Մանվել Գամբուրյան

Մանվել Գամբուրյան
Ծնվել էՄանվել Գամբուրյան
մայիսի 8, 1981 (43 տարեկան)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ Գյումրի, ՀԽՍՀ
Այլ անուններՊիտբուլ
Զնդան
Երկիր Հայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
Հասակ1,65 մ
Քաշ66 կգ
ԿարգԳերթեթևքաշային
Թեթևքաշային
Երկրորդ կիսամիջինքաշային
Տիրույթ1,70 մ
Թիմ«Team Hayastan»
«Glendale Fighting Club»
«S.K. Golden Boys»
ԴասՍև գոտի երրորդ դան (ձյուդո)
Սև գոտի երկրորդ դան (Կյոկուշին կարատե)
Ակտիվ շրջան1999-այժմ
Խառնամարտ
Ընդհանուր14
Հաղթանակներ13
Նոկաուտով2
Հանձնվեցնելով6
Որոշմամբ5
Պարտություններ8
Հանձնվելով1
Որոշմամբ5
Որակազրկմամբ1
Չկայացած1
Այլ տեղեկություն
ԱզգականներԿարո Փարիզյան (զարմիկ)


Մանվել Գամբուրյան (մայիսի 8, 1981(1981-05-08)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի մենամարտիկ։

Հանդես է եկել մի շարք այնպիսի հաջողված մարտական ակումբներում, ինչպիսիք են «King of the Cage»-ը և «Ultimate Fighting Championship»-ը (UFC)։

Մենամարտիկ Կարո Փարիզյանի զարմիկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Գամբուրյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 8-ին, Գյումրիում։ Տասը տարեկան հասակում ծնողների հետ մշտական բնակության է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ սկսել է լրջորեն զբաղվել ձյուդոյով, բազմիցս դարձել պատանեկան տարբեր մրցումների հաղթող և մրցանակակիր, ստացել է սև գոտի և երկրորդ դան այդ մարզաձևում։ Տասնհինգ տարեկանից տիրապետել է նաև կիոկուսին կարատեի։ Վերապատրաստվել է Հյուսիսային Հոլիվուդի Hayastan MMAA Academy-ում մարզիչներ Գոքոր Չիվիչյանի և Ջին Լեբելի ղեկավարությամբ[2]։

Պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառը մենամարտերում պրոֆեսիոնալ մակարդակով Գամբուրյանն իր դեբյուտը կատարել է դեռևս 17 տարեկանում՝ 1999 թվականի փետրվարին։ Մի երեկո նա ստիպել է երկու հակառակորդի միանգամից հանձնվել՝ առաջինին 17 վայրկյանում, երկրորդին 16 վայրկյանում։ Նա մարտնչել է փոքր ամերիկյան KageKombat և Reality Submission Fighting խթանիչներով ։ 2001 թվականի մարտին նա կրեց իր առաջին պարտությունը պրոֆեսիոնալ կարիերայում՝ միավորներով պարտվելով UFC-ի ապագա չեմպիոն Շոն Շերկին։

2003 թվականի օգոստոսին նա մասնակցել է King of the Cage մրցաշարին, որտեղ 21 վայրկյանում նոկաուտի է ենթարկել հայտնի բրազիլացի Խորխե Սանտյագոյին։ Նրա զարմիկ Կարո Փարիզյանը նրան տվել է «Պիտբուլ» մականունը՝ հակառակորդից ամուր կառչելու ունակության համար։

2007 թվականին իր մարզական կարիերայի երկար ընդմիջումից հետո Գամբուրյանը դարձել է հանրահայտ The Ultimate Fighter մարտական ռեալիթի շոուի հինգերորդ սեզոնի մասնակից՝ միանալով մարզիչ Յենս Պալվերի թիմին։ Միևնույն ժամանակ նրան տրվել է նոր մականուն՝ «Զնդան», քանի որ «Պիտբուլ»-ն այն ժամանակ արդեն օգտագործել են հայտնի մարտիկներ Անդրեյ Օրլովսկին և Տիագո Ալվիսը[3]։

Նախնական փուլում նա հաջողությամբ հաղթահարել է Նոա Թոմասին՝ օգտագործելով հետադարձ արմունկի հանգույցը, ապա քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերում համապատասխանաբար միավորներով հաղթեց Մեթ Վիմանին և Ջո Լոզոնին։ Այս բոլոր մենամարտերում Գամբուրյանն իր փոքր հասակի պատճառով համարվում է անդերդոգ, իսկ Լոզոնի հետ մենամարտից հետո UFC-ի նախագահ Դեյնա Ուայթն անձամբ ներողություն է խնդրել նրանից՝ իրեն թերագնահատելու համար։

