Մահթաբ Սերվատի

Մահթաբ Սերվատի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22, 1992(1992-01-22) (32 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունդերասանուհի

Մահթաբ Սերվատի (անգլ.՝ Mahtab Servati, պարս.՝ مهتاب ثروتی,հունվարի 22, 1992(1992-01-22), Թեհրան, Իրան), իրանցի դերասանուհի[1][2][3]։

Նա առավել հայտնի է դարձել Չարություն գոյություն չունի (անգլ.՝ There Is No Evil, 2020) ֆիլմում իր դերով, որը Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է Ոսկե արջ մրցանակին[4][5]:

Սերվատիին հետագայում ճանաչում և ժողովրդականություն է բերել իր՝ Մի անգամ Իրանում (անգլ.՝ Once Upon a Time in Iran, 2021–2022) և Թարգմանիչը (անգլ.՝ The Translator, 2023) ֆիլմերում ստանձնած դերերը։

Վաղ կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահթաբ Սերվաթին ծնվել է 1992 թվականի հունվարի 22-ին Իրանի Թեհրան քաղաքում[6]:

Նա սկզբում սովորել է լուսանկարչություն, բայց հետագայում թողել է այն «հետաքրքրության բացակայության» պատճառով։ Լուսանկարչական գործունեությունը մեծ մասամբ ծավալել է թատրոնի և կուլիսային լուսանկարչության ոլորտում[7]։

Նա լուսանկարիչ է աշխատել Ռուհոլլահ հեռուստասերիալում, Իմ մռայլ թիթեռնիկները հիանալի գարնանային առավոտում (անգլ.՝ My Gloomy Butterflies in a Wonderful Spring Morning) թատրոնում և Վերջին շշուկը (անգլ.՝ The Last Whisper) հեռուստաֆիլմում (բոլորը՝ 2013 թվականին)[8][9]։

Նա դերասանության նկատմամբ հետաքրքրություն է ձեռք բերել Սաջադ Աֆշարյանի Իմ մռայլ թիթեռնիկները հիանալի գարնանային առավոտում պիեսում՝ դերասանուհի Անալի Շակուրիի խաղի շնորհիվ[10]։

Ներկայացումը տեսնելուց հետո Սերվատին մեկ տարի հաճախել է Սաջադ Աֆշարյանի սեմինարներին, իսկ հետո բեմ բարձրացել՝ 2014 թվականին առաջին անգամ ելույթ ունենալով[11]։

2014–2019 - Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվատին իր դերասանական կարիերան սկսել է Սաջադ Աֆշարյանի՝ Իրան ընդդեմ Ավստրալիա (անգլ.՝ Iran VS Australia) պիեսում, որը ներկայացվել է 2014 թվականի օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 6-ը (նա նաև համարվում էր այս պիեսի համահեղինակ)[12]:

Հետագայում նա խաղացել է Հոսեյն Հեյդարիպուրի Ի՞նչ է անում Ադել Ֆերդուսիփուրը (անգլ.՝ What is Adel Ferdowsipour doing!) պիեսում՝ 2015 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 22-ը: Պիեսը բաղկացած է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է ընտանիքի երեք անդամներից մեկին: Այստեղ Սերվատին հանդես է եկել գլխավոր դերում՝ կատարելով դստեր դերը, որն ամուսնացած էր և ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ[13]:

Սերվաթին աշխատել է որպես լուսանկարիչ ռեժիսոր Ամիր Ահմադ Անսարիի Նվերը (անգլ.՝ The Gift) ֆիլմում (2015)[14]:

Նա իր հեռուսատեսային դեբյուտը սկսել է 2015 թվականի IRIB TV2-ի նկարահանած Կիմիա ռազմական սերիալում, որտեղ նա մարմնավորել է Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Կիմիայի (Մեհրավե Շարիֆինիայի մարմնավորած կերպարի) լավագույն ընկերուհու՝ Սալմայի կերպարը, որը հղի աղջիկ էր: Սալմայի դերի համար Սերվատին սովորել է Խուզեստանի բարբառը։ Սերիալը երկրորդ ամենաերկարատև իրանական հեռուստասերիալն է Կետերը (անգլ.՝ The Dots, 2003) սերիալից հետո[15]։

