Հուսեյն Ռահիմլի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Ադրբեջան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 10, 1995 (29 տարեկան) |
Հասակ՝ | 164 սանտիմետր |
Հուսեյն Նաթիգ օղլու Ռահիմլի (ադրբ.՝ Hüseyn Natiq oğlu Rəhimli, հուլիսի 10, 1995), ադրբեջանցի ձյուդոիստ, 2020 թվականի ամառային պարալիմպիկ խաղերի հաղթող Տոկիոյում, 2022 թվականի կույրերի և թույլ տեսնողների աշխարհի չեմպիոն թիմային հաշվարկով, 2018 թվականի կույրերի և թույլ տեսնողների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2015 թվականի ամառային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր, 2017 և 2019 թվականների կույրերի և թույլ տեսնողների Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, Տաշքենդի կույրերի և թույլ տեսնողների Գրան պրիի հաղթող (2019), Բաքվում կույրերի և թույլ տեսնողների Մեծ սաղավարտի մրցաշարի արծաթե մեդալակիր (2019)։
Հուսեյն Ռահիմլին ծնվել է 1995 թվականի հուլիսի 10-ին։ 2011 թվականին Տրապիզոնում կայացած եվրոպական պատանեկան օլիմպիական ամառային փառատոնում նվաճել է արծաթե մեդալ։ Նույն թվականին Կիևում կայացած աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում նվաճել է բրոնզ։
2013 թվականին Ռահիմլին դարձել է Թբիլիսիի աշխարհի գավաթի և Բաքվի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բրոնզե մեդալակիր մինչև 73 կգ քաշային կարգում։ 2014 թվականին Ռահիմլին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում (մինչև 23 տարեկան) նվաճել է բրոնզ։
2015 թվականին դարձել է Կվանգջուի ամառային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր և մասնակցել Աստանայում կայացած աշխարհի առաջնությանը։
2017 թվականին զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ Ուոլսոլում կայացած ձյուդոյի կույրերի և թույլ տեսողություն ունեցողների Եվրոպայի առաջնությունում։ 2018 թվականին Օդիվելասում (Լիսաբոն) կայացած կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[1]։ Նույն առաջնությունում Աբասլին Ադրբեջանի տղամարդկանց հավաքականի կազմում դարձել է թիմային մրցաշարի բրոնզե մեդալակիր[2]։ 2019 թվականին Ռահիմլին դարձել է Տաշքենդի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր և Բաքվի Գրան պրիի արծաթե մեդալակիր։ Նույն թվականին իր քաշային կարգում (մինչև 81 կգ)[3] կույրերի և թույլ տեսողություն ունեցողների Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզը, ինչպես նաև դարձել Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի խառը հավաքականի կազմում[4]։
2021 թվականի մայիսին Ռահիմլիը դարձել է Բաքվի Գրան Պրիի արծաթե մեդալակիր կույրերի և թույլ տեսողություն ունեցողների շրջանում՝ եզրափակիչում պարտվելով Ուզբեկստանից Դավուրխոն Կարամատովին[5]։
2021 թվականի Տոկիոյի պարալիմպիկ խաղերում Հուսեյն Ռահիմլին քառորդ եզրափակչում հաղթել է բրիտանացի Դանիել Փաուելին, իսկ կիսաեզրափակիչում՝ հարավկորեացի Յունգ-Մին Լիին։ Եզրափակչում Ռահիմլին հաղթել է Ուզբեկստանից Դավուրխոն Կարամատովին և նվաճել ոսկե մեդալ իր դեբյուտային Պարալիմպիկ խաղերում[6][7]։
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2021 թվականի սեպտեմբերի 6-ի հրամանով Հուսեյն Ռահիմլին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, 1-ին աստիճանի» շքանշանով Տոկիոյի XVI ամառային պարալիմպիկ խաղերում բարձր նվաճումների և ադրբեջանական սպորտի զարգացման գործում ծառայությունների համար[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուսեյն Ռահիմլի» հոդվածին։ |
|