեջ են դրվում էլեկտրաշարժիչներով։ Միևնույն ժամանակ, նրանցից ոմանք դեռևս կարող են շահագործվել[2]։ Թանգարանում ցուցադրվում են նաև երկաթուղային տրանսպորտի այլ տեսակներ, օրինակ, ձեռքի շարժակով երկաթուղային սայլակը և ռելսերի վիճակի վերահսկման համար օգտագործվող ստուգիչ մեքենան։ Ցուցանմուշների շարքում են Արևելյան ճեպընթացի համար կառուցված վագոն-ռեստորանը և Árpád վագոնը, որոնք հավաքվել են համապատասխանաբար 1912 և 1934 թվականներին[2]։

Թանգարանում կա նաև «Չայկա» (ГАЗ-13) ավտոմեքենան, որը հանդիսանում էր Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Յենյո Ֆոկի պաշտոնական մեքենան։ Ավելի ուշ, մեքենան վերափոխվել է Հունգարիայի պետական երկաթուղիների կողմից ռելսերով շարժման համար[4]։

Թանգարանի հիմնական շենքում ներկայացված են երկաթուղային կայանների, երկաթուղային սարքավորումների և Հունգարիայի երկաթուղիների պատմության վերաբերյալ ցուցանմուշներ։ Ցուցանմուշներից շատերը ինտերակտիվ են, օրինակ, սայլակի կառավարումը և փորձարկումը MÁV V63 -ի համար կառուցված շարժիչի սիմուլյատորի վրա։ Գոյություն ունի նաև տուն երկաթուղու մանրակերտով։ Թանգարանում գործում է երեխաների համար փոքրիկ պարկի երկաթուղի։ Թանգարանի տարածքում գոյություն ունեն շրջադարձային շրջան և հովհարային դեպո 34 կայարաններով[2]։

Ներկայումս գործող լոկոմոտիվներն օգտագործվում են Հունգարիայում և արտասահմանում պատմական երկաթուղային ուղևորությունների համար[2]։

Հունգարիայի երկաթուղային թանգարանի լոկոմոտիվներից մեկը հանդիսանում է MÁV 411.118 -ը, որը հետխորհրդային տարածքում հայտնի է որպես «Շա» լոկոմոտիվ։ Այս շոգեքարշերը արտադրվել են ԱՄՆ-ում` Baldwin և ALCO գործարաններում, որպես USATC S160 դասի ռազմական շոգեքարշեր։

Հունգարիայի երկաթուղային թանգարանն իր իր դռները բացել է 2000 թվականի հուլիսի 14-ին[2]։ Թանգարանին աջակցում է Հունգարիայի երկաթուղային թանգարանի հիմնադրամը, որը հիմնադրվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին[2][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.vasuttortenetipark.hu
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «History of Park». Magyar Vasúttörténeti Park (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Hungarian Railway History Park». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  4. «Hungarian Railway Museum». Museums (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  5. «Foundation». Magyar Vasúttörténeti Park (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի երկաթուղու պատմության թանգարան» հոդվածին։