Եզրափակիչ վճռորոշ մենամարտում, որն անցկացվել է 2007 թվականի հունիսին Լաս Վեգասում, նա հանդիպել է մեկ այլ եզրափակիչի՝ Նեյթ Դիասի հետ։ Գամբուրյանը վերահսկել է ամբողջ մենամարտի ընթացքը, սակայն երկրորդ ռաունդում նա ուսի հոդախախտ է ունեցել և ստիպված եղել հանձնվել։ Բացի այդ միջադեպից, նա այլևս երբեք որևէ մեկին չի հանձնվել MMA-ում իր հետագա կարիերայի ընթացքում[4]։

Ultimate Fighting Championship

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած TUF-ի եզրափակիչում պարտությանը, Գամբուրյանը, այնուամենայնիվ, հնարավորություն է ստացել պայմանագիր կնքել աշխարհի խոշորագույն մարզական կազմակերպության՝ Ultimate Fighting Championship-ի հետ։ Հետագա տարիներին նա այստեղ հաղթել է Նեյթ Մոհրին և Ջեֆ Քոքսին, բայց պարտվել է Ռոբ Էմերսոնին և Տիագու Տավարիսին։

World Extreme Cagefighting

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անընդմեջ պարտություն կրելուց հետո Գամբուրյանը որոշել է իջնել կիսաթեթև քաշային կարգ և սկսեց ելույթներ ունենալ UFC-ի World Extreme Cagefighting կազմակերպությունում։ Նա այստեղ աչքի է ընկել այնպիսի մարտիկների նկատմամբ հաղթանակներով, ինչպիսիք են Ջոն Ֆրանկին, Լեոնարդ Գարսիան և Մայք Բրաունը, վերջին դեպքում նա վաստակել է բոնուս երեկոյի լավագույն նոկաուտի համար[5][6][7]։

Մի շարք հաջող ելույթների շնորհիվ նա իրավունք է ստացել մասնակցելու կիաթեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի մրդաշարին, որն այդ ժամանակ պատկանել է բրազիլացի Ժոզե Ալդուին։ Չեմպիոնական պայքարի երկրորդ ռաունդում Ալդուն նոկաուտի է ենթարկել Գամբուրյանին՝ դրանով իսկ պահպանելով չեմպիոնական գոտին[8]։

2010 թվականի հոկտեմբերին, երբ WEC կազմակերպությունը վերջապես միացվել է UFC-ին, այնտեղից բոլոր ուժեղագույն մարզիկները ավտոմատ կերպով պայմանագիր են կնքել նոր սեփականատիրոջ հետ, այդ թվում՝ Գամբուրյանը[9]։

Հաջորդ վեց տարիների ընթացքում՝ 2011-2016 թվականներին, Մանվել Գամբուրյանն մշտապես ելույթներ է ունեցել UFC-ի ութանկյուն ռինգում։ Նրան հաջողվել է այստեղ հաղթել այնպիսի ուժեղ մրցակիցների, ինչպիսիք են Միխիհիրո Օմիգավան, Քոուլ Միլլերը, Քոդի Գիբսոնը և Սքոթ Յորգենսենը։ Սակայն նա պարտվել է հինգ մենամարտում, իսկ մենամարտերից մեկն անվավեր է ճանաչվել, քանի որ նրա մրցակից Դենիս Զիֆերը դոպինգ թեստ չի հանձնել։

2016 թվականի նոյեմբերին բրազիլացի Ջոնի Էդուարդին տեխնիկական նոկաուտով պարտվելուց հետո Գամբուրյանն անմիջապես հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին[10]։

Տիտղոսներ և նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառը մենամարտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ultimate Fighting Championship
    • The Ultimate Fighter 5-րդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից
  • World Extreme Cagefighting
    • Երեկոյի լավագույն նոկաուտ Մայք Բրաունի հետ մենամարտում