Չնայած քննադատների հակասական արձագանքներին՝ սերիալը դարձել է իրանական հեռուստատեսության պատմության ամենաբարձր վարկանիշ ունեցող դրամաներից մեկը: Կիմիան ստացել է 4 Հաֆեզ մրցանակի տարբեր անվանակարգեր, այդ թվում՝ «Լավագույն հեռուստասերիալ» և «Լավագույն սցենար» անվանակարգերը։ Մահբաթը նկարագարել է իր առաջին փորձառությունը որպես «վատ»՝ տեսախցիկի առջև դերասանական գիտելիքների բացակայության պատճառով[16]:

Նա աշխատել է որպես գլխավոր լուսանկարիչ 2016 թվականի Խոդաբաս (անգլ.՝ Khodabas) պիեսում[17]:

Սերվատին նկարահանվել է Ֆաթեմեհ Դադմանի Բուժքույրեր (անգլ.՝ Nurses, 2016) բժշկական հեռուստասերիալում, որի ռեժիսորն Ալիռեզա Աֆխամին է: Սերիալը S like Series Awards-ում վաստակել է երեք անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն հեռուստասերիալ»[18]:

Սերվատին նկարահանվել ռեժիսոր Սաիդ Սոլթանիի Խաղաղության որոնումներում (անգլ.՝ In Search of Peace, 2017) դրամատիկ սերիալում` Սառա Սարիի դերում։ Սերիալը 18-րդ Հաֆեզ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Լավագույն սցենար» անվանակարգ[19][20]։

2017 թվականին նա նկարահանվել է Ռանա Ազադիվարի և Ամիր Աղայիի կողքին Գաղտնիություն (անգլ.՝ Privacy) առեղծվածային դրամայում՝ Դորսա անունով դեռահաս աղջկա կերպարում, որին իր նախկին ընկերն անընդհատ հետապնդում և սպառնում է[21]:

Սերվատին ավելի ուշ բեմ է բարձրացել՝ 2018 թվականի մայիսի 2-ից 18-ը կրկին հանդես գալով Հասան Մաջունիի Միջադեպ Մետրանպաժի հետ պիեսում[22]։

2018 թվականին Սերվատին նկարահանվել է երկու ֆիլմում՝ Պաստարիոնի և Անանունություն։ Երկու ֆիլմերն էլ հակասական արձագանքներ են ստացել։

  • Պաստարիոնի սիրային կոմեդիայում նա Գոհար Խեյրանդիշի կողքին խաղացել է Ֆերեշթեհ Թորաբիի դերում՝ խոհարար, որը սիրահարվում է իր շեֆին[23]:
  • Անանունություն քրեական դրամայում նա նկարահանվել է Բարան Քոսարիի և Հասան Մաջունիի կողքին[24]։

2019 թվականին նա նկարահանվել է իր առաջին կարճամետրաժ Մի մոռացիր այսօր (անգլ.՝ Don't Forget Today) ֆիլմում` հանդես գալով գլխավոր կին դերակատարում։ Ֆիլմում նա և իր ամուսինը՝ Ռեզան (Պեդրամ Շարիֆի դերը) գնում են հիվանդանոց՝ աբորտից առաջ ստուգման համար[25]։

Սերվատին իր առաջին գլխավոր դերը ստանձնել է գեղարվեստական ​​ֆիլմում Բեհզադ Խոդսվեյսիի Ձմեռվա դուստրերը (անգլ.՝ Daughters of Winter, 2019) ֆիլմում, որտեղ նկարահանվել է Նիլուֆարի՝ բանվոր դասակարգից մի աղջկա դերում: Ֆիլմը վերաբերում է օրգանների նվիրատվության թեմային[26]:

Հետագայում նա նկարահանվել է ևս երկու կարճամետրաժ ֆիլմերում՝ Մանուշակագույնի ստվեր (անգլ.՝ Shadow of Purple) և Ա-օրտա (երկուսն էլ՝ 2019 թվականին)[27][28]։

