Մալադո Կաբա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 22, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրովիա, Լիբերիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Finance of Guinea? |
![]() |
Մալադո Կաբան (մարտի 22, 1971, Մոնրովիա, Լիբերիա), գվինեացի տնտեսագետ և Գվինեայի էկոնոմիկայի և ֆինանսների առաջին կին նախարարը։ Նա ծառայել է 2016 թվականի հունվարից մինչև 2018 թվականի մայիսը[1]։
Մալադո Կաբան ծնվել է 1971 թվականի մարտի 22-ին Մոնտսերադո երկրամասի Մոնրովիա քաղաքում, Լիբերիա։ Նա և իր ծնողները տեղափոխվեցին Ֆրանսիա երբ նա 3 ամսական էր։
Մանկությունն ու պատանեկությունը նա անցկացրել է Փարիզում և արվարձաններում։ Կաբան հաճախել է Փարիզի Օնորե դը Բալզակ ավագ դպրոցը, որտեղ ավարտել է բակալավրիատը 1989 թվականին[2][3]։ Նա ավարտել է Փարիզի Նանթերի համալսարանը 1994 թվականին՝ ստանալով գիտական աստիճան զարգացման տնտեսագիտության մեջ, իսկ 1994 թվականին գիտական աստիճան ստացել է միջազգային տնտեսագիտության մեջ[4]։ Նա նաև ունի Գյոթեի ինստիտուտի կողմից վկայական՝ որպես գերմաներենի մասնագետ։
Կաբան պրակտիկա է անցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում[5] նախքան Գվինեայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում խորհրդական աշխատելը 1996-ից մինչև 1999 թվականը[4]։ Նա աշխատել է զարգացման մի քանի նախագծերի վրա Եվրոպական միության հետ և վերահսկել է Եվրոպական միության ու Հարավային Աֆրիկայի գործընկերության վերլուծությունը՝ կապված մակրոտնտեսական և բյուջետային թափանցիկության հետ[4]։
2014 թվականին Կաբան դարձավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի Աֆրիկայի կառավարման նախաձեռնության ղեկավարը[4]։
Կաբան ֆինանսների նախարար է նշանակվել 2016 թվականի հունվարի 6-ին նախագահ Ալֆա Կոնդեի կողմից՝ դառնալով առաջին կինը այդ պաշտոնում և վարչապետի նստավայրում նշանակված յոթ կանանցից մեկը[4][6]։
2020 թվականին Մալադո Կաբան առաջադրվել է միանալու Էլեն Ջոնսոն Սըրլիֆի Կանանց և Զարգացման Նախագահական Կենտրոնի «Ամուջայի առաջնորդների անդրանիկ դասին, 2020 թվականի դասընթացին», որը ստեղծվել է նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆի կողմից։ Ամուջայի նախաձեռնության տեսլականը Աֆրիկայում հասարակական ղեկավարության կանանց համար լանդշաֆտի փոփոխությունն է[7]։
2022 թվականի մայիսին Մալադո Կաբան նշանակվեց Աֆրիկյան զարգացման բանկի (AfDB) գենդերային, կանանց և քաղաքացիական հասարակության վարչության տնօրեն։ Նրա պաշտոնում նշանակվելն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 16-ից[8]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալադո Կաբա» հոդվածին։ |