Պրոֆեսիոնալ կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունքը Ռեկորդը Հակառակորդը Տեսակը Իրադարձությունը Ամսաթիվը Ռաունդը Տևողությունը Վայրը Նշումներ
Հաղթ. 12-7 Ճապոնիա Միչիհիրո Օմիգավա UFC on Fox։ Shogun vs. Vera Օգոստոսի 4, 2012 3 5։ 00 Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Պարտ. 11-7 Բրազիլիա Դիեգո Նունյեզ UFC 141 Դեկտեմբերի 30, 2011 3 5։ 00 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Պարտ. 11-6 {{{2}}} Թայսոն Գրիֆին Որոշմամբ UFC Live։ Kongo vs. Barry Հունիսի 11, 2011 3 5։ 00 Պիցբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Պարտ. 11-5 Բրազիլիա Խոսե Ալդո Նոկաուտ WEC 51 Սեպտեմբերի 30, 2011 2 1։ 32 Բրումֆիլդ, Կոլորադո, ԱՄՆ WEC տիտղոսի համար
Հաղթ. 11-4 {{{2}}} Մայք Բրաուն Նոկաուտ (բռունցքներով) WEC 48 Մարտի 24, 2010 1 2։ 22 Սաքրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հաղթ. 10-4 {{{2}}} Լեոնարդ Գարսիա Որոշմամբ WEC 44 Նոյեմբեր 18, 2009 3 5։ 00 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Հաղթ. 9-4 {{{2}}} Ջոն Ֆրենչի Որոշմամբ WEC 41 Հունիսի 7, 2009 3 5։ 00 Սաքրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Պարտ. 8-4 Բրազիլիա Տյագո Տավարես Որոշմամբ UFC 94 Հունվարի 31, 2009 3 5։ 00 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Պարտ. 8-3 {{{2}}} Ռոբ Էմերսոն նոկաուտ (բռունցքային) UFC 87 Օգոստոսի 9, 2008 1 0։ 12 Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Հաղթ. 8-2 {{{2}}} Ջեֆ Կոքս Հանձնվեցնելով UFC Fight Night։ Florian vs. Lauzon Մարտի 2, 2008 1 1։ 41 Բրումֆիլդ, Կոլորադո, ԱՄՆ
Հաղթ. 7-2 {{{2}}} Նեյթ Մոուեր Հանձնվեցնելով UFC 79 Դեկտեմբերի 29, 2007 1 1։ 31 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Պարտ. 6-2 {{{2}}} Նեյթ Դիազ Հանձնվեցնելով (վնասվածք պատճառելով) The Ultimate Fighter 5 Finale Հունիսի 23, 2007 2 0։ 20 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Lost The Ultimate Fighter 5
Հաղթ. 6-1 {{{2}}} Սեմ Մորգան Որոշմամբ RSF – Shooto Challenge 2 Հունվարի 2, 2004 3 5։ 00 Բելվիլ, Իլլինոյս, ԱՄՆ
Հաղթ. 5-1 {{{2}}} Խորխե Սանտիագո Նոկաուտ (բռունցքներով) KOTC 27 – Aftermath Օգոստոսի 10, 2003 1 0։ 21 Սան Ժասինտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Պարտ. 4-1 {{{2}}} Շոն Շերք Որոշմամբ Reality Submission Fighting 3 Մարտի 30, 2011 1 18։ 00 Բելվիլ, Իլինոյս, ԱՄՆ
Հաղթ. 4-0 {{{2}}} Պետ Բենսոն Հանձնվեցնելով Reality Submission Fighting 2 Հունվարի 2, 2001 1 2։ 01 Բելվիլ, Իլինոյս, ԱՄՆ
Հաղթ. 3-0 {{{2}}} Դարեն Բրայանթ Հանձնվեցնելով Kage Kombat 14 Մարտի 15, 1999 1 0։ 35 Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հաղթ. 2-0 {{{2}}} Թիմոթի Մորիս Տեխնիկական հանձնվում Kage Kombat 12 Փետրվարի 1, 1999 1 0։ 16 Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հաղթ. 1-0 {{{2}}} Դենի Հենդերսոն Հանձնվեցնելով (արմունկով) Kage Kombat 12 Փետրվարի 1, 1999 1 0։ 17 Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mixed martial arts results: Season 5 – The Ultimate FighterNevada Athletic Commission.
  2. «Manny "The Anvil" Gamburyan - Official UFC Fighter Profile». UFC.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  3. Gamburyan, Manvel. Interview with Manvel Gamburyan. Kevin and Bean. KROQ-FM, Los Angeles. 18 June 2007.
  4. ResuMMA.com - Manvel "The Anvil" Gamburyan Interview Արխիվացված 2009-01-23 Wayback Machine
  5. «Manny Gamburyan vs John Franchi on tap for WEC 41». mmamania.com. 2009 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  6. «WEC 44: Brown vs. Aldo results». www.wec.tv/index.cfmom. 2009 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  7. «WEC 48: Aldo vs. Faber - Live Results and Commentary». BLOODYELBOW.com. 2010 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  8. «ALDO VS. GAMBURYAN SET FOR WEC 51 MAIN EVENT». MMAWeekly.com. 2010 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  9. «UFC and WEC set to merge in 2011; events to air on Versus and Spike TV». mmajunkie.com. 2010 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին.
  10. Mookie Alexander (2016 թ․ նոյեմբերի 19). «UFC Sao Paulo: Following TKO loss, Manny Gamburyan retires from MMA». bloodyelbow.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]