Հսկողության վերջ անգլ.՝ End of Watch | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քրեական |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն |
Նախորդ | Ով գտավ՝ իրենն է |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Charles Scribner's Sons |
Հրատարակման տարեթիվ | 2016 |
«Հսկողության վերջ» (անգլ.՝ «End of Watch»), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը՝ Բիլլ Հոջեսի մասին տրիլոգիայի եզրափակիչ մասը, «Պարոն Մերսեդես» և «Ով գտավ՝ իրենն է» վեպերի շարունակությունը[1]։ ԱՄՆ-ում գիրքը լույս է տեսել 2016 թվականի հունիսի 7-ին՝ Charles Scribner's Sons հրատարակչության կողմից[2]։
Վեպն առաջին անգամ ազդարարվել է Սենտ-Ֆրանսիսի քոլեջում 2015 թվականի ապրիլի 21-ին՝ The Suicide Prince վերնագրով[3], հունիսի 10-ին Ֆեյսբուքի Քինգի պաշտոնական էջում հայտարարված էր վեպի վերջնական անվանումը՝ End of Watch[4]: 2015 թվականին Էդգար Ալլան Պոյի մրցանակաբաշխության ժամանակ, ստանալով մրցանակ լավագույն վեպի համար («Պարոն Մերսեդեսի» համար), Քինգը հայտնում է եզրափակիչ գլխում անտագոնիստ Բրեյդի Հարթսֆիլդի վերադարձի մասին[5]։
Խուզարկու Բիլլ Հոջեսին, ով հիվանդ էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, մնացել է ապրելու ընդամենը մի քանի ամիս։ Չնայած սրան՝ նա մասնակից է դառնում ինքնսպանությունների շարքին։ Բոլոր մահացածները կապված էին մի ընդհանուր թելով՝ բոլորն անցյալում ծանոթ են եղել Բրեյդի Հարթսֆիլդի հետ, ով վեց տարի առաջ պլանավորում էր ռոք-համերգի ժամանակ պայթյուն իրականացնել՝ զոհելով հազարավոր դեռահասների։ Խիդժեսը և Հոլլին կանգնեցնում են նրան՝ ծանր վնասվածք պատճառով։ Վեպի գլխավոր անտագոնիստ Բրեյդի Հարթսֆիլդը՝ հանցագործը «Պարոն Մերսեդես»-ից, արդեն 5 տարի գլխուղեղի տրավմայով գտնվում է կլինիկայում՝ վեգետատիվ կացության մեջ։ Ոչինչ չի ակնկալում նրա ապաքինումը, բայց, օժտված լինելով մահաբեր ուժերով, նա ցանկանում է ստեղծել քաոս՝ նույնիսկ հիվանդանոցային պալատից դուրս չգալով։ Այնուամենայնիվ, բժիշկները, ովքեր վերահսկում են նրա վիճակը, կարծում են, թե նա ապաքինվում է և կեղծում իր վնասվածքները, որ խուսափի դատական վերաքննությունից:Կրած վնասից հետո նա հասկանում է, որ ձեռք է բերել նոր ունակություններ, որոնց թվում է նաև փոքր իրերի մտքի ուժով տեղաշարժումը և մարդկանց մարմնի մեջ մտնելը։ Նա օգտագործում է իր ուժը, որ ավարտի արդեն սկսած գործը։ Նա՝ մտնելով որոշակի մարդկան մարմինը, նրանց ինքնասպանության է դրդում։
Դետեկտիվ Բիիլ Հոջեսը և նրա գործընկեր Հոլլի Գիբնին, որոնց շնորհիվ Բրեյդը հիմա հիվանդանոցում է, ղեկավարում են դետեկտիվ գործակալությունը։ Ինքնասպանության կանչից հետո նրանք ներքաշվում են ամենավտանգավոր գործի մեջ, որը վտանգի տակ է դնում նրանց և նրանց հարազատների կյանքը։ Դա այն պատճառով, որ Բրեյդին վերադարձել է և պլանավորում է վրեժ լուծել ոչ միայն Բիլլից և նրա ընկերներից, այլ նաև ամբողջ քաղաքից[1]։