Սերվատին նկարահանվել է Ոզնին (անգլ.՝ Hedgehog) կատակերգությունում, որի ռեժիսորն է Մասթանե Մոհաջերը: Նկարահանումները սկսվել են 2019 թվականի հոկտեմբերին, սակայն այն հետաձգվել է COVID-19 համաvարակի պատճառով։ Նկարահանումները ավարտվել են 2020 թվականի հուլիսի 17-ին[29][30]։

Նա խաղացել է Նավիդ Մեմարի Կաթի փոշի (անգլ.՝ Powdered Milk) պիեսում՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի հունվարի 25-ը[31]։

2020 - Բեկումնային փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարին Սերվատին խաղացել է Ռամին Աքբարիի մենախոսական թատրոնում 6 ամիս պրակտիկայից հետո՝ ընդամենը 2 շոուով: Նա նկարագրում է շոուները իր երբևէ «ամենագոհացուցիչ» դերասանական փորձը[32]:

Սերվատին նկարահանվել է Մոհամմադ Ռասուլոֆի Չարը գոյություն չունի (2020) ֆիլմում՝ Նանայի դերում, որի պրեմիերան կայացել է Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմը համընդհանուր գնահատականի է արժանացել և արժանացել Ոսկե արջ մրցանակին[33]։ Սերվատիի կերպարը՝ Նանան, որը հայտնվում է ֆիլմի երրորդ դրվագում, գյուղացի աղջիկ է, որը կապ ուներ իրենց գյուղի ուսուցչի հետ, իսկ վերջինս մահապատժի է ենթարկվել իր տարբեր հավատալիքների պատճառով[34][35]:

2020 թվականի ապրիլին նա նկարահանվել է ռեժիսոր Հադի Մողադամդուստի նկարահանած ռազմական հեռուստասերիալում՝ Մինա Մոաֆիի դերում՝ երեք տարի անց վերադառնալով փոքր էկրան[36]։

Սերվատին նկարահանվել է Մեհրան Մահդավյանի Պարվա դրամատիկական ֆիլմում, որը մասնակցել է Իսպանիայի Լեյդա միջազգային 11-րդ կինոփառատոնի «Սինեմա Դել Մոն» բաժնում 2020 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 8-ը[37]:

2021–2022 - Լայն ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Սերվատին նկարահանվել է վեբ-սերիալում, երկու գեղարվեստական ​​և երեք կարճամետրաժ ֆիլմերում։

Ռեժիսոր Բաբակ Բահրամ Բեյգիի Օրվա վերջում (անգլ.՝ At the End of the Day) դրամատիկ գեղարվեստական ​​ֆիլմում նա նկարահանվել է Հանիե Թավասոլիի և Շաբնամ Մողադդամիի կողքին: Նկարահանումները սկսվել են 2021 թվականի հունիսին և ավարտվել հաջորդ ամսին։ Ֆիլմը դեռևս չի ներկայացվել հանրությանը[38]։

Ռեժիսոր Միլադ Մանսուրի Կուլբարֆ (անգլ.՝ Kulbarf) դրամատիկ գեղարվեստական ​​ֆիլմում նա նկարահանվել է որպես քուրդ աղջիկ և ստիպված է եղել սովորել քրդերենի բարբառներից մեկը՝ կոլբար աղջկա դերի համար[39]:

Օրվա վերապրող (անգլ.՝ Survivor of the Day) առաջին կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ռասուլ Սադր Ամելիի կողմից, իսկ ռեժիսորը եղել է նրա որդին՝ Մոհամմադռեզա Սադր Ամելին:

Երկրորդ կարճամետրաժ՝ ռեժիսոր Մոսթաֆա Սոլեյմանիի Պարտեզ (անգլ.՝ Garden) ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 38-րդ միջազգային փառատոնում, Սերվատին հանդես է եկել փախած աղջկա դերում, որն օգնություն է խնդրում ծերունուց (Էսմայիլ Մեհրաբիից)[40][41]:

