Մարիա Ուևիչ Գալետովիչ խորվ.՝ Marija Ujević-Galetović | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1933 |
Ծննդավայր | Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | մարտի 13, 2023 (89 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Քաղաքացիություն | Խորվաթիա և ՀՍՖՀ |
Կրթություն | Արուեստի և գծագրութեան կեդրոնական դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա[2] |
Marija Ujević-Galetović Վիքիպահեստում |
Մարիա Ուևիչ Գալետովիչ (խորվ.՝ Marija Ujević-Galetović,հոկտեմբերի 20, 1933, Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - մարտի 13, 2023, Զագրեբ, Խորվաթիա), ժամանակակից խորվաթացի քանդակագործ, ով միաժամանակ զբաղվում է գեղանկարչությամբ։ Ապրում և աշխատում է Զագրեբում։
Մարիա Ուևիչ Գալետովիչի աշխատանքների գերակշռող մասը դիմանկարներ ու քանդակներ են։ Նա քանդակագործություն է սովորել Լոնդոնի արվեստի և դիզայնի կենտրոնական դպրոցում։ 1987 թվականից դասավանդում է զագրեբյան Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ 1995 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Բացի այդ, Ուևիչ Գալետովիչը Խորվաթիայի գիտության և արվեստի ակադեմիայի ակտիվ անդամ է[3]։
Մարիա Ուևիչ Գալետովիչը մի շարք քանդակների հեղինակ է, այդ թվում` Վրսար, Վիրովիտիցա, Զագրեբ, Մարիա -Բիստրիցա, Սին, Ցրես, Ռիեկա, Օսյեկ, Լաբինա, Վիսոկո, Բիխաչ և Նովի- Սադ քաղաքներում։ Ի թիվս նրա հրապարակային քանդակների առավել հայտնի են` Միրոլավ Կրլեժեի հուշարձանը Օսեյկում, Միրոլավ Կրլեժեի հուշարձանը Զագրեբում, Ագուստ Շենոնի հուշարձանը Զագրեբում, Վազողը` Սավա գետի ափին, Զագրեբում, Ֆրանե Պետրիչի հուշարձանը Ցրեսում, Յակով Գոտովացի հուշարձանը Օսորում, Ստորիյա Պոպովիչի հուշարձանը Նովի Սադում[4]։
Ուևիչ Գալետովիչը բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Խորվաթիայում և նրա սահմաններից դուրս, այդ թվում` Ֆորումի պատկերասրահում (Զգրեբ, 1980 և 1992 թվականներ), Սեբաստյան պատկերասրահում (Դուբրովնիկ, 1981), Սեբաստյան պատկերասրահում (Բելգրադ, 1984), Ex Granai della Repubblica a Zitellelle (Վենետիկ, 1991), Հռոմի ֆրանսիական ակադեմիայում, Մեդիչիի ամառանոցում (Հռոմ, 1991), HDLU (Զագրեբ, 2005), Իտալիայի խորվաթական դեսպանատանը (Հռոմ, 2009) և Մոչիբոբ պատկերասրահում (Զագրեբ, 2010)։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ուևիչ Գալետովիչ» հոդվածին։ |