Մարխո, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Մեծկերտ գյուղաքաղաքից արևմուտք, Մնձուր և Խոզաթ գետերի միջև։
Գյուղը շրջապատված էր լեռներով։
1872-1873 թվականներին ուներ 10 տուն հայ և 10 տուն քուրդ, իսկ 1915 թվականին՝ 12 տուն՝ 96 հայ և 15 տուն՝ 75 քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Մարխոն ուներ ավերակ եկեղեցի[2]։
|