Մարիա Ադելբորգ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1849[1][2][3][…] |
Ծննդավայր | Կարլսկրունա, Շվեդիա[1][4][5][…] |
Վախճանվել է | ապրիլի 23, 1940[1][6][7] (90 տարեկան) |
Մահվան վայր | Gagnef parish, Gagnef Municipality, Դալարնա, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | տեքստիլ նկարչուհի և Q10469855? |
Պարգևներ | |
Հայր | Bror Jacob Adelborg?[1][2][3] |
Մայր | Hedvig af Uhr? |
Eleonora Amalia Maria Adelborg Վիքիպահեստում |
Մարիա Ադելբորգ (շվեդ.՝ Maria Adelborg, լրիվ անունը Maria Eleonora Amalia Adelborg, դեկտեմբերի 6, 1849[1][2][3][…], Կարլսկրունա, Շվեդիա[1][4][5][…] - ապրիլի 23, 1940[1][6][7], Gagnef parish, Gagnef Municipality, Դալարնա, Շվեդիա[1]), շվեդ նկարչուհի (տեքստիլ)։
Մեծ ներդրում է ունեցել շվեդական տեքստիլ արվեստի մեջ՝ միջնադարյան և հին սկանդինավյան ոճով նկարելով դեկորատիվ զարդեր եկեղեցական և աշխարհիկ նպատակների համար[9]։
Ծնվել է 1849 թվականի դեկտեմբերի 6-ին[10] Կարլսկրոնում՝ ռազմական գործիչ և նկարիչ Բրոր Ադելբորգի և նրա կնոջ՝ Հեդվիգ Կատարինի (Hedvig Catharina, 1820-1903) ընտանիքում, Օտտիլիա Ադելբորգի և Գերտրուդ Ադելբորգի քույրն է։
1886-1899 թվականներին Մարիան աշխատել է Ստոկհոլմում՝ Սելմա Գյոբելի «Շվեդական գեղարվեստական ցուցահանդես» անվանումով խանութում, իսկ 1900-1907 թվականներին աշխատել է Ձեռագործության ընկերների ասոցիացիայում (Handarbetets vänner)[11]։ 1889 թվականին ուսումնական ուղևորություններ է կատարել Նիդերլանդներում և Ֆրանսիայում, 1895 թվականին՝ Անգլիայում։
Նրա բացառիկ աշխատանքների թվում է Հռոմի Բիրգիտտա մատուռի գորգը և Ստոկհոլմի Sofia Church եկեղեցու համար նախատեսված կազուլան։ 1894 թվականին իր աշխատանքների համար արժանացել է Սոֆի Ադլերսփարե մրցանակին[12]։
1907 թվականին Մարիա Ադելբորգը հեռացել է Ձեռագործության ընկերների ասոցիացիայից և իր քույրերի հետ ապրել է Գագնեֆում[13], որտեղ մահացել է 1940 թվականի ապրիլի 23-ին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ադելբորգ» հոդվածին։ |
|