Մարի Օկվակոլ | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Իգանգա, Արևելյան շրջան, Ուգանդա |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Կրթություն | Մակերերեի համալսարան |
Մասնագիտություն | դասախոս, կենդանաբան և vice chancellor |
Աշխատավայր | Busitema University? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուգանդայի գիտությունների ազգային ակադեմիա |
Մարի Ջոսի Նախանդա Օկվակոլ (անգլ.՝ Mary Jossy Nakhanda Okwakol, 1951, Իգանգա, Արևելյան շրջան, Ուգանդա), ուգանդացի համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկական աշխատակից, կենդանաբան և համայնքի ղեկավար։ Նա Ուգանդայի ինը պետական համալսարաններից մեկի՝ Բասիտեմայի համալսարանի փոխտնօրեն (2006 թ., հոկտեմբեր)[2]։
Մարի Օկվակոլը ծնվել է 1951 թվականին Արևելյան Ուգանդայի Իգանգա շրջանի Նամունյումյա գյուղում։ Սովորել է տեղի տարրական դպրոցում, այնուհետև հաճախել է աղջիկների համար նախատեսված ավագ դպրոց (Mount Saint Mary's College Namagunga)[3]:
1974 թվականին Մակերերեի համալսարանից ստացել է կենդանաբանության բակալավրի կոչում, 1976 թվականին նույն համալսարանից՝ գիտության մագիստրոսի կոչում, Կենդանաբանության բնագավառում փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացել է 1992 թվականին[3]։
1974 թվականին Մակերերի համալսարանն ավարտելուց հետո Մարի Օկվակոլը նույն համալսարանի Գիտության ֆակուլտետում աշխատել է որպես ասիստենտ և անմիջապես սկսել ուսումը մագիստրատուրայում, որն ավարտել է 1976 թվականին և նշանակվել դասախոս։ 1988 թվականին դարձել է ավագ դասախոս։ Միացյալ Թագավորությունում ընդունվել է Օքսֆորդի համալսարան դոկտորական ծրագրի համար, սակայն Ուգանդայում ընտանեկան պարտականությունների կատարման պատճառով չի կարողացել շարունակել ուսումը։ Տեղափոխվել է Մակերերեի համալսարան, որն ավարտել է 1992 թվականին։ 2004 թվականին Գուլուի համալսարանի կազմավորման ժամանակ նշանակվել է փոխտնօրեն` պաշտոնավարելով մինչև 2006 թվական, երբ նշանակվել է Բասիտեմայի համալսարանի փոխտնօրեն[4]։
Պրոֆեսոր Օկվակոլը 1992 թվականին հիմնադրված և 32 աֆրիկյան երկրներում գործող Աֆրիկյան կանանց մանկավարժների ֆորումի (FAWE) անդամ է, որի նպատակն է գենդերային դաստիարակչական կրթության միջոցով բարձրացնել կանանց և աղջիկների դերը։ Կազմակերպության անդամների թվում են իրավապաշտպաններ, գենդերային մասնագետներ, հետազոտողներ, կրթական քաղաքականություն մշակողներ, բուհերի փոխնախագահներ և կրթության նախարարներ։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Նայրոբիում, տարածաշրջանային գրասենյակներ ունի Դակարում[5]։ Պրոֆեսոր Օկվակոլի աշխատանքները տպագրվել են պրոֆեսիոնալ ամսագրերում, իր մասնագիտական ոլորտում գրել է գիտական գրքերի նյութեր։ 2014 թվականի մայիսին նշանակվել է «Ուգանդայի ազգային քննությունների խորհրդի» (UNEB) նախագահ[6]։
{{cite web}}
: |first=
has numeric name (օգնություն)