Երրորդ կարճամետրաժ Մթության քաղցր համը (անգլ.՝ Sweet Taste of Darkness) ֆիլմում, Սերվատին տանում է տխուր և ընկճված երիտասարդ մոր դեր, որի յոթամյա որդին նույնանում է Բեթմենի կերպարի հետ և խրախուսում իր ընկերներին ռիսկային գործողություններ կատարել[42][43]։ Այս ներկայացման համար Սերվատին արժանացել է իր առաջին՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում FFTG մրցանակաբաշխության ժամանակ` 2021 թվականին[44]։

Նա նկարահանվել է «Մի անգամ Իրանում» ռոմանտիկ պատմական դրամատիկական սերիալում, որի ռեժիսորն է Թինա Պաքրավան: Սերվատին լայն ճանաչում և ժողովրդականություն է ձեռք բերել Մարիի դերի շնորհիվ՝ իրանա-գերմանացի նկարչուհի, ում գերմանացի մայրը աքսորվել է Սիբիր խորհրդային զորքերի կողմից 1941 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-խորհրդային ներխուժումից հետո: Սերիալը արժանացավ քննադատների գնահատանքի և լայնորեն գովասանքի արժանացավ իր կատարումների համար [8][9][10]:

2022 թվականին Սերվատին նկարահանվել է Ռեժիսոր Սաիդե Դալիրեանի «Մոխիր» կարճամետրաժ ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կանբերայի 26-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում[11]:

Սերվատին նկարահանվել է Ֆերեշթեի դերում՝ 2022 թվականի «Քաղաքը» առեղծվածային դրամայի ֆիլմում Սաեդ Սոհեյլիի կողքին, ռեժիսոր Ալի Հազրաթիի [12] : Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Ֆաջր 40-րդ կինոփառատոնում և արժանացավ 3 անվանակարգերի։[13]

Թեև ֆիլմը հակասական արձագանքների է արժանացել, սակայն քննադատները բարձր են գնահատել Սերվատիի խաղը։ Ֆիլիմոյի Քամալ Պուրկավեհը Սերվատիի կատարումը անվանեց «ուշադրության արժանի» և նրա կատարումը թվարկեց որպես ֆիլմի լավագույն 3 բաները[14]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվատին ապրում է ծնողների հետ։ Ունի եղբայր (Ամիր) և քույր (Նեգին)[45]։

Շաբ-Է-Յալդա տոնը համարում է իր սիրելի տոնը[46]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Նոթեր Հղում
2016 Born in 1987 Նիմայի կինը Մաջիդ Թավաքոլի [47]
2017 Privacy Դորսա Ահմադ Մոազեմի [48]
2018 Pastarioni Ֆերեշթեհ Թորաբի Սոհեյլ Մոաֆաղ [49]
Anonymity Մոնա Ալիռեզա Սամադի [50]
2019 Don't Forget Today Կինը Ահմադ Մոնաջեմի Կարճամետրաժ ֆիլմ [51]
Daughters of Winter Նիլուֆար Բեհզադ Խոդավեյսի [52]
Shadow of Purple Նասիմ Սահրաի Սոգոլ Խալեղի Կարճամետրաժ ֆիլմ [53]
A-orta Սաիդ Զարեյ Կարճամետրաժ ֆիլմ [54]
2020 There Is No Evil Նանա Մոհամմադ Ռասուլոֆ [55]
Parva Մեհրան Մահդավյան [56]
2021 Kulbarf Չենուր Միլադ Մանսուրի [57]
Survivor of the Day Մոհամմադ Ռեզա Սադրամելի Կարճամետրաժ ֆիլմ [58]
Garden Մոստաֆա Սոլեյմանի Կարճամետրաժ ֆիլմ [59]
Sweet Taste of Darkness Մայրը Միտրա Ռաիսմոհամմադի Կարճամետրաժ ֆիլմ
2022 Ashes Սաիդէ Դալիրեան Կարճամետրաժ ֆիլմ
The Town Ալի Հազրաթի [60]
2023 Hook Մահուր Հոսեյն Ռիգի [61]
Hedgehog Մաստանե Մոհաջեր [62]
2024 Nowruz Սոհեյլ Մովաֆաղ [63]
Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Նոթեր Հարթակ Հղում
2021–2022 Once Upon a Time in Iran Մարի Թինա Պաքրավան Հիմնական դերակատար - 15 էպիզոդ Նամավա [64]
2023 The Translator Ղազալեհ Սաֆավի Բահրամ Թավաքոլ Հիմնական դեր - 13 էպիզոդ [65]
2023–2024 Accomplice Նասրին Նազեմի Մազիար Միրի Հիմնական դերը - մինի սերիալներ [66]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Հարթակ Հղում
2015–2016 Kimia Սալմա Ջավադ Աֆշար IRIB TV2 [67]
2017 Nurses Ֆաթեմեհ Դադման Ալիռեզա Աֆխամի IRIB TV1 [68]
In Search of Peace Սառա Սարի Սաիդ Սոլթանի IRIB TV5 [69]
2020 Soldier Մինա Մոաֆի Հադի Մոգադամդուստ IRIB TV3 [70]

Լուսանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Ռեժիսոր Նոթեր Հղում
2013 Rouhollah Rama Ghavidel Հեռուստասերիալ [71]
My Gloomy Butterflies in a Wonderful Spring Morning Սոգոլ Ղալաթյան Թատրոն [72]
The Last Whisper Սաջադ Շահրիարի Հեռուստաֆիլմ [73]
2015 The Gift Ամիր Ահմադ Անսարի Հեռուստասերիալ [74]
2016 Khodabas Ջավադ Խորշահ, Սալեհ Ալավիզադե Թատրոն [75]
Year Title Դրամատուրգ Ռեժիսոր Բեմ Հղոմ
2014 Iran VS Australia Իլիա Թահմատնի [76] Սաջադ Աֆշարյան Արասբարան մշակութային կենտրոն [77]
2015 What Is Adel Ferdowsipour Doing! Սագար Խաջե Ամիրի Hossein Heydaripour Նիավարան մշակույթի կենտրոն [78]
2016 A Few Slips on the Edge of the Heads of a Twisted Position Ալիռեզա Աջալի Համուն թատրոն [79]
2017 Incident with a Metranpazh Ալեքսանդր Վամպիլով Հասսան Մաջունի Սեփանդ թատրոն [80]
2018 Շահրզադի թատերական համալիր [81]
2019–2020 Powdered Milk Վավիդ Մեմար Iranshahr Theater [82]
2020 Stipulation Number Two Ռամին Աքբարի RooBeRoo Առանձնատուն [83]
2024 New Jeresy Սալեհ Ալավի Զադե Սաիդ Դաշտի Մալեկ թատրոն

