Մարկո Կրիժևչանին | |
---|---|
Ծնունդ | 1589[1] |
Ծննդավայր | Կրիժևցի, Koprivnica-Križevci, Խորվաթիա |
Վախճան | սեպտեմբերի 7, 1619[2] |
Վախճան վայր | Կոշիցե, Abaúj county, Հունգարիայի թագավորություն[3] |
Վախճան պատճառ | գլխատում |
Թաղման վայր | Church of Saint Anne |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կռոնական կազմակերպություն | Բենեդիկտյան միաբանություն |
Սրբացված կարգ | Servant of God?, venerable?, blessed? և կաթոլիկ սուրբ |
Հիշատակության օր | Սեպտեմբերի 7 |
Աշխատանք | Catholic theologian, միսիոներ և կաթոլիկ քահանա |
Երկիր | Kingdom of Croatia |
Կրթություն | Գրացի համալսարան և Collegium Germanicum et Hungaricum? |
Մարկո Կրիժևչանին, Մարկո Կրիզին (խորվ.՝ Marko Križevčanin, 1589[1], Կրիժևցի, Koprivnica-Križevci, Խորվաթիա - սեպտեմբերի 7, 1619[2], Կոշիցե, Abaúj county, Հունգարիայի թագավորություն[3]), Հռոմի կաթոլիկ եկեղեցու սուրբ, քահանա, նահատակ, աստվածաբանության պրոֆեսոր, միսիոներ։
Մարկո Կրիզինը ծնվել է խորվաթական Կրիժևցի քաղաքում 1589 թվականին։ Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի ճիզվիտական ուսումնարանում, ապա Գրացի համալսարան, որտեղ էլ դարձել է փիլիսոփայության դոկտոր։ Դրանից հետո ընդունվել է Հռոմի գերմանալեզու «Collegium Germanicum et Hungaricum» սեմիարիան, որտեղ սովորել է 1611-1615 թվականներին։ Նա անձամբ իր ազգությունը փաստաթղթերում նշել է խորվաթ, ինչը պահպանված է սեմինարիայի արխիվներում[4]։
Քահանա ձեռնադրվելուց հետո Մարկո Կրիզինը վերադարձել է Զագրեբի իր եպիսկոպոսություն, որտեղ մնացել է շատ կարճ ժամանակ։ Հունգարացի կարդինալ Պետեր Պազմանը հրավիրեց նրան Հունգարիա՝ ղեկավարելու Տրնավայի սեմինարիան։ Ավելի ուշ նրան աբբա նշանակեցին Կոշիցեից ոչ հեռու գտնվող բենեդիկտյան վանքում[5]։
Այդ ժամանակ Կոշիցեն հունգարական կալվինիզմի կենտրոնն էր։ Կաթոլիկ եկեղեցու դիրքերն ամրապնդելու համար քաղաքի քաղաքապետը հրավիրում է երկու ճիզվիտների՝ Շտեֆան Պոնգրացին և Մելխիոր Գրոդեցկուն, որպեսզի քաղաքում կաթոլիկություն դասավանդեն, ինչը կալվինիստների շրջանում անհանգստություն առաջացրեց։ Մարկո Կրիժևչանինը օգնեց ճիզվիտներին իրենց միսիոներական գործում։ 1619 թվականի հուլիսի 13-ին Կոշիցեում տեղի ունեցավ կալվինիստների ապստամբություն։ Կալվինիստների բանակի ղեկավար Յուրի Ռակոցին գրավեց Կոշիցեն, և 1619 թվականի սեպտեմբերի 3-ին Մարկո Կրիզինը և ճիզվիտները ձերբակալվեցին[5]։ Յուրի Ռակոցին քահանաներին խոստացավ պահպանել նրանց կյանքը, եթե նրանք հրաժարվեց կաթոլիկ հավատից և դառնան կալվինիստ։ Հոգևորականները հավատարիմ մնացին կաթոլիկությանը և ենթարկվեցին խոշտանգումների, ապա գլխատվեցին[6]։
Մարկո Կրիժևչանինին սրբերի շարքը դասել է Հռոմի պապ Պիոս X-ը 1905 թվականի հունվարի 15-ին և կանոնականացրել Հովհաննես Պողոս II-ը 1995 թվականի հուլիսի 2-ին[7]։ Սրբի մասունքները ներկայումս պահպանվում են Տրնավա քաղաքի Սուրբ Աննա կուսանոցում[8]։
Կաթոլիկ եկեղեցում սրբի հիշատակության օրը սեպտեմբերի 7-ն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Կրիժևչանին» հոդվածին։ |
|