Մայր Սվեա (շվեդ.՝ oder Svea), Շվեդիայի ազգային կին անձնավորումը, շվեդ ժողովրդի ազգային խորհրդանիշերից։
Մայր Սվեան սովորաբար պատկերված է որպես հզոր կին-մարտիկ, վալկիիրա, որը ձեռքում հաճախ վահան ունի և կանգնած է առյուծի կողքին։ Սվեան կնոջ շվեդական անձանուն է, որը ծագում է շվեդացի ("Swedes") կամ շվեդ (svea) հին հոգնակի ձևից սեռական հոլովով։ Հոլովաձևն առկա է Svea rike-ում՝ հին շվեդերեն Sverige բառի թարգմանությունում․ Շվեդիայի շվեդերեն անվանումը։
Հանրաճանաչ կերպարը ստեղծել է շվեդ գրող Անդերս Լեյոնշտեդտը (1649–1725), երբ այն առաջին անգամ ներկայացրել է իր Svea Lycksaligheets Triumph (1672) բանաստեղծության մեջ[1]։
Որպես հայրենասիրական խորհրդանիշ՝ Մայր Սվենան լայն տարածում է գտել շվեդ բանաստեղծ Գունո Եվրելիուսի (1661–1709) Շվեդիայի թագավոր Կառլ XI-ին նվիրված Kunga Skald (1697) աշխատությունում։ Եվրելիոսն ավելի ուշ ազնվացվել է Դալշտերնա անունով[2]։
Մայր Շվեդիան հաճախակի որպես ազգային խորհրդանիշ հայտնվել է 19-րդ դարի շվեդական գրականության և մշակույթի մեջ։ Այն հայտնվել է շվեդական զանազան թղթադրամների վրա ավելի քան յոթանասուն տարի, ինչպես, օրինակ, 1890–1952 թվականներին տպագրված 5 կրոն թղթադրամի, ինչպես նաև 1954–1963 թվականներին տպագրված 5-կրոնանոց թղթադրամի վրա[3]։
Շվեդ երգչուհի Լենա Ֆիլիպսոնը և կոմպոզիտոր Տորգի Սյոդերբերգը գրել են Moder Swea երգը, որը ներկայացվել է Լենա Ֆիլիպսոնի 1995 թվականի ալբոմում[4]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մայր Սվեա կատեգորիայում։ |