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակաբաշխության անվանումը, ներկայացման տարին, անվանակարգը, մրցանակի հավակնորդը և անվանակարգի արդյունքը.
Մրցանակ Տարի Կատեգորիա Առաջադրված աշխատանք Արդյունք Հղում
FFTG Awards 2021 Best Actress Մթության քաղցր համը (անգլ.՝ Sweet Taste of Darkness) Առաջադրված [84]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «بیوگرافی مهتاب ثروتی + عکسهای اینستاگرام و زندگی شخصی». سبزمدیا (պարսկերեն). 2020-04-19. Վերցված է 2021-09-24-ին.
  2. «بیوگرافی مهتاب ثروتی؛ از عکاسی تا بازیگری با ناگفته‌ها» (պարսկերեն). 2021-08-22. Վերցված է 2021-09-24-ին.
  3. «بیوگرافی مهتاب ثروتی، بازیگر محبوب سینما + تصاویر». پایگاه خبری شما نیوز (պարսկերեն). Վերցված է 2021-09-24-ին.
  4. Meza, Ed (2020-02-29). «'There Is No Evil' Wins Golden Bear at Berlin Film Festival». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-09-24-ին.
  5. «Berlin International Film Festival: Iranian film about executions wins top prize». BBC News (բրիտանական անգլերեն). 2020-02-29. Վերցված է 2021-09-24-ին.
  6. «Namava». www.namava.ir. Վերցված է 2023-03-03-ին.
  7. hamkar7 (2023-02-08). «بیوگرافی کامل مهتاب ثروتی بازیگر و همسرش + عکس های جدید». مجله اینترنتی حرف تازه (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «بیوگرافی مهتاب ثروتی و همسرش |بررسی آثار +تصاویر خاص». تانما (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  9. ««آخرین زمزمه» فیلم تلویزیونی نوروز شبکه دو- اخبار فرهنگی تسنیم | Tasnim». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  10. hamkar7 (2023-02-08). «بیوگرافی کامل مهتاب ثروتی بازیگر و همسرش + عکس های جدید». مجله اینترنتی حرف تازه (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. hamkar7 (2023-02-08). «بیوگرافی کامل مهتاب ثروتی بازیگر و همسرش + عکس های جدید». مجله اینترنتی حرف تازه (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. «تیوال نمایش ایران استرالیا». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին.
  13. «تیوال نمایش چه میکنه این عادل فردوسی پور». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին.
  14. reza (2021-02-10). «فیلم هدیه | اسامی و بیوگرافی بازیگران فیلم هدیه به همراه عکس های جدید». مجله اینترنتی حرف تازه (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  15. «ساعت و زمان پخش سریال کیمیا از شبکه آی فیلم». پایگاه خبری شما نیوز (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  16. «شانزدهمین دوره جشن حافظ (سال ۱۳۹۵) - جشن حافظ» (պարսկերեն). 2016. Վերցված է 2023-03-03-ին.
  17. «تیوال نمایش خدابس». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին.
  18. «سریال پرستاران از امشب روی آنتن شبکه یک +عکس». jamejamonline.ir (պարսկերեն). 2016. Վերցված է 2023-03-03-ին.
  19. «بازدید مدیر شبکه تهران از سریالی با بازی مهدی هاشمی و داریوش فرهنگ». ایسنا (պարսկերեն). 2017-03-11. Վերցված է 2023-03-03-ին.
  20. «هجدهمین دوره جشن حافظ (سال ۱۳۹۷) - جشن حافظ» (պարսկերեն). 2017. Վերցված է 2023-03-03-ին.
  21. «حریم شخصی». فیلیمو (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  22. «تیوال نمایش ماجرای مترانپاژ». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին.
  23. پاستاریونی (պարսկերեն), Վերցված է 2023-03-03-ին
  24. «نقد و بررسی فیلم سینمایی بی نامی اثر علیرضا صمدی | سلام‌سینما». www.salamcinama.ir. Վերցված է 2023-03-03-ին.
  25. «فیلم کوتاه امروزُ یادت نره دیدئو dideo». dideo - search and watch ultimate video (անգլերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  26. «فیلم دختران زمستان (1397) | بازیگران+عکس‌ها | سلام‌سینما». www.salamcinama.ir. Վերցված է 2023-03-03-ին.
