Մահվան աշտարակ անգլ.՝ The Deadly Tower | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թեմա | Չարլզ Ուիթմեն |
Թվական | 1975 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Jerry Jameson? |
Դերակատարներ | Կուրտ Ռասել, John Forsythe?, Նեդ Բիթի, Pernell Roberts?, Քլիֆթոն Ջեյմս և Paul Carr? |
Օպերատոր | Մեթյու Ֆ. Լեոնետի |
Երաժշտություն | Don Ellis? |
Տևողություն | 100 րոպե |
«Մահվան աշտարակ» (անգլ.՝ The Deadly Tower 1975 թվականին ամերիկացի կինոռեժիսոր Ջերի Ջեյմսոնի նկարահանած հեռուստատեսային ֆիլմը, որտեղ գլխավոր դերի կատարմամբ հանդես է եկել Կուրտ Ռասելը։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա. Չարլզ Ջոզեֆ Ուիթմանը 1966 թվականի օգոստոսի 1-ին սպանել է 16 և վիրավորել 32 մարդու, մինչև ոստիկանները կարողացել են գնդակահարել նրան։
Չարլզ Ուիթմանը սովորում է Օսթինի Տեխասի համալսարանում։ Հաճախ տառապելով անտանելի գլխացավերից՝ ուսանողը դրանց նոպաների ժամանակ չի կարողանում հսկել իրեն և զսպել բռնություն գործադրելու տենչը։ Մի օր էլ, չդիմանալով, Չարլզը սպանում է կնոջն ու մորը, հավաքում զենք ու զինամթերք ու բարձրանում համալսարանի աշտարակը։ Այնտեղ դիրքավորված՝ նա սկսում է կրակել շարժվող ամեն բանի վրա և վիրավորում կամ սպանում է տասնյակ մարդկանց։
1976 թվականին սպա Ռամիրո Մարտինեսը հասավ արտադատական ոչ բաց կարգավորման[2][3] այն բանից հետո, երբ ֆիլմի պրոդյուսերներին դատի տվեց իր կնոջը բացասական, ռասիստական հատկանիշներով պատկերելու համար[4]։
Ուիթմենին սպանած ոստիկաններից մեկը՝ Հյուստոն ՄաքՔոյը, 1990 թվականին դատի տվեց ֆիլմի սեփականատերը համարվող Turner Broadcasting System-ին՝ պահանջելով $14 միլիոն ամերիկյան դոլար՝ որպես փոխհատուցում իրեն պատճառված հուզական սթրեսի և հեղինակությանը հասցված վնասի, հայտարարելով, որ ֆիլմում իբրև վախկոտ ներկայացվելու պատճառով ինքը ալկոհոլամոլ է դարձել ու հարգանքն ու արժանապատվությունը կորցրել[5]։
|