Մարատ Նիկոլաևիչ Բուրաև (հոկտեմբերի 22, 1995(1995-10-22), Վլադիկավկազ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ժետիսու» ակումբի կիսապաշտպան։
Բուրաևը Վլադիկավկազի «Յունոստ» դպրոցի և «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ 2013 թվականին հանդես է եկել սիրողական «Կրասնոդար-3» ակումբում, հետո խաղացել է «Ստրոիտելում»։ 2015 թվականին տեղափոխվել է «Բերկուտ Արմյանսկ»։ 2016 թվականի հունվարին դիտումների է մասնակցել «Նեմանում»[1]։ Ղրիմի ֆուտբոլային միության Պրեմիեր լիգայի 2016/2017 թվականների մրցաշրջանի աշնանային հատվածում պաշտպանել է Թեոդոսիայի «Կաֆայի» գույները։ 2017 թվականի փետրվարի վերջին տեղափոխվել է Սևաստոպոլ[2]։ Հետո վերադարձել է Վլադիկավկազ ու խաղացել «Սպարտակում»։ 2018 թվականի փետրվարի վերջին մեկ տարվա պայմանագիր է կնքել հայկական «Փյունիկ» ակումբի հետ[3], որտեղ խաղացել է մինչև նոյեմբեր[4]։ 2019 թվականի փետրվարին տեղափոխվել է «Ղրիմտեպլիցա»[5]։