  27. «سایه ارغوان». فیلیمو (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  28. فیدان (2019-09-15). «دو جایزه و پانزده حضور بین‌المللی برای فیلم‌های کوتاه ایرانی فیدان | وب‌سایت تخصصی فیلم کوتاه». فیدان | وب‌سایت تخصصی فیلم کوتاه (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  29. «اتمام فیلمبرداری "جوجه تیغی" - ایسنا». www.isna.ir. Վերցված է 2023-03-03-ին.
  30. «فیلمبرداری «جوجه تیغی» به اتمام رسید/ اولین فیلم از مستانه مهاجر». خبرگزاری مهر | اخبار ایران و جهان | Mehr News Agency (պարսկերեն). 2020-07-17. Վերցված է 2023-03-03-ին.
  31. «تیوال نمایش شیر خشک». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին.
  32. «چه کسی صندلی را جابه‌جا کرده است؟». اَنتِگره (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  33. «Berlin International Film Festival: Iranian film about executions wins top prize». BBC News (բրիտանական անգլերեն). 2020-02-29. Վերցված է 2023-03-03-ին.
  34. «There Is No Evil review – passionate plea against Iran's soul-poisoning executions | Movies | The Guardian». amp.theguardian.com. Վերցված է 2023-03-03-ին.
  35. «There Is No Evil review – devastating everyday tales of life under Iran's brutal regime | World cinema | The Guardian». amp.theguardian.com. Վերցված է 2023-03-03-ին.
  36. «مشهد ایستگاه پایانی سریال "سرباز" + عکس‌های جدید- اخبار رادیو و تل - اخبار فرهنگی تسنیم | Tasnim». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  37. «Spain's Lleida Film Festival to host Iranian 'Parva'». Mehr News Agency (անգլերեն). 2020-10-21. Վերցված է 2023-03-03-ին.
  38. Behnegarsoft.com (2021-06-28). «هانیه توسلی بازیگر «چهره به چهره» شد | سینماایده‌آل». سینماایده‌آل | پایگاه خبری تحلیلی سینماایده‌آل (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  39. ««کولبرف»، دو جایزه از جشنواره وی‌آی‌زد بلغارستان دریافت کرد». خبرآنلاین (պարսկերեն). 2021-06-06. Վերցված է 2023-03-03-ին.
  40. http://www.nsun.net, n s u n |. «تیوال فیلم کوتاه حیاط». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  41. «راه‌یابی فیلم کوتاه». کمپانی بین المللی RAW (պարսկերեն). 2022-05-19. Վերցված է 2023-03-03-ին.
  42. ««طعم شیرین تاریکی» در جشنواره اماراتی | سینما خانه | پایگاه خبری سینما، تئاتر و تلویزیون». سینما خانه | پایگاه خبری سینما، تئاتر و تلویزیون | اخبار سینما، تئاتر و تلویزیون (պարսկերեն). 2021-10-12. Վերցված է 2023-03-03-ին.
  43. «SWEET TASTE OF DARKNESS from MITRA RAEESMOHAMMADI – KIDS FIRST! Reviews and Videos». www.kidsfirst.org. Վերցված է 2023-03-03-ին.
  44. «FFTG Awards Film Fest 2021 Official Winners». FFTG Awards (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  45. «بیوگرافی مهتاب ثروتی بازیگر و همسرش + زندگینامه». نم نمک (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  46. Mahtab Servati | عکاسی برایم هیجانی که فکر میکردم را نداشت (անգլերեն), Վերցված է 2023-03-03-ին
  47. «نگاهی به فیلم متولد 65» (պարսկերեն). Վերցված է 2022-01-18-ին.
  48. MovieMag. «نقد و بررسی فیلم حریم شخصی». moviemag.ir (պարսկերեն). Վերցված է 2022-01-18-ին.
  49. «مهتاب ثروتی در اکران مردمی فیلم پاستاریونی (3 عکس)». عکسیاتو | عکس بازیگران (պարսկերեն). 2018-12-29. Վերցված է 2022-01-18-ին.
  50. «معرفی فیلم بی نامی». saednews.com (պարսկերեն). 2021-08-23. Վերցված է 2022-01-18-ին.
  51. «بیوگرافی مهتاب ثروتی | عکس ها و بیوگرافی مهتاب ثروتی بازیگر سریال خاتون». سینمای ایران و جهان (պարսկերեն). 2021-09-02. Վերցված է 2022-01-18-ին.
  52. «فیلم سینمایی دختران زمستان | Daughters of winter». filcin.com | فیلسین (պարսկերեն). Վերցված է 2021-09-24-ին.
  53. «آخرین وضعیت ساخت فیلم «سایه ارغوان»». پايگاه خبری افکارنيوز (պարսկերեն). Վերցված է 2022-01-18-ին.
  54. «مهتاب ثروتی - آئورت • آئورت عنوان... 2019-08-05-19-33-12 | منظوم». Manzoom (պարսկերեն). Վերցված է 2022-01-18-ին.
  55. There Is No Evil (անգլերեն), Վերցված է 2021-11-26-ին
