Մարիետա դե Վեյնտեմիլյա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1855 |
Ծննդավայր | Գուայակիլ, Էկվադոր |
Մահացել է | մարտի 11, 1907 (51 տարեկան) |
Մահվան վայր | Կիտո, Էկվադոր |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող |
![]() |
Մարիետա դե Վեինտեմիլիա Մարկոնի (իսպ.՝ Marieta de Veintimilla Marconi, սեպտեմբերի 8, 1855, Գուայակիլ, Էկվադոր - մարտի 11, 1907, Կիտո, Էկվադոր), Էկվադորցի գրող, ֆեմինիստ և քաղաքական գործիչ։ Կատարել է Էկվադորի առաջին տիկնոջ դերը իր չամուսնացած հորեղբոր՝ Իգնասիո դե Վեյնտեմիլյայի նախագահության ժամանակ` 1876-1883 թվականներին[1]։
Կատարելով երկրի առաջին տիկնոջ դերը՝ Մարիետա դե Վեյնտեմիլյան զգալիորեն փոխել է հագնվելու ձևն ու սոցիալական վերաբերմունքը հասարակության մեջ կնոջ դերի վերաբերյալ։ Նրա շնորհիվ Էկվադորի հասարակության վերին շերտերի կանայք դեն են նետել այն ժամանակ կրած սև հագուստը և ընդունել են վառ գույներով հագնվելու եվրոպական նորաձևությունը[2]։ Վեյնտեմիլյան նպաստել է նաև կանանց տեղաշարժի ազատությանը։ Նախկինում նրանք փողոցներով չեն քայլել առանց տղամարդ խնամակալների ուղեկցության։ Վեյնտեմիլյան, որպես առաջին տիկին, շրջել է քաղաքում միայնակ կամ ընկերուհու ուղեկցությամբ՝ դրանով իսկ դառնալով ընդունելի վարքի օրինակ բոլոր մյուս կանանց համար։ 1882 թվականին նրա հորեղբայրը բացակայել է մայրաքաղաք Կիտոյից՝ գտնվելով երկրի մեկ այլ հատվածում։ Այդ ժամանակ սկսվել է քաղաքացիական պատերազմը և նրա բացակայության ընթացքում Մարիետան վերահսկողության տակ է առել մայրաքաղաքը, կառավարությունը և նրա զինված ուժերը՝ ստանձնելով Կիտոյի պաշտպանության հրամանատարությունը, երբ 1883 թվականին այն ենթարկվել է ապստամբների հարձակմանը[3]։ Նա ստացել է Հեներալիտա մականունը։ Վայնտեմիլյան դարձել է Էկվադորի պատմության մեջ առաջին կինը, ով տիրապետել է նման մակարդակի իշխանության։ Պարտությունից հետո նա բերման է ենթարկվել և բանտարկվել։ 1884 թվականին նա ազատ է արձակվել և աքսորվել[1]։
1898 թվականին Էկվադոր վերադառնալուց հետո Վեյնտեմիլյան դարձել է Էկվադորում նոր ձևավորվող կանանց շարժման առաջատար դեմքը և որպես գրող հանդես է եկել ֆեմինիստական ելույթներով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիետա դե Վեյնտեմիլյա» հոդվածին։ |