Մարիա Շուրոչկինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | synchronized swimmer և լողորդ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 30, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Հասակ՝ | 163 սմ |
Քաշ՝ | 48 կգ |
Մարիա Վլադիմիրովնա Շուրոչկինա (ռուս.՝ Мария Владимировна Шурочкина, հունիսի 30, 1995, Մոսկվա, Ռուսաստան), ռուս գեղալողորդ, 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 11-ակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]։ Մարիա Շուրոչկինան Վլադիմիր և Օքսանա Շուրոչկինների դուստրն է, երգչուհի Նյուշայի կրտսեր քույրը[2]։
2010 թվականին Մարիա Շուրոչկինան Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է երկու ոսկե մեդալ։
2012 թվականին մասնակցելով աշխարհի պատանեկան առաջնությանը՝ Մարիա Շուրոչկինան զբաղեցրել է չորրորդ տեղն անհատական ծրագրի «ֆիգուրներ» նոր կատեգորիայում[3]։
2013 թվականին Կազանում անցկացված ամառային Ունիվերսիադայում դարձել է չեմպիոն խմբային և համակցված ծրագրերում[4][5]։
Նույն թվականին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում Մարիա Շուրոչկինան դարձել է աշխարհի չեմպիոն խմբերի ու համակցված մրցություններում[6][7][8]։
2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում Մարիա Շուրոչկինան Ռուսաստանի թիմի կազմում նվաճել է ոսկե մեդալ։
Մարիա Շուրոչկինան սովորել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանում[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շուրոչկինա» հոդվածին։ |
|