Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մարաղայի աստղադիտարան رصدخانه مراغه | |
---|---|
Տեսակ | աստղադիտարան |
Երկիր | Իրան |
Վայր | Մարաղա |
Հիմնադրվել է՝ | 1259 |
Բացեց | Նասր ալ-Դին Թուսի[1] |
Maragheh observatory Վիքիպահեստում |
Մարաղայի աստղադիտարան, հիմնադրվել է XIII դարի 2-րդ կեսին, Մարաղա քաղաքում (Իրանի հյուսիս-արեմուտքում), գործել է շուրջ հարյուր տարի։ Այդտեղ աշխատում էին տարբեր երկրների մի քանի տասնյակ գիտնականներ։ Աստղադիտարանում տեղակայված էին դիտման ու չափման 10 խոշոր գործիքներ, որոնք աչքի էին ընկնում իրենց մեծությամբ, յուրատիպ կառուցվածքով և այդ ժամանակների համար չգերազանցված ճշգրտությամբ։ Ուներ հարուստ գրադարան (շուրջ 40000 ձեռագիր)։ Հանրագիտակ և պետական գործիչ Նասրեդդին Թուսիի ղեկավարությամբ այստեղ թարգմանվել են կամ մեկնաբանվել հունական աստղագիտությանն ու հարակից գիտություններին վերաբերող կարևորագույն երկեր (Էվկլիդեսի, Արքիմեդի, Պտղոմեոսի և ուրիշների), գրվել ինքնուրույն աշխատություններ՝ աստղագիտության ու երկրաչափության վերաբերյալ։ Մարաղայի աստղադիտարանում, դիտողական նյութի հիման վրա, կազմվել են մոլորակների շարժման ու աստղերի դիրքերի ցուցակներ։ Հրատարակվել են 256 քաղաքների աշխարհագրական կոորդինատները և եռանկյունաչափական ֆունկցիաների վեցանիշ աղյուսակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 296)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաղայի աստղադիտարան (Իրան)» հոդվածին։ |