Երկիր | ԱՄՆ |
---|---|
Տեսակ | վիրտուալ գրադարան և համացանցային հանրագիտարան |
Հիմնվել է | 1998 |
Այլ տվյալներ | |
Կայք | jewishvirtuallibrary.org(անգլ.) |
Հրեական վիրտուալ գրադարան (անգլ.՝ Jewish Virtual Library, JVL), առցանց հանրագիտարան, որը հրատարակվում է «Ամերիկա-իսրայելական միացյալ նախաձեռնություն» («AICE») ոչ պետական կազմակերպության կողմից։ Հիմնադրվել է 1993 թվականին և իրենից ներկայացնում է մանրամասն համացանցային կայք՝ նվիրված այնպիսի թեմաների, ինչպիսիք են Իսրայելը, հրեաները, նրանց պատմությունն ու մշակույթը։
Գրադարանի տնօրենը Միտչել Բարդն է։ Գրադարանի նյութերը լայնորեն մեջ են բերվում ԶԼՄ-ներում և ակադեմիական հրատարակություններում։
«Հրեական վիրտուալ գրադարանը» (հիմնադրված 1993 թվականին) «AICE» ոչ կուսակցական, ոչ պետական կազմակերպություն նախագիծն է, որի ստեղծման նպատակը «Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ամրապնդումն է՝ հիմք ընդունելով փոխշահավետ համագործակցության համար ընդհանուր բազայի ընդգծումը»[1]։ «AICE» կազմակերպությունը մտնում է «Israel on Campus Coalition»-ի կազմի մեջ։ Նրա գործադիր տնօրենը՝ Միտչել Բարդը, վերլուծաբան է, որը մասնագիտացել է Ամերիկայի արտաքին քաղաքականության բնագավառում, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի քաղաքականության, «The Complete Idiot’s Guide to the Middle East Conflict» և այլ գրքերի ու հրապարակումների հեղինակ է[2][3][4]։
Գրադարանի կայքի առաջին անվանումը եղել է «The Jewish Student Online Research Center» (JSOURCE-ը հրեա ուսանողների ուսումնասիրությունների օնլայն կենտրոն է)[5]։
Նրա կայքի համաձայն՝ «Հրեական վիրտուալ գրադարանում» կարելի է բացառիկ նյութեր գտնել հրեա ժողովրդի և Իսրայելի պատմության և մշակույթի, ամերիկա-իսրայելական համատեղ նախագծերի, Հոլոքոստի ժամանակ ԱՄՆ քաղաքականության և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ[6], այն բանի հաշվին, որ նրա հեղինակները հասանելություն ունեն նմանատիպ տասնյակ տվյալների բազաների, ինչպիսիք են Կոնգրեսի գրադարանը Հակադիֆամացիոն լիգան, Ամերիկյան հրեական պատմական միությունը, Սիմոն Վիզանթելի կենտրոնը, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, Իսրայելի վարչապետի գրասենյակը և ուրիշներ[1]։
Գրադարանը ներառում է ավելի քան 13 000 հոդված և 8000 լուսանկար և քարտեզ հրեաների պատմության, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ նրա փոխհարաբերությունների, հուդդայականության, հակասեմականության մասին[7]։ Այնտեղ կարելի է գտնել Թանախի ամբողջական տեքստը[8]։
Գրադարանի առանձին բաժին է «Առասպելներ և փաստեր» բաժինը՝ նվիրված արաբա-իսրայելական հակամարտությանը՝ Միտչել Բարդի խմբագրությամբ, հասանելի մի քանի լեզվով, այդ թվում՝ ռուսերեն[9]։
Ջոն Ջագերը ԱՄՆ-ի ակադեմիական գրադարանների ասոցացիայի կողմից հրատարակված հոդվածում գրում է, որ «իր առաջին իսկ այցելության ժամանակ, այս գրադարանը կենդանի հանրագիտարանի տպավորություն է գործում, ավելին, քան որևէ այլ բան»։ Նա մատնանշում է տարբեր թեմաներով նյութերի լուսավորության, կապի և ներկայացման խորությունը[10]։
Քերեն Էվանսը (Ինդիանա նահանգի համալսարան) մատնանշում է կայքում ներկայացված նյութերի բազմաբովանդակությունը, «դրանց համակարգվածությունը և դրանց հասանելության պարզությունը»[2]։
PBS կայքը JVL-ը ներկայացնում է որպես համապարփակ հրեական առցանց գրադարան, որը նկարագրում է հակասեմիտիզմից մինչև սիոնիզմ թեմաների շրջանակը՝ հատուկ նշելով «Vital Statistics» բաժինը որպես «սպառիչ և դրանում ներկայացված տվյալները համեմատելու հնարավորություն ընձեռող»[11]։ JVL նյութերը ակտիվ մեջբերվում են ԶԼՄ-ներում, մասնավորապես՝ CNN-ում[12], New York Times-ում[13], BBC-ում[14], CBS News-ում[15],Fox News Channel-ում[16][17], Լոս Անջելես Թայմսում[18], USA Today[19], Business Week[20][21] և Բլումբերգ[1]։ Այն նաև ակտիվորեն մեջբերվում է այնպիսի ակադեմիական աղբյուրների կողմից, ինչպիսիք են Փենսիլվանիայի համալսարանը[22],Միչիգանի պետական համալսարան[23], Վաշինգտոնի համալսարանում[24][25], Դելավերի համալսարանում[26] և ուրիշներ։
JVL նշվում է որպես
{{cite web}}
: Invalid |url-status=да
(օգնություն))
{{cite web}}
: Invalid |url-status=404
(օգնություն)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
{{cite web}}
: Invalid |url-status=404
(օգնություն)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
{{cite web}}
: Invalid |url-status=404
(օգնություն)
{{cite web}}
: Invalid |url-status=404
(օգնություն)
{{cite web}}
: Invalid |url-status=404
(օգնություն)