Մատուտակ խոզանավոր | |
Մատուտակ խոզանավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Մատուտակ (Glycyrrhiza) |
Տեսակ | Մատուտակ խոզանավոր (G. echinata) |
Միջազգային անվանում | |
Glycyrrhiza echinata |
Մատուտակ խոզանավոր (լատին․՝ Glycyrrhiza echinata), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
80-100 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Ցողունը ճյուղավորված է։ Տերևներն ունեն 5-12 սմ երկարություն։ Տերևիկները 3-6 զույգ են, էլիպսաձև և տակի կողմից բազմաթիվ գեղձերով։ Ծաղկաբույլը խիտ է, գնդաձև կամ օվալ։ 5-7 մմ երկարությամբ պսակը բաց մանուշակագույն է։ Ունդերը վերին մասում խիտ են և երկար խոզանաձև-գեղձային, հիմքի մոտ՝ մերկ, 1-3 սերմերով[1]։
Հանդիպում է միայն Երևանի (Զեյվա, Սիս գյուղերի և Էջմիածին քաղաքի շրջակայք) և Մեղրու (Լեհվազ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը, Միջին Եվրոպան, միջերկրածովյան ավազանի երկրները, Անատոլիան, Իրանը, Արևմտյան Սիբիրի հարավարևմտյան մասը և Միջին Ասիայի հյուսիսարևմտյան մասը[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա, գետերի և առուների ափերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։
Խոցելի տեսակ է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակի շատ մեծ ընդհանուր տարածման պատճառով սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Հայտնի են մի քանի պոպուլյացիաներ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատուտակ խոզանավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատուտակ խոզանավոր» հոդվածին։ |
|
|