  56. «Visual Art – Festival Internacional de Cinema de Lleida» (իսպաներեն). Վերցված է 2021-09-24-ին.
  57. «Canada to host Iranian film "Kulbarf"». ISNA (անգլերեն). 2021-08-23. Վերցված է 2021-09-24-ին.
  58. «بیوگرافی مهتاب ثروتی + عکس های همسر و اطلاعاتی از زندگی شخصی و هنری». مجله تاپ‌ناز‌ (պարսկերեն). 2020-04-21. Վերցված է 2022-01-18-ին.
  59. «تیوال فیلم کوتاه حیاط». www.tiwall.com. Վերցված է 2022-01-18-ին.
  60. «ساعد سهیلی و مهتاب ثروتی در "شهرک"». هنر ام‌روز (պարսկերեն). Վերցված է 2021-09-24-ին.
  61. «رونمایی از فیلم‌ها با تصاویری مبهم و آغاز بلیت فروشی». فیلم‌نیوز (պարսկերեն). 2023-01-28. Վերցված է 2023-01-30-ին.
  62. «عکسهای بازیگران فیلم جوجه تیغی - مجله اینترنتی 2 روزه». مجله اینترنتی دو روزه. 2020-12-09. Վերցված է 2021-09-24-ին.
  63. «رونمایی از تصویر علی نصیریان در «نوروز»». ایسنا (պարսկերեն). 2024-01-10. Վերցված է 2024-01-15-ին.
  64. «بیوگرافی مهتاب ثروتی بازیگر نقش ماری سریال خاتون+ عکس-راهبرد معاصر». rahbordemoaser.ir. Վերցված է 2021-11-26-ին.
  65. «مهتاب ثروتی بازیگر «مترجم» شد». ایمنا (պարսկերեն). 2022-03-09. Վերցված է 2022-06-01-ին.
  66. زاده, زهرا رجبعلی (2023-11-12). «معرفی سریال شریک جرم | یک درام جنایی دیگر از سازندگان سریال خسوف!». پلازا (պարսկերեն). Վերցված է 2023-11-28-ին.
  67. Sadra. «بازیگر نقش سلما در سریال کیمیا». اسک 98 (պարսկերեն). Վերցված է 2021-09-24-ին.
  68. «بازیگران سریال پرستاران (ایرانی) + اسامی و بیوگرافی و دانلود همه قسمتها». ❤️ شبونه (պարսկերեն). 2019-12-11. Վերցված է 2021-09-24-ին.
  69. «مهتاب ثروتی در سریال در جستجوی ارامش». آریا پیکس (պարսկերեն). Վերցված է 2021-09-24-ին.
  70. «بیوگرافی کامل مهتاب ثروتی بازیگر نقش مینا در سریال سرباز». دوات آنلاین - پایگاه خبری و تحلیلی | DavatOnline News Agancy (պարսկերեն). Վերցված է 2021-09-24-ին.
  71. «بیوگرافی مهتاب ثروتی و همسرش |بررسی آثار +تصاویر خاص». تانما (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  72. http://www.nsun.net, n s u n |. «تیوال نمایش پروانه های غمگین من در یک صبح دل انگیز بهاری». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  73. ««آخرین زمزمه» فیلم تلویزیونی نوروز شبکه دو- اخبار فرهنگی تسنیم | Tasnim». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  74. reza (2021-02-10). «فیلم هدیه | اسامی و بیوگرافی بازیگران فیلم هدیه به همراه عکس های جدید». مجله اینترنتی حرف تازه (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  75. http://www.nsun.net, n s u n |. «تیوال نمایش خدابس». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  76. This play is written jointly by most of the cast and was a workshop project, Ilia Tahmatni is the designer of the work.
  77. http://www.nsun.net, n s u n |. «تیوال نمایش ایران استرالیا». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  78. http://www.nsun.net, n s u n |. «تیوال نمایش چه میکنه این عادل فردوسی پور». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  79. http://www.nsun.net, n s u n |. «تیوال نمایش چند تکه‌ی لغزان بر لبه‌ی سران یک وضعیت پیچان». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  80. http://www.nsun.net, n s u n |. «تیوال نمایش ماجرای مترانپاژ». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  81. http://www.nsun.net, n s u n |. «تیوال نمایش ماجرای مترانپاژ». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  82. http://www.nsun.net, n s u n |. «تیوال نمایش شیر خشک». www.tiwall.com. Վերցված է 2023-03-03-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  83. «چه کسی صندلی را جابه‌جا کرده است؟». اَنتِگره (պարսկերեն). Վերցված է 2023-03-03-ին.
  84. «Sweet Taste of Darkness». FFTG Awards (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-03-03-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]