Մայքլ Արրինգտոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Օրանժ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոց, Կլարեմոնտի ՄաքԿենի քոլեջ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ocean View High School? |
Մասնագիտություն | բլոգեր |
Michael Arrington Վիքիպահեստում |
Մայքլ Արրինգտոն (անգլ.՝ Michael Arrington, մարտի 13, 1970, Օրանժ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական ստարտափերին և ԱՄՆ-ի ու այլ երկրների տեխնոլոգիական նորություններին նվիրված TechCrunch բլոգի հիմնադիր և համահեղինակ։ Wired և «Ֆորբս» ամսագրերն Արրինգտոնին անվանեցին համացանցի ամենաազդեցիկ անձանցից մեկը[1][2]։
2008 թվականին Արրինգտոնը Time ամսագրի կողմից ճանաչվեց ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ողջ աշխարհում[3]։ Wired ամսագիրը նրան ներառեց նաև «համացանցային շատախոսներ»-ի ցանկում՝ նշելով նրա համակվածությունը Web 2.0-ով[4]։
Արրինգտոնը մեծացել է Հանտինգտոն-Բիչում (Կալիֆորնիա) և Սուրրեյ կոմսությունում (Անգլիա), սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում և տնտեսագետի որակավորմամբ ավարտել է Կլերմոն-Մակկենի քոլեջը։ 1995 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանի իրավունքի դպրոցը[5]։ Նա պրակտիկան անցել է O’Melveny & Myers-ում և Wilson Sonsini Goodrich & Rosati-ում՝ կորպորատիվ իրավունքի և արժեքավոր թղթերի ոլորտում[6]։
Արրինգտոնը լքեց իրավաբանական պրակտիկան և միացավ Real Names ստարտափին, որը տապալվեց 100 միլիոն դոլարը գերազանցելուց հետո[7]։ Արրինգտոնը եղել է համացանցային վճարումների Achex ընկերության հիմնադիրներից մեկը, որը First Data-ին վաճառվեց 32 միլիոն դոլարով, որն այժմ հանդիսանում է օնլայն Western Union-ի back-end-ը[7]։
Արրինգտոնը համացանցում հռչակ ձեռք բերեց Սիլիկոնային հովտի մասին իր TechCrunch բլոգի շնորհիվ։ TechCrunch-ը գրում է համացանցային ստարտափերի և նորությունների մասին։ 2011 թվականի սեպտեմբերին Արրինգտոնը լքեց TechCrunch-ն ու AOL-ը[8]։
Արրինգտոնը հայտնի է նրանով, որ հանդես է գալիս քոլեջները լքելու կոչերով։ 2010 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում «Կարկառուն նորարար» դասախոսությունների ժամանակ նա հայտարարեց. «Լավագույնը, որ կարելի է անել՝ մեկ տարի սովորել Հարվարդում և լքել այն։ Բոլորը կիմանան, որ Դուք բավականաչափ խելացի եք եղել՝ այնտեղ հասնելու համար»[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Արրինգտոն» հոդվածին։ |
|