Ղարատիկին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Երզնկա քաղաքի մոտ։
Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության մեծ մասը զոհվել է թուրքերի ձեռքով։
1872-1873 թվականներին ուներ 15 տուն հայ, 13 տուն քուրդ բնակիչ։ 1914 թվականին ուներ 70 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էին։
Ղարատիկինն ուներ Ս. Հրեշտակապետ անունով եկեղեցի, որը կառուցված էր 1255 թվականին։
Ս. Հրեշտակապետ անունով եկեղեցուն կից գործում էր վարժարան, որը գործում էր մինչև 1915 թվականն և ուներ 14 աշակերտ[2]։