Ձեռագիր MS 7117 | |
---|---|
![]() | |
Տեսակ | ձեռագիր |
Գրիչ | Անհայտ |
Ծաղկող | Թովմա Մեծոփեցի |
Տարեթիվ | 1442 |
Վայր | Վան, Արևմտյան Հայաստան |
Համար | MS 7117 |
Լեզու | հայերեն, հունարեն, լատիներեն, սիրիերեն, վրացերեն և ղպտիերեն |
Ժողովածու | Մատենադարան |
Ձեռագիր MS 7117 (անգլ.՝ Matenadaran MS 7117), Մատենադարանում պահվող ձեռագիր է, որը կազմված է ջատագովական տեքստերից, ինչպես նաև հայերեն, հունարեն, լատիներեն, սիրիերեն, վրացերեն, ղպտիերեն և աղվաներեն այբուբենների գրերի ձեռագիր օրինակներից[1]։ Հայտնի է նրանով, որ ներառում է հայերեն տառերով տառադարձված քրդերեն գրված հին ձեռագրերի մեծ մասը[2]։
Գրվել է մոտավորապես 1442 թվականին Արճեշ քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սուրբ Աստվածածին վանքում,Մեծոպավանքի դպրոցում։ Գրվել է Կիրակոս Վիրապ (1441-1443) հայոց կաթողիկոսի կողմից, Ղրիմից բերված ձեռագրի օրինակի հիման վրա Թովմա Մեծոփեցու խնդրանքով[3]։
Աղվանական գիրը ձեռագրում հայտնաբերել է Իլիա Աբուլաձեն 1937 թվականի սեպտեմբերի 28[4]։ Մեկ այլ վրացի լեզվաբան՝ Ակակի Շանիձեն, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարեց և եկավ այն եզրակացության, որ գիրը շատ նման է ուտիերենի հնչյունաբանությանը[5]։ Այս ցուցակի մեկ այլ օրինակ լույս է տեսել 1956 թվականին, և մանրամասները հրապարակեց Հ. Քուրդյանը[6]։
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)