Մարինա Կալյուրանդ էստ․՝ Marina Kaljurand և ռուս.՝ Марина Ка́льюранд | |
![]() | |
Կուսակցություն՝ | Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Տարտուի համալսարան[1], Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Տալլինի անգլիական քոլեջ[1] և Estonian School of Diplomacy?[1] |
Մասնագիտություն՝ | բադմինթոնիստ, դիվանագետ, քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | սեպտեմբերի 6, 1962[2][3][4][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[5][6][7][…] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ռուս.՝ Марина Раевская և էստ․՝ Marina Rajevskaja |
Ամուսին | Kalle Kaljurand?[1] |
Զավակներ | Kaisa Kaljurand? և Kristjan Kaljurand?[1] |
Պարգևներ | |
Մարինա Կալյուրանդ (սեպտեմբերի 6, 1962[2][3][4][…], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[5][6][7][…])(էստ․՝ Marina Kaljurand) (մինչ ամուսնությունը՝ Ռաևսկայա, ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 6-ին Տալլինում, Էստոնական ԽՍՀ), Էստոնացի դիվանագետ, պետական գործիչ, Էստոնիայի արտաքին գործերի նախարար 2015 թվականի հուլիսի 16-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 12-ը։
Մարինա Կալյուրանդի հայրը լատվիացի է, մայրը՝ ռուս[8]։ Նա ինքն իրեն ռուս է համարում[9][10] ։ Գերազանցությամբ ավարտել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1986 թվականին։ Էստոնիայի բադմինտոնի յոթակի չեմպիոն[11]։
2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի օգոստոսը Մարինա Կալյուրանդը եղել է Ռուսաստանում Էստոնիայի դեսպան, իսկ 2007 թվականի հոկտեմբերի 25-ից՝ նաև Ղազախստանում։ 2011 թվականին նշանակվել է ԱՄՆ-ում Էստոնիայի դեսպան[12]։
2007 թվականին էստոնական առաջատար Postimees թերթը Կալյուրանդին ճանաչել է «տարվա մարդ»։ 2007 թվականի դեկտեմբերի 31-ին Կալյուրանդն արժանացել է Էստոնիայի կանանց համագործակցության կազմակերպության Teenäitaja մրցանակին՝ «Բրոնզե զինվոր»-ի շուրջ ծավալված ճգնաժամի ժամանակ «եվրոպական քաղաքական մշակույթին նվիրվածության» համար[13]։
2015 թվականի հուլիսի 15-ին Կալյուրանդը դարձել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, իսկ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից[14][15]։
2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ անցկացված հարցումը ցույց է տվել, որ Էստոնիայի բնակչության մոտ մեկ երրորդը կցանկանար տեսնել Մարինա Կալյուրանդին որպես հաջորդ նախագահ[16]։ 2016 թվականի ապրիլին Կալյուրանդը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր պատրաստակամության մասին[17]։ Սեպտեմբերի 9-ին նա վարչապետին հրաժարականի դիմում է ներկայացրել արտաքին գործերի նախարարի պաշտոնից և պաշտոնապես հայտարարել, որ առաջադրվում է հանրապետության նախագահի պաշտոնի համար[18][19]։ Ընտրություններում Կալյուրանդը 75 ձայնով զբաղեցրել է չորրորդ տեղը և չի անցել քվեարկության երկրորդ փուլ։
Ընտրություններից հետո Կալյուրանդը վերադարձել է Արտաքին գործերի նախարարություն։ Հոկտեմբերի 24-ից նա կես դրույքով սկսել է աշխատել Էստոնիայի ԱԳՆ-ում՝ որպես կիբերանվտանգության խորհրդական[20]։
2018 թվականի հունիսին Կալուրանդը հայտարարեց, որ միացել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և կմասնակցի Ռիիգիկոգուի և Եվրախորհրդարանի ընտրություններին 2019 թվականին[21]։
Կալյուրանդը Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2019 թվականին[22]։
Այդ ժամանակվանից նա ծառայում է Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովում։ Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների, նա խորհրդարանի պատվիրակության կազմում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովում, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում և ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցացման հանձնաժողովում, ինչպես նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության կազմում։ Նա նաև Եվրախորհրդարանի ԼԳԲՏ իրավունքների հարցերով միջխմբի անդամ է[23]։
Կալյուրանդը խոսում է երեք լեզվով՝ էստոներեն, ռուսերեն և անգլերեն։
Ամուսնացած է Կալլե Կալյուրանդի հետ, ունի երկու երեխա՝ դուստր Կայսան (ծնված 1987 թվականին) և որդի Քրիստջանը (ծնված 1992 թվականին)։
Նրա հոբբիներն են՝ կարդալը, երկու շների հետ երկար զբոսնելն ու բադմինտոնը։ Նա նաև Էստոնիայի շոտլանդական տերիերների ասոցիացիայի անդամ է[24]։
Մարինա Կալյուրանդը եղել է կանանց իրավունքների ակտիվ ջատագով։ Թբիլիսիում Գենդերային հավասարության հասնելու համաժողովի ժամանակ նա ասել է. «Քաղաքական համաձայնագրերն ու իրավական շրջանակները գոյություն ունեն, այժմ երկրները պետք է սկսեն դրանք ավելի արդյունավետ իրականացնել։ Բոլորը շահում են քաղաքականության և տնտեսության մեջ կանանց ավելի մեծ մասնաբաժնից. հավասար մասնակցությունը կաշխուժացնի տնտեսությունը և կբարձրացնի ընդհանուր բավարարվածությունը»[25]։
Էլեկտրոնային կառավարման ակադեմիան մայիսի 31-ին Տալլինի էլեկտրոնային կառավարման համաժողովում ներկայացրել է Կիբերանվտանգության ազգային ինդեքսը (NCSI): Կալյուրանդի խոսքով՝ կիբերանվտանգությունը 21-րդ դարում երկրների համար դարձել է անվտանգության երաշխիք։ «Միջազգային և ազգային կիբերանվտանգության շահերից ելնելով, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ բարձրացնելու երկրների կիբերանվտանգության կարողությունները»,- ասել է Կալյուրանդը ինդեքսի ներկայացման ժամանակ։ «Դա բխում է ինչպես կառավարությունների, այնպես էլ հանրության շահերից։ Ցուցանիշը ևս մեկ ներդրում է Էստոնիայի կողմից կիբերտարածության անվտանգության բարձրացման գործում»[26]։
«Էստոնիայում ամենակարևորը գլոբալ իր դիրքի վերականգնումն է», - ասաց Կալյուրանդը՝ հետագայում Էստոնիան անվանելով «ամենաինտեգրված պետությունը Հյուսիսային Եվրոպայում» միջազգային կազմակերպություններում իր ներգրավվածության տեսանկյունից։ Ըստ Կալյուրանդի՝ այս ինտեգրումը բխում է հատկապես Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Էստոնիայի անդամակցությունից։ Էստոնիան նաև ավելի է ներգրավվում համաշխարհային բեմում՝ հավակնելով դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ 2020-ից մինչև 2021 թվականը»[27]։
Նա նաև ՆԱՏՕ-ի մոլի կողմնակիցն է՝ իր ելույթներում հաճախակի մատնանշելով դրա կարևորությունը։ «ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների քաղաքական միասնությունը և դաշինքի առջև ծառացած ռիսկերի ու պահանջների ընդհանուր ըմբռնումը եղել և շատ կարևոր է Էստոնիայի համար։ Մենք ուրախ ենք, որ 2015 թվականին Էստոնիայի անվտանգությունը տեսանելիորեն ամրապնդվեց մեր դաշնակիցների աջակցությամբ. նրանք կիսեցին սպառնալիքների մեր գնահատականը և հասկացան մեզ։ Ինչպես ասվում է Էստոնիայի ազգային անվտանգության հայեցակարգում, ՆԱՏՕ-ն իր անդրատլանտյան բնույթով և հավաքական պաշտպանության սկզբունքով ծառայում է որպես եվրոպական, հետևաբար նաև էստոնական ազգային անվտանգության և պաշտպանության հիմնաքար»[28] :
Ելնելով երկլեզու դաստիարակությունից՝ Կալյուրանդն ընդգծել է այն երկրի մշակույթն ու լեզուն հարգելու կարևորությունը, որտեղ դուք ապրում եք[29]։ Նա հաճախ է խոսել այդ մասին ռուս-էստոնական դպրոցներում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Կալյուրանդ» հոդվածին։ |
|