Մարիս Միհելսոնս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մասնագիտություն | երաժիշտ |
Մարիս Միհելսոնս (լատիշերեն՝ Māris Mihelsons, օգոստոսի 3, 1975[1], Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), լատվիացի ռոք երաժիշտ, ով ճանաչում է ձեռք բերել որպես ստեղնաշարային գործիքներ (սինթեզատոր, ակորդեոն և այլն) նվագող[3] և լատվիական «Բրեյնսթորմ» («Brainstorm»-«Մտագրոհ») փոփ-ռոք երաժշտախմբի հիմնադիրներից մեկը։ Նա այդ երաժշտախմբին անդամագրվել է հիմնադրման ժամանակներից՝1989 թվականից և նրա կազմում «My Star» («Իմ աստղը») երգի կատարումով 2000 թվականին հանդես գալով Եվրատեսիլի երգի մրցույթում՝ գրավել է երրորդ տեղը։
Մարիսը նաև «Բրեյնսթորմ»-ի թողարկած «Վերոնիկա» և «Չորս ափ» երաժշտական ալբոմների դիզայնի հեղինակն է։
Մարիս Միհելսոնսը ծնվել է Խորհրդային Միության կազմի մեջ մտած Լատվիական ԽՍՀ-ում (ներկայումս՝ Լատվիա), Ելգավա քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է նաև Լատվիայի գյուղատնտեսական համալսարանում և ավարտել է այն։ 1989 թվականի ամռանը՝ Ելգավայում «Բրեյնսթորմ» երաժշտախմբի կազմավորումից որոշ ժամանակ անց, անդամագրվել է խմբին։
Մարիսն ունի մեկ դուստր՝ Մայա Միհելսոնեն, և մի տղա՝ Անդրեյս Միհելսոնսը։
Prāta Vētra («Բրեյնսթորմ»-«Մտագրոհ» երաժշտախմբի